Ջեյսոն Ռոբարդս
Ջեյսոն Ռոբարդս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2000[1][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4] |
Գերեզման | Oak Lawn Cemetery |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1948)[5], Հոլիվուդի ավագ դպրոց և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և հնչյունավորող |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ Jason Robards?, մայր՝ Hope Maxine Glanville? |
Ամուսին(ներ) | Լորեն Բեքոլ |
Երեխա(ներ) | Սեմ Ռոբարդս և Jason Robards III? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջեյսոն Նելսոն Ռոբարդս կրտսեր (անգլ.՝ Jason Nelson Robards, Jr., հուլիսի 26, 1922[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 26, 2000[1][2][3][…], Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, Յուջին Օ'Նիլի պիեսների լավագույն դերակատարներից մեկը։ Երկու անգամ արժանացել է Օսկար մրցանակի` երկրորդ պլանի լավագույն դերասանի համար անվանակարգում` համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ դառնալով միակ դերասանը, որ այդ մրցանակն ստացել է երկու տարի անընդմեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հոլիվուդյան երկրորդ կարգի դերասանների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերազանցությամբ ծառայել է նավատորմում, այդ թվում` 1941 թվականին ճապոնացիների հարձակման ժամանակ եղել է Փերլ Հարբորում։ Պատերազմից հետո երկար տարիներ չի կարողացել ճանաչում գտնել, մինչև 1959 թվականին հաջողություն է ունեցել` Օ'Նիլի պիեսների բրոդվեյան բեմադրություններին մասնակցելով։ 1961-1969 թվականներին ամուսնացած է եղել Լորեն Բեքոլի հետ։
Ռոբարդսը երկու տարի անընդմեջ արժանացել է «Օսկար» մրցանակի` երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում` «Ամբողջ նախագահական զորքը» (1976) և Ջուլիա (1977) ֆիլմերի համար, սակայն լայն հանրությանը հայտնի է դարձել Սերջիո Լեոնեի կուլտային «Մի անգամ Վայրի Արևմուտքում» վեսթերնում խաղացած նախկին հանցագործ Շայենի դերով (1968)։
Բացի «Օսկարը»` դերասանն արժանացել է նաև անգլալեզու կինոյի բոլոր հիմնական մրցանակներին` Թոնի (մրցանակ), «Էմմի» և այլ մրցանակների, ինչպես նաև` 1962 թվականի Կաննի կինոփառատոնի մրցանակին։
1970-ական թվականներին Ռոբարդսի մոտ խորացել են ալկոհոլի հետ կապված խնդիրները։ 1972 թվականին նա լուրջ վթարի է ենթարկվել, որից երկար ժամանակ ապաքինվել է։ Նրա վերջին ֆիլմերից են «Ֆիլադելֆիան» (1993) և «Մոնղոլիան» (1999)։
1982 թվականին Ռոբարդսը Միք Ջագերի հետ Վերներ Հերցոգի կողմից հրավիրվել է գլխավոր դերը խաղալու էպիկական «Ֆիցկարալդոյում», սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել լքել Պերուն, որտեղ անց էին կացվում նկարահանումները։ Նրա մասնակցությամբ նկարահանված տեսարանները նորից են նկարահանվել, գլխավոր դերը խաղացել է Կլաուս Կինսկին։ Գերմանացի ռեժիսորի հետ աշխատանքից իր տպավորությունների մասին նա պատմել է «Երազանքի բեռը» վավերագրական ֆիլմում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Սկզբնական անվանումը | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1947 | Հետևիր այդ երաժշտությանը | Follow That Music | Չկա տվյալ | կարճամետրաժ ֆիլմ |
1959 | Ճանապարհորդություն | The Journey | Փոլ Քիդիս | |
1961 | Սիրուց գրավվածները | By Love Possessed | Ջուլիուս Պենրոուզ | |
1962 | Գիշերն անույշ է | Tender Is the Night | դոկտոր Ռիչարդ «Դիկ» Դայվեր | |
Երկար օրը գիշեր է դառնում | Long Day’s Journey Into Night | Ջեյմի Տայրոն | ||
1963 | Առաջին գործողություն | Act One | Ջորջ Ս. Քաուֆման | |
1965 | Հազար ծաղրածու | A Thousand Clowns | Մյուրեյ | |
1966 | Մեծ ձեռք` փոքրիկ տիկնոջ համար | A Big Hand for the Little Lady | Հենրի Դրամմոնդ | |
Ամեն կիրակի | Any Wednesday | Ջոն Կլիվզ | ||
1967 | Ապահարզան ամերիկյան ձևով | Divorce American Style | Նելսոն Դաունս | |
Կոտորած Սուրբ Վալենտինի օրը | The St. Valentine’s Day Massacre | Ալ Կապոնե | ||
Զենքի ժամ | Hour of the Gun | Դոկ Հոլիդեյ | ||
1968 | Իսադորա | Isadora | երգիչ | |
Մի անգամ Վայրի Արևմուտքում | Once Upon a Time in the West | Մանուել «Շայեն» Հուտերես | ||
Գիշերը, երբ հարձակվեցին Մինսկիի վրա | The Night They Raided Minsky’s | Ռայմոնդ Պեյն | ||
1970 | Ռոզոլինո Պատերնո. Զինվոր | Rosolino Paternò, soldato… | Սեմ Արմսթրոնգ | |
Բալլադ Քեյբլ Հոգուի մասին | The Ballad of Cable Hogue | Քեյբլ Հոուգ | ||
Հուլիոս Կեսար | Julius Caesar | Բրուտոս | ||
Թորա, Թորա, Թորա | Tora! Tora! Tora! | գեներալ-լեյտենանտ Ուոլթեր Շորտ | ||
Հիմարները | Fools | Մեթյու Սաուս | ||
1971 | Ջադ | Jud | Չկա տվյալ | |
Ջոնին վերցրեց զենքը | Johnny Got His Gun | Ջոյի հայրը | ||
Սպանություններ Մորգ փողոցում | Murders in the Rue Morgue | Սիզար Շարոն | ||
1972 | Սեռերի պատերազմ | The War Between Men and Women | Սթիվեն Կոզլենկո | |
1973 | Փեթ Գարեթ և Բիլլի Քիդ | Pat Garrett & Billy the Kid | նահանգապետ Ուոլես | |
1975 | Տղան և իր շունը | A Boy and His Dog | Լու Կրեդոկ | |
Միստր Սիկամոր | Mr. Sycamore | Ջոն Գվիլտ | ||
1976 | Ամբողջ նախագահական շքախումբը | All the President’s Men | Բեն Բրեդլի | |
Մահվան առևտրականները | Tod eines Fremden | ինսպեկտոր Բարկան | ||
1977 | Ջուլիա | Julia | Դեշիլ Հեմմեթ | |
1978 | Ձիավոր է մոտենում | Comes a Horseman | Ջեյքոբ Յուինգ | |
1979 | Փոթորիկ | The Hurricane | կապիտան Բրանկեր | |
1980 | Կաբոբլանկո | Cabo Blanco | Գյունտեր Բեկդորֆ | |
Բարձրացնել Տիտանիկը | Raise the Titanic | ծովակալ Ջեյմս Սանդեկեր | ||
Մելվին և Հովարդ | Melvin and Howard | Հովարդ Ռոբարդ Հյուզ Կրտսեր | ||
1981 | Լեգենդ միայնակ Ռոջերի մասին | The Legend of the Lone Ranger | Ուլիսես Ս. Գրանթ | |
1983 | Մաքս Դյուգանը վերադառնում է | Max Dugan Returns | Մաքս Դյուգան | |
Հենց այդպես է գալիս չարը | Something Wicked This Way Comes | Չարլզ Հոլլոուել | ||
1987 | Պարահրապարակ | Square Dance | Դիլլարդ | |
1988 | Պայծառ լույսեր մեծ քաղաք | Bright Lights, Big City | միստր Հարդի | լուսագրերում նշված չէ |
Լավ մայրիկը | The Good Mother | Ու. Օ. Մուտ | ||
1989 | Փոքր երազանք պահիր | Dream a Little Dream | Քոուլմեն Էթինգեր | |
Վերամիավորում | Reunion | Հենրի Ստրաուս | ||
Ծնողները | Parenthood | Ֆրենկ Բաքմեն | ||
Սև ծիածան | Black Rainbow | Ուոլթեր Տրևիզ | ||
1990 | Արագ փոփոխություններ | Quick Change | Ռոդզինգերի ղեկավարը | |
1992 | Սթորիվիլ | Storyville | Քլիֆորդ Ֆաուլեր | |
— | Rabbit Ears: Jonah and the Whale | հեղինակ | կարճամետրաժ ֆիլմ | |
— | Deceptions | Քլեյ | հնչունավորում | |
1993 | Հեք Ֆիննի արկածները | The Adventures of Huck Finn | «Թագավոր» | |
Գործընթաց | The Trial | դոկտոր Գուլդ | ||
Ֆիլադելֆիա | Philadelphia | Չարլզ Ուիլեր | ||
1994 | Թերթ | The Paper | Գրեմ Քեյլի | |
Փոքր մեծ լիգա | Little Big League | Թոմաս Հեյվուդ | ||
1995 | Բոսորագույն մակընթացություն | Crimson Tide | ծովակալ ԱՆդերսոն | լուսագրերում նշված չէ |
1997 | Հազար ակր | A Thousand Acres | Լարրի Կուկ | |
1998 | Մակ-միլիոնատեր | The Real Macaw | Հիրդիսի պապիկը | |
Սիրելին | Beloved | պարոն Բոդուին | ||
Պետության թշնամին | Enemy of the State | կոնգրեսական Ֆիլիպ Համերսլի | ||
Հըրթվուդ | Heartwood | Լոգան Ռիզեր | ||
1999 | Մոնղոլիա | Magnolia | Էռլ Փարթրիջ |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Սկզբնական անվանումը | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1950 | — | The Magnavox Theater | Չկա տվյալ | դրվագ. The Tale of the Wolf |
1951-1954 | Կարևոր պատմություն | The Big Story | պարոն Սիմմս / Աարոն Դադլի | հեռուստասերիալ, 2 դրվագ |
1954 | Մայրիկ | Mama | Չկա տվյալ | դրվագ. Dagmar, Queen of the Golden Gate |
Կրծքանշանից այն կողմ մարդը | The Man Behind the Badge | Չկա տվյալ | դրվագ. The Case of the Last Escape | |
1955 | — | Windows | Չկա տվյալ | դրվագ. A Domestic Dilemma |
Ֆիլկո հեռուստաթատրոն | The Philco Television Playhouse | Մեյսոն/ Ջո Գրանտ | հեռուստասերիալ, 2 դրվագ | |
1955-1956 | Արմսթրոնգի թատրոնը | Armstrong Circle Theatre | Պոլ Ֆոստեր / Ռոլֆ Սոյեր / Ռեյնխարդ Շմիդտ | հեռուստասերիալ, 3 դրվագ |
Արկածներով պայմանավորվածություն | Appointment with Adventure | Ջո | հեռուստասերիալ, 2 դրվագ | |
Արդարություն | Justice | Կարդեր | ||
Այս երեկո աստղազարդ է | Star Tonight | Չկա տվյալ | ||
1955-1957 | Առաջին ստուդիա | Studio One | բանտարկյալ/ Լեոնարդ Օ'Բրայան / Ֆրենկ Կամերոն | հեռուստասերիալ, 3 դրվագ |
1956-1957 | «Goodyear» հեռուստասերիալ | Goodyear Television Playhouse | Չկա տվյալ | հեռուստասերիալ, 2 դրվագ |
Ալկոա -ամ | The Alcoa Hour | Ջեյսոն/ Բերտ Պալմեր / Բրիջեր | հեռուստասերիալ, 3 դրվագ | |
1957 | Կենսական յոթ արվեստ | The Seven Lively Arts | Չկա տվյալ | դրվագ. The Changing Ways of Love |
1958 | Հեռուստասերիալ | Omnibus | վարչապետ | դրվագ. Moment of Truth |
1959 | Թատրոն 90 | Playhouse 90 | Ռոբերտ Ջորդան | հեռուստասերիալ, 2 դրվագ |
Դյուպոնի ամսվա շոուն | The DuPont Show of the Month | Չկա տվյալ | դրվագ. Billy Budd | |
Կիրակնօրյա ցուցափեղկ | Sunday Showcase | Ալեքս Ռիդ | դրվագ. People Kill People Sometimes | |
Տիկնիների տունը | A Doll’s House | դոկտոր Ռենկ | հեռուստաֆիլմ | |
1960 | — | Dow Hour of Great Mysteries | դետեկտիվ Անդերսոն | դրվագ. The Bat |
Շաբաթվա պիես | Play of the Week | Թեոդոր «Հիքի» Հիքման | հեռուստասերիալ, 2 դրվագ | |
1961 | Վտանգավոր Ռոբինի դեպքը | The Case of the Dangerous Robin | Չկա տվյալ | դրվագ. The Deadly Impersonation |
1962 | — | Westinghouse Presents: That’s Where the Town Is Going | Հոբարտ Կրեմ | հեռուստաֆիլմ |
1963-1966 | Բոբ Հոուփը ներկայացնում է | Bob Hope Presents the Chrysler Theatre | Այրիշ Լաֆոնտեյն / Իվան Դենիսովիչ | հեռուստասերիալ, 2 դրվագ |
1964 | Էյբ Լինքոլնը Իլինոյսում | Abe Lincoln in Illinois | Աբրահամ Լինքոլն | հեռուստաֆիլմ |
Միստր Բրոդվեյ | Mr. Broadway | Չկա տվյալ | դրվագ. Take a Walk Through a Cemetery | |
1966 | ABC բեմ 67 | ABC Stage 67 | Ռոյալ Էրլ Թոմփսոն | դրվագ. Noon Wine |
1967 | Բելլի հեռախոսի ժամը | The Bell Telephone Hour | Ռոմեո | դրվագ. The Many Faces of Romeo and Juliet |
Դոկտոր Ջեքիլի և միստր Հայդի տարօրինակ պատմությունը | The Strange Case of Dr. Jekyll and Mr. Hyde | դոկտոր Ջեքիլ / միստր Հայդ | հեռուստաֆիլմ | |
1969 | — | Spoon River | ընթերցող | |
1972 | Ուրվականների պատմություններ | Ghost Story | Էլիոթ Բրենտ | դրվագ. The Dead We Leave Behind |
— | The House Without a Christmas Tree | Ջեյմի Միլս | հեռուստաֆիլմ | |
1973 | — | The Thanksgiving Treasure | ||
1974 | Գյուղի աղջիկը | The Country Girl | Ֆրենկ Էլգին | |
1975 | Սուրբ Զատիկի խոստումը | The Easter Promise | Ջեյմի Միլս | |
A Moon for the Misbegotten | Ջեյմս Տայրոն կրտսեր | |||
1976 | Էդդին և սրտերի թագավորը | Addie and the King of Hearts | Ջեյմի Միլս | |
1977 | Վաշինգտոն. փակ դռների հետևում | Washington: Behind Closed Doors | նախագահ Ռիչարդ Մոնկտոն | մինի սերիալ, հիմնական դեր |
1978 | Անմոռանալի Սուրբ ծնունդ | A Christmas to Remember | Դենիել Լարսոն | հեռուստաֆիլմ |
1980 | Ֆրանկլին Ռուզվելտ. վերջին տարին | F.D.R.: The Last Year | Ֆրանկլին Դ. Ռուզվելտ | |
Խելահեղ կապ | Haywire | Լիլանդ Հեյոուրդ | ||
1981 | — | Broadway on Showtime | Էրի Սմիթ | դրվագ. Hughie |
1983 | Հաջորդ օրը | The Day After | դոկտոր Ռասել Օոուքս | հեռուստաֆիլմ |
1984 | Ամերիկյան թատրոն | American Playhouse | Էրի Սմիթ | դրվագ. Hughie |
Սախարով | Sakharov | Անդրեյ Սախարով | հեռուստաֆիլմ | |
Մեծ ներկայացումներ | Great Performances | Մարտին Վանդերխով պապը | դրվագ. You Can't Take It with You | |
1985 | Անտլանտայի մանկասպանությունը | The Atlanta Child Murders | Էլվին Բինդեր | մինի սերիալ, հիմնական դեր |
Երկար շոգ ամառ | The Long Hot Summer | Ուիլլ Վարներ | ||
1986 | Ջոնի Բուլ | Johnny Bull | Ստեֆան Կովաչ | հեռուստաֆիլմ |
— | The Last Frontier | Էդ Սթենինգ | ||
1987 | Տաքացած ծովախորշ | Laguna Heat | Ուեյդ Շեփարդ | |
Ընտանեկան կապեր | Breaking Home Ties | Լլոյդ | ||
1988 | ||||
Inherit the Wind | Հենրի Դրամմոնդ | |||
Սուրբծննդյան կին | The Christmas Wife | Ջոն Տաններ | ||
1990 | Քաղաքացիական պատերազմ | The Civil War | Ուլիսես Ս. Գրանթ | վավերագրական հեռուստասերիալ, հիմնական դեր, հնչյունավորում |
1991 | — | The Perfect Tribute | Աբրահամ Լինքոլն | հեռուստաֆիլմ |
Չեռնոբիլ. վերջին նախազգուշացում | Chernobyl: The Final Warning | Արմանդ Համմեր | ||
Անհարմար կին | An Inconvenient Woman | Ջուլս Մենդելսոն | մինի սերիալ, հիմնական դեր | |
Ամերիկյան վարպետներ | American Masters | պատմող | վավերագրական հեռուստասերիալ, դրվագ. Helen Hayes: First Lady of the American Theatre | |
Մարկ Տվենը ևս ես | Mark Twain and Me | Մարկ Տվեն | հեռուստաֆիլմ | |
1992 | Լինքոլն | Lincoln | Աբրահամ Լինքոլն | |
1993 | Հեյդի | Heidi | պապիկ | մինի սերիալ, հիմնական դեր |
— | The Roots of Roe | Էնթոնի Կոմստոկ | վավերագրական հեռուստաֆիլմ, հնչյունավորում | |
1994 | Ներքին թշնամի | The Enemy Within | գեներալ Ռ. Պենդլտոն Լլոյդ | հեռուստաֆիլմ |
1995 | Իմ Անտոնինան | My Antonia | Ջոսայա Բերդեն | |
Ճանապարհորդություն | Journey | Մարկուս | ||
1996-1997 | Ամերիկյան արկած | American Experience | պատմող | վավերագրական հեռուստասերիալ, 4 դրվագ, հնչյունավորում |
2000 | Տուն վերադառնալով | Going Home | Չարլզ Բարտոն | հեռուստաֆիլմ |
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգև | Տարի | Անվանակարգ | Ֆիլմ/Հեռուստաֆիլմ/Բեմադրություն | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1977 | Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար | Նախագահական ամբողջ զորքը | Հաղթանակ |
1978 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջուլիա | Հաղթանակ | |
1981 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մելվինը և Հովարդը | Առաջադրված | |
BAFTA | 1977 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Նախագահական ամբողջ զորքը | Առաջադրված |
1979 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջուլիա | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 1966 | Երկրորդ պլանի լավագույն դերասան` մյուզիքլում կամ կատակերգությունում | Հազար ծաղրածու | Առաջադրված |
1977 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Նախագահական ամբողջ զորքը | Առաջադրված | |
1978 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջուլիա | Առաջադրված | |
1981 | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Մելվին և Հովարդ | Առաջադրված | |
1985 | Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Սախարով | Առաջադրված | |
Էմմի | 1964 | Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ ֆիլմում | Էյբ Լինքոլնը Իլինոյսում | Առաջադրված |
1976 | Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Լուսինը ճակատագրի ճյուղերի համար | Առաջադրված | |
1978 | Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Վաշինգտոն. փակ դռների հետևում | Առաջադրված | |
1980 | Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Ֆրանկլին Ռուզվելտ. վերջին տարին | Առաջադրված | |
1988 | Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Փոթորիկ կստանաս | Հաղթանակ | |
Թոնի | 1957 | Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսում | Երկար օրը գիշեր է դառնում | Առաջադրված |
1959 | Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսում | The Disenchanted | Հաղթանակ | |
1960 | Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսում | Խաղալիքները ձեռնահարկում | Առաջադրված | |
1964 | Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսում | Մեղսագործությունից հետո | Առաջադրված | |
1965 | Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսում | Հյու | Առաջադրված | |
1972 | Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսում | Գյուղի աղջիկ | Առաջադրված | |
1974 | Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսում | Լուսին ճակատագրի ճյուղերի համար | Առաջադրված | |
1978 | Երկրորդ պլանի լավագույն դերասան պիեսում | Պոետի հոգին | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #123909023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Ռոբարդս» հոդվածին։ |
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 2000 մահեր
- Կոնեկտիկուտ նահանգում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Աուդիոգիրք կարդացողներ
- Ամերիկացիներ գերմանական սերմամբ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ