Jump to content

Ջիբրիլ Սիդիբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիբրիլ Սիդիբե
Djibril Sidibé
Սիդիբեն Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1992(1992-07-29)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Տրուա[3]
Հասակ 182 սմ
Քաշ 71 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
(վարձավճարով Մոնակոյից)
Համար 19
Պատանեկան կարիերա
2000-2010 Ֆրանսիա Տրուա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Ֆրանսիա Տրուա 41 (1)
2012-2016 Ֆրանսիա Լիլ 96 (7)
2016-ներկա Ֆրանսիա Մոնակո 81 (4)
2019-ներկա   Անգլիա Էվերթոն 0 (0)
Ազգային հավաքական
2011-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 10 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 1 (0)
2016-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 18 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 9-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 9-ի, 2019

Ջիբրիլ Սիդիբե (ֆր.՝ Djibril Sidibé, հուլիսի 29, 1992(1992-07-29)[1][2], Տրուա[3]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Մոնակոյից վարձավճարով հանդես է գալիս Էվերթոնի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է եզրային պաշտպանի դիրքում[4]։ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող[5]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդիբեն Տրուայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Գրենոբլի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի փետրվարի 17-ին՝ Սեդանի դեմ խաղում[7]։ Տրուայի առաջին թիմի կազմում Սիդիբեն անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ 2011-12 մրցաշրջանում օգնելով թիմին բարձրանալ Լիգա 1[8]։

2012 թվականի հուլիսին Սիդիբեն տեղափոխվեց Լիլ որպես Մատյո Դեբյուշիի փոխարինող։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 25-ին՝ Նիսի դեմ խաղում՝ այս հանդիպման 59-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ[9][10]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ԲԱՏԷ Բորիսովի դեմ խաղում[11]։ Նոյեմբերի 20-ին՝ ԲԱՏԷ-ի դեմ պատասխան խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[12], սակայն Լիլը զբաղեցրեց վերջին տեղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։ 2016 թվականի ապրիլի 23-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ գոլի հեղինակ, սակայն Լիլը պարտվեց 1-2 հաշվով[13]։ Լիլի կազմում Սիդիբեն անցկացրեց 4 մրցաշրջան՝ մասնակցելով 119 հանդիպման և դառնալով 11 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

2016 թվականի հուլիսի 8-ին Սիդիբեն 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[14][15]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց հուլիսի 27-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 10-ին՝ իր նախկին ակումբ Լիլի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի Տոտենհեմի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, և Մոնակոն հաղթեց 2-1 հաշվով[18][19], ինչի շնորհիվ զբաղեցրեց 1-ին հորիզոնականը խմբային փուլում։ 2016-17 մրցաշրջանում Սիդիբեն Մոնակոյի հետ հաղթեց Լիգա 1[20][21], ընդգրկվելով տարվա խորհրդանշական հավաքականում[22], և հասավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց ՊՍԺ-ին[23][24]։

2017 թվականի հուլիսի 29-ին Սիդիբեն գոլ խփեց Ֆրանսիայի սուպերգավաթի ՊՍԺ-ի դեմ խաղում[25], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[26][27]։ 2018 թվականի հունվարի 28-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[28]։ Մարտի 31-ին Սիդիբեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[29], սակայն Մոնակոն կրկին պարտվեց[30][31]։ 2019 թվականի մայիսի 1-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Ռենի դեմ խաղում[32]։ Մոնակոյի կազմում Սիդիբեն անցկացրեց 114 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ[33][34]։

2019 թվականի օգոստոսի 7-ին Սիդիբեն 1 տարվա վարձավճարով միացավ Էվերթոնին[35][36][37][38]։

Սիդիբեն 2018 թվականի աշխարհի առաջնության գավաթի հետ

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդիբեն ներկայացրել է Ֆրանսիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Իտալիայի դեմ ընկերական խաղում[39]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ Անգլիայի դեմ խաղում[40][41]։

2018 թվականի մայիսի 17-ին Սիդիբեն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[42][43]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ միայն հունիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[44][45]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[46][47]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[5][48]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[49]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրուա 2009–10 Ազգային առաջնություն 1 0 0 0 0 0 1 0
2010–11 Լիգա 2 6 0 0 0 0 0 6 0
2011–12 34 1 3 0 1 0 38 1
Ընդհանուր 41 1 3 0 0 0 1 0 45 1
Լիլ 2012–13 Լիգա 1 14 1 2 0 3 1 1 1 20 3
2013–14 20 0 3 0 1 0 24 0
2014–15 25 2 1 0 3 0 3 0 32 2
2015–16 37 4 2 0 4 2 43 6
Ընդհանուր 96 7 8 1 6 1 9 3 119 11
Մոնակո 2016–17 Լիգա 1 29 2 2 0 12 1 4 0 47 3
2017–18 27 2 1 0 3 0 4 1 35 3
2018–19 26 0 1 0 4 0 1 0 32 0
Ընդհանուր 82 4 4 0 19 1 9 1 114 6
Էվերթոն (վարձավճար) 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 219 12 15 1 25 2 19 4 278 18

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[49]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 6 0
2017 8 1
2018 4 0
Ընդհանուր 18 1

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Հունիսի 13, 2017 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա Անգլիա Անգլիա 2–1 3–2 Ընկերական խաղ
Մոնակո

Ֆրանսիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 http://www.transfermarkt.com/djibril-sidibe/profil/spieler/161869
  4. «France - D. Sidibé - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Grenoble Foot 38 - ES Troyes AC, Sep 17, 2010 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  7. «CS Sedan-Ardennes - ES Troyes AC, Feb 17, 2012 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  8. «French Ligue 2 Table». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  9. «OGC Nice - LOSC Lille, Aug 25, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  10. «Report for 2 OGC Nice - 2 LOSC | www.losc.fr». 2014 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  11. «LOSC Lille - BATE Borisov, Sep 19, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  12. «BATE Borisov - LOSC Lille, Nov 20, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  13. «Paris Saint-Germain - LOSC Lille, Apr 23, 2016 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  14. «Djibril Sidibé pour 5 saisons | News | AS Monaco FC». www.asmonaco.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  15. «Ligue 1 news: Monaco sign Djibril Sidibe from Lille | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  16. «Fenerbahce SK - AS Monaco, Jul 27, 2016 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  17. «LOSC Lille - AS Monaco, Sep 10, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  18. «AS Monaco - Tottenham Hotspur, Nov 22, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  19. UEFA.com. «UEFA Champions League - Monaco-Tottenham». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  20. Jones, Matt. «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  21. 21,0 21,1 «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  22. 22,0 22,1 «Trophées UNFP : le palmarès complet de l'édition 2017». Sport24 (ֆրանսերեն). 2017-05-15CEST21:43:57+0200. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  23. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  24. «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  25. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  26. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «PSG beat Monaco in French curtain-raiser». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  28. «Olympique Marseille - AS Monaco, Jan 28, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  29. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  30. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  31. «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  32. «Stade Rennais FC - AS Monaco, May 1, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  33. Calvin (2019 թ․ օգոստոսի 6). «Everton close to signing fullback, medical scheduled». Royal Blue Mersey. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  34. «Djibril Sidibe joins Everton on loan from Monaco». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  35. «Sidibe Joins Everton On Season-Long Loan». www.evertonfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  36. «Everton strengthen defence with Sidibe». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  37. «Everton transfers: Djibril Sidibe signs from Monaco» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  38. «Everton transfer news: Toffees confirm loan deal for World Cup winner Djibril Sidibe | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  39. «Italy - France, Sep 1, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  40. «France - England, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  41. «France 3-2 England». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  42. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  43. «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  44. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  45. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Denmark - France - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  46. Taylor, Daniel (2018 թ․ հուլիսի 15). «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  47. commentary), Barry Glendenning (match; (build-up), Will Unwin; McVeigh, Niall (2018 թ․ հուլիսի 15). «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  48. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  49. 49,0 49,1 «Djibril Sidibé». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիբրիլ Սիդիբե» հոդվածին։