Jump to content

Ջենի Բևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենի Բևան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1950(1950-11-15)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրուեստի և գծագրութեան կեդրոնական դպրոց[2] և Putney High School?
Մասնագիտությունհագուստ ձևագծող և դիզայներ
ԱմուսինIan Albery?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
Էմմի «Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար «Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար և «Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար[3]
ԵրեխաներCaitlin Albery?[4]

Ջենի Բևան (անգլ.՝ Jenny Beavan, նոյեմբերի 15, 1950(1950-11-15)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հագուստի անգլիացի դիզայներ։ 1986 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի` հագուստի լավագույն դիզայնի համար («Տեսարանով սենյակ» ֆիլմ)։ Նա նաև արժանացել է մեկ այլ «Օսկար» մրցանակի և BAFTA մրցանակի՝ հագուստի դիզայնի համար («Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ» ֆիլմ)։ 10 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Բևանն ստացել է նաև «Թոնի» մրցանակի անվանակարգ՝ հագուստի լավագույն դիզայնի համար (Private Lives ներկայացում)։

Բևանը ծնվել է Անգլիայի Լոնդոն քաղաքում։ Նրա հայրը եղել է թավջութակահար, մայրը՝ ալտահար[5]։ Նա աստիճանաբար նրանց ներշնչել է ուժեղ աշխատանքային էթիկա[6]։ Նա նաև քույր ունի։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զգեստի մանրամասները, որոնք կրել է Շարլիզ Թերոնը` որպես Իմպերատոր Ֆուրիոսա «Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ» ֆիլմում, մշակել է Բևանը:

Ջենի Բևանը հայտնի է Մերչանթ Այվորիի ֆիլմերի համար իր աշխատանքով[7]։ 1970-ական թվականներին նա աշխատել է Լոնդոնի թատերական ներկայացումների հագուստների վրա[5]։ Նա մտել է կինոնկարների հագուստի ձևավորման ասպարեզ՝ Մերչանթ Այվորիի փոքրամասշտաբ Hullabaloo Over Georgie and Bonnie's Pictures ֆիլմի համար հագուստ պատրաստելու համար[5][6][8]։ Սրանով սկսել է նրա երկարատև համագործակցությունը Մերչանթ Այվորի կազմակերպության հետ։

Նա հաճախ համագործակցել է հագուստի դիզայներ Ջոն Բրայթի հետ, որը ղեկավարել է հագուստի վարձույթով զբաղվող Cosprop տունը և կրթել նրան, երբ նա սկսել է իր կարիերան։ Ջենին ասել է, որ իրեն օգնել է «պարզապես նրան լսելը և նրանից սովորելը, սովորել պատմությունն ու հագուստի քաղաքականությունը»[7]։ Այդ ժամանակից ի վեր երկուսը միասին համագործակցել են ավելի քան տասը ֆիլմերում և կիսել են «Օսկարի» վեց անվանակարգեր[7]։

2016 թվականին Բևանը ստացել է BAFTA` «Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար։

2017 թվականի Ամանորին Բևանը նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա (OBE)՝ դրամայի արտադրությանը մատուցած ծառայությունների համար[9][10]։

2018 թվականի հունիսին Բևանին Բորնմութի Արվեստի համալսարանի կողմից շնորհվել է պատվավոր անդամության կրթաթոշակ` պարուհի Դարսի Բասելի, գրաֆիկական դիզայներ Մարգարեթ Քալվերտի և ռեժիսոր ու սցենարիստ Էդգար Ռայթի հետ միասին[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ունի մեկ դուստր՝ Քեյթլինը[5], թատրոնի պրոդյուսեր՝ ծնված 1985 թվականին։ Նրանք միասին աշխատել են 2013 թվականին Trafalgar Studios-ում` West End թատրոնի Third Finger Left Hand ներկայացման վրա։

Տարի Վերնագիր Ռեժիսոր
1979 Եվրոպացիները Ջեյմս Այվորի
1980 Ջեյն Օսթինը Մանհեթենում
1984 Բոստոնցիները
1985 Տեսարանով սենյակ
1987 Մաուրայս
1988 Ամառային պատմություն Փիերս Հագգարդ
Մոլորեցնողը Նիկոլաս Մեյեր
1990 Լուսնի լեռները Բոբ Ռաֆելսոն
1991 Սպիտակ ժանիք Ռանդալ Քլեյսեր
Էքսպրոմտ Ջեյմս Լապին
1992 Հովարդի վերջը Ջեյմս Այվորի
1993 Երեխաների ռիթմ Թոմաս Քարթեր
Օրվա մնացորդը Ջեյմս Այվորի
1994 Սև գեղեցկություն Քերոլայն Թոմփսոն
1995 Խառնաշփոթություն Էնգ Լի
Ջեֆերսոնը Փարիզում Ջեյմս Այվորի
1996 Ջեյն Էյր Ֆրանկո Ձեֆֆիրելլի
1997 Մետրոլենդ Ֆիլիպ Սավիլլե
1998 Երբևէ հետո Էնդի Թենանթ
1999 Աննան և թագավորը
Թեյախմություն Մուսոլինիի հետ Ֆրանկո Ձեֆֆիրելլի
2001 Գոսֆորդի զբոսայգին Ռոբերտ Ալթման
2002 Սեփականություն Նեյլ Լաբութ
2003 Ժամանակի թակարդում Ռիչարդ Դոններ
2004 Ալեքսանդր Օլիվեր Սթոուն
2005 Կազանովա Լեսի Հալսթրոմ
2006 Սև խոլորձ Բրայան դե Պալմա
Զարմանալի շնորհ Մայքլ Ափթեդ
2008 Բացահայտ անհնազանդություն Էդվարդ Զվիք
2009 Շերլոկ Հոմս Գայ Ռիչի
2010 Թագավորի ելույթը Թոմ Հուպեր
2011 Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղ Գայ Ռիչի
2012 Գամբիտ Մայքլ Հոֆման
2015 Երեխա-44 Դանիել Էսպինոզա
Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ Ջորջ Միլլեր
2016 Միացյալ Թագավորություն Աննա Ասանտե
Առողջության դեղամիջոց Գոռ Վերբինսկի
2017 Կյանքը Դանիել Էսպինոզա
2018 Քրիստոֆեր Ռոբին Մարկ Ֆորսթեր
Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները Լաոս Հալլսթրոմ
Ջո Ջոնսթոն
2019 Միսիս Լովրի և որդի Ադրիան Նոբլ
2020 Դուլիթլ Ստեֆեն Գագհան
2021 Քրուելա Քրայգ Գիլլեսփի

Ակադեմիայի մրցանակների անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևանի զգեստների աշխատանքը տասն անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նա ստացել է «Օսկար» հագուստի լավագույն ձևավորման համար («Տեսարանով սենյակ» ու «Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ» ֆիլմերի համար)[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. https://www.standard.co.uk/lifestyle/jenny-beavan-explains-how-to-succeed-as-a-costume-designer-6482876.html
  3. https://www.oscars.org/oscars/ceremonies/2022
  4. Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 Dam, Julie K.L (2000 թ․ մարտի 6). «Fit for a King». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. 6,0 6,1 Stewart, Victoria (2010 թ․ հունիսի 21). «Jenny Beavan explains how to succeed as a costume designer». Evening Standard. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 Macdonald, Moira (2011 թ․ փետրվարի 19). «'King's Speech' costume designer Jenny Beavan brings history to life». Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «Jenny Beavan». British Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. Կաղապար:London Gazette
  10. New Year Honours 2017: Olympic heroes and entertainers recognised. BBC News, 30 December 2016. Retrieved 31 December 2016.
  11. Reader, Jane (2018 թ․ հուլիսի 8). «Strictly judge Dame Darcey honoured by Arts University Bournemouth». Bournemouth Echo. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Jenny Beavan». oscars.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. «88th Academy Awards». Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]