Ջեֆրի Չոսեր
Ջեֆրի Չոսեր բրիտանական անգլերեն՝ Geoffrey Chaucer | |
---|---|
Ծնվել է | մոտ 1343[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Վախճանվել է | մոտ հոկտեմբերի 25, 1400 |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, երգերի հեղինակ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, թարգմանիչ, աստղագուշակ և գրող |
Լեզու | միջին անգլերեն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Քենթերբերյան պատմվածքներ, The Book of the Duchess?, The House of Fame?, Troilus and Criseyde?, The Legend of Good Women?, The compleynt unto Pity?, A Treatise on the Astrolabe?, The compleynt of Venus?, The Complaint of Mars?, Chaucer's complaint unto his purse?, Boece?, Parlement of Foules?, The Romaunt of the Rose? և Anelida and Arcite? |
Ամուսին | Ֆիլիպա Ռոետ[2] |
Զավակներ | Թոմաս Չոսեր[2], Էլիզաբեթ Չոսեր և Lewis Chaucer?[3] |
Ջեֆրի Չոսեր Վիքիքաղվածքում | |
Geoffrey Chaucer Վիքիպահեստում |
Ջեֆրի Չոսեր (անգլ.՝ Geoffrey Chaucer, մոտ 1343[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - մոտ հոկտեմբերի 25, 1400, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ։
Մասնակցել է 1337-1453 թթ. հարյուրամյա պատերազմին, 70-ական թվականներին կատարել է դիվանագիտական հանձնարարություններ Ֆրանսիայում և Իտալիայում։ Վարել է վարչական պաշտոններ։ «Անգլիական պոեզիայի հայր» (Ջ. Դրայդեն) Չոսերը, հակառակ ընդունված լատիներենի, գրել է անգլերենով։ Ստեղծագործության առաջին փուլում (կոչվում է «ֆրանսիական», մինչև 1369 թ.) Չոսերը կրել է ֆրանսիական ասպետական գրականության ազդեցությունը («Դքսուհու գիրքը», 1369, պոեմ)։ Իտալիա կատարած ուղևորությունից հետո ընկած երկրորդ փուլում («իտալական», մոտ 1380-1386) են ստեղծվել «Թռչունների պառլամենտը», «Տրոիլուս և Քրիզեիդ» պոեմները, «Հմայիչ կանանց առասպելը» պատմվածքների ժողովածուն և այլն։ Համաանգլիական գրական լեզվով առաջին հուշարձաններից են 1380-ականների վերջերին սկսված և անավարտ մնացած «Քենթրբերյան պատմվածքներ» բանաստեղծությունների ու նովելների ժողովածուն, որ հատկանշում են Չոսերի ստեղծագործության երրորդ փուլը («անգլիական»)։ Այս գիրքը, որ ամփոփում է քսանից ավելի չափածո պատմվածք և նույնքան կապող ինտերմեդիաներ, ներկայացնում է իր ժամանակի Անգլիան[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեֆրի Չոսերը ծնվել է 1343 թվականին Լոնդոնում՝ հարուստ գինու վաճառականի ընտանիքում։ Հայրը հանդիսացել է թագավորական պալատի գինու մատակարարը։ Տասը տարեկանում Չոսերը հայտնվում է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի մթնոլորտում, որովհետև ընկնում է պալատ և դառնում պալատական մանկլավիկ, նաև զինակիր, երկու անգամ մասնակցում է Ֆրանսիա կատարված արշավանքներին, դրանցից մեկի ժամանակ գերի է ընկնում Ռեյմս քաղաքի մոտ, ազատվում է փրկագնով և նորից վերադառնում Անգլիա։ Անգլիայում աշխատում է որպես մաքսատան վերակացու, նշանակվում Թեմզայի կամուրջների, ջրատար խողովակների, ջրանցքների հսկիչ, կատարում է դիվանագիտական հանձնարարություններ։ Նրա կյանքում եղել են վերելքներ և վայրէջքներ։ Կյանքի վերջում ապրել է աղքատության մեջ։ Ամբողջ կյանքում նրա հետ է եղել միջնադարի հեղինակ Բոցիայի «Սփոփանք փիլիսոփայությամբ» գիրքը։ Վախճանվել է 1400 թվականին։ Թաղված է Վետմինստերյան աբբայությունում։ Չոսերի շիրիմով սկիզբ է դրվում պոետների համար ստեղծված անկյունին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության վաղ շրջանում Չոսերը հավատարիմ է մնում միջնադարյան գրականության ավանդույթներին և գրում է «Փառքի տունը», «Թռչնային պառլամենտ», «Հերցոգուհու գիրքը», որոնք գրված են տեսիլքի ժանրով։ Դրանք հիմնականում արձագանքում էին պալատական կյանքի իրադարձություններին։ Չոսերի առաջին շրջանի լավագույն ստեղծագործությունը, որը նա անվանում է ողբերգություն՝ «Տրոյիլ և Քրիզեիդան» է։ Սրա թեման Չոսերը վերցրել է Բոկաչոյի «Ֆիլոստրատոյից»։ Գործող անձերը ռեալ, մարդկային բնավորություններ են։
Քենտերբերյան պատմություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոսերի լավագույն ստեղծագործությունը նրա «Քենտերբերյան պատմություններն» են։ Այս ստեղծագործության տոնը առույգ է և նրա համար նախաբան է Չոսերի «Թռչնային պառլամենտից» վերցրված այն տողերը, որտեղ հեղինակը գրում է, թե այս ստեղծագործության միջոցով ընթերցողը կմտնի մի կախարդական այգի, որտեղ կապաքինվեն սրտի վերքերը, որտեղ նա կառույգանա, կուրախանա և հաճույք կստանա։ «Քենտերբերյան պատմությունների» հաղթանակող կողմը ծիծաղն է, որի աստիճանները տարբեր են՝ նուրբ կատակից մինչև սուր խայթոցներ։ Չոսերը Բոկաչոյից է վերցրել գրական շրջանակի ձևը, որն օգտագործում է յուրովի։ Եթե Բոկաչոյի «Դեկամերոնի» մեջ ընդհանուր ֆոնը մռայլ է, ապա Չոսերի տեղծագործության ֆոնը զվարթ է։ «Քենտերբերյան պատմություններն» ունի նախերգանք, որի մեջ պատմվում է, թե ինչպես գարնանային մի օր ուխտավորները հավաքվել էին Լոնդոնի մոտ գտնվող «Տաբարդ» հյուրանոցում, որպեսզի մեկնեն Քենտերբերի՝ խոնարհվելու սուրբ Թոմաս Բեկետի գերեզմանին։ Հյուրանոցի տերը՝ Հարրի Բեյլին խորհուրդ է տալիս գնալիս և վերադառնալիս պատմել երկուական պատմություն։ Հավաքվում են 24 մարդ, այդ թվում և հեղինակը։ Չոսերի գիրքը մնացել է անավարտ։ Այն պարունակում է 24 պատմություն, որոնք գրված են չափածոյով։ Չոսերի հերոսները պատմում են այնպիսի պատմություններ, որոնք համապատասխան են իրենց մարդկային նկարագրին։ Չոսերի նովելներն իրար հետ կապված են ինտերմեդիաներով՝ միջանկյալ պատմություններով։ Հեղինակի պատմությունների համար հիմք են հանդիսացել հեքիաթներ, ավանդույթներ, զրույցներ։ Նա թեմաներ է վերցրել հռոմեական, արևելյան ժողովածուներից։ «Քենտերբերյան պատմություններում» կան պարոդիաներ, բարոյախոսական զրույցներ։ Մի շարք պատմությունների հիմքում ֆաբլիոների թափառող սյուժեներն են, որոնք հեղինակի կողմից հասցված են ռեալիստական նովելի աստիճանի։ Չոսերի ստեղծագործությունն ամբողջ իրական կյանքն է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Benson, Larry D.; Pratt, Robert; Robinson, F.N., eds. (1987). The Riverside Chaucer (3rd ed.). Houghton-Mifflin. ISBN 0-395-29031-7.
- Crow, Martin M.; Olsen, Clair C. (1966). Chaucer: Life-Records.
- Hopper, Vincent Foster (1970). Chaucer's Canterbury Tales (Selected): An Interlinear Translation. Barron's Educational Series. ISBN 0-8120-0039-0.
- Hulbert, James Root (1912). Chaucer's Official Life. Collegiate Press, G. Banta Pub. Co. էջ 75. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
- Morley, Henry (1883). A First Sketch of English Literature. Harvard University.
- Skeat, W.W. (1899). The Complete Works of Geoffrey Chaucer. Oxford: Clarendon Press.
- Speirs, John (1951). Chaucer the Maker. London: Faber and Faber.
- Ward, Adolphus W. (1907). «Chaucer». Edinburgh: R. & R. Clark,.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 Kindred Britain
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 472.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեֆրի Չոսեր-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Ջեֆրի Չոսերը գուտենբերգի նախագծում
- Poems by Geoffrey Chaucer at PoetryFoundation.org
- The Canterbury Tales: A Complete Translation into Modern English by Ronald L. Ecker and Eugene J. Crook.
- Early Editions of Chaucer
- BBC television adaptation of certain of The Canterbury Tales
- "Geoffrey Chaucer Hath a Blog" (A Chaucer parody blog)
- Chaucer Արխիվացված 2013-06-02 Wayback Machine at The Online Library of Liberty
- Chaucer Page Արխիվացված 2011-04-06 Wayback Machine by Harvard University, including interlinear translation of The Canterbury Tales
- Caxton's Chaucer Արխիվացված 2009-07-03 Portuguese Web Archive – Complete digitised texts of Caxton's two earliest editions of The Canterbury Tales from the British Library
- Caxton's Canterbury Tales: The British Library Copies An online edition with complete transcriptions and images captured by the HUMI Project
- Chaucer Metapage Արխիվացված 2007-10-18 Wayback Machine – Project in addition to the 33rd International Congress of Medieval Studies
- Three near-contemporary portraits of Chaucer
- Astronomy and astrology in Chaucer's work Արխիվացված 2012-12-05 archive.today
- Chaucer and his works: Introduction to Chaucer and his works Արխիվացված 2008-05-01 Wayback Machine (Descriptions of books with images, University of Glasgow Library)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Չոսեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Չոսեր» հոդվածին։ |
|
- 1343 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 1400 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Վեստմինստերյան աբբայությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի լեզվաբաններ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի գրողներ
- 14-րդ դարի անգլիացի գրողներ
- Անգլիացի վիպասաններ
- Միջնադարյան բանաստեղծներ
- Միջնադարյան անգլիացիներ
- Անգլալեզու բանաստեղծներ
- Անգլիացի դիվանագետներ