Ջեյմս Բերոուզ
Ջեյմս Բերոուզ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 30, 1940[1] (83 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստառեժիսոր, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | և |
IMDb։ | ID 0123273 |
Ջեյմս Բերոուզ (անգլ.՝ James Burrows, հայտնի է նաև որպես Ջիմ Բերոուզ[2], դեկտեմբերի 30, 1940[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային ռեժիսոր և պրոդյուսեր, «Էմմի» մրցանակի տասնակի դափնեկիր, որոնցից վեցն ստացել է «Կատակերգական սերալի լավագույն ռեժիսոր» անվանակարգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերոուզը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 30-ին Լոս Անջելեսում, հրեական ընտանիքում[3][4]։ Ծնողները եղել են Ռութ (Լևինսոն) և Էյբ Բերոուզները։ Վերջինս հայտնի կոմպոզիտոր է, ռեժիսոր և գրող[5]։ Ջեյմսն ունի քույր՝ Լաուրի Բերոուզ Գրադը[6]։ Մանկության տարիներին Ջեյմս Բերուոզն ընտանիքի հետ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սովորել է Երաժշտության և արվեստի ավագ դպրոցում (High School of Music & Art)[7][8]։ Բերոուզն ավարտել է Օբերլին քոլեջը և դասընթաց Եյլի դրամայի դպրոցում[7]։ ։
Բեռոուզը հայտնի է հեռուստատեսային սիթքոմների շնորհիվ սկսած 1970–ականներից։ Նրա առավել հաջողված նախագիծը դարձել է իր ստեղծած «Ուրախ ընկերակցություն» (1982-1993) հումորապատումը[9], ինչպես նաև ամբողջությամբ իր կողմից նկարահանված «Տաքսի» (1978-1982), «Ուիլ և Գրեյս» (1998-2006) և «Մայք և Մոլլի» (2010-2016) սիթքոմները։ Իր քառասնամյա գործունեության ընթացքում Ջեյմս Բերոուզը բեմադրել է ավելի քան հարյուր հումորապատում, որոնք նրան բերել են կես միլիարդ դոլարի եկամուտ[10].
Ռեժիսորական աշխատանքների մասնակի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Phyllis (19 էպիզոդ, 1975-1976)
- Մերի Թայլեր Մուրի շոու / Mary Tyler Moore (4 էպիզոդ, 1974-1976)
- Լավեռնա և Շիրլի / Laverne & Shirley (8 էպիզոդ, 1976-1977)
- Ռոդա / Rhoda (4 էպիզոդ, 1977-1978)
- Տաքսի / Taxi (75 էպիզոդ, 1978-1982)
- Ուրախ ընկերակցություն / Cheers (237 էպիզոդ, 1982-1993)
- Partners (10 էպիզոդ, 1995-1996)
- NewsRadio (7 էպիզոդ, 1995-1996)
- Ֆրեյզեր / Frasier (32 էպիզոդ, 1993-1997)
- Caroline in the City (21 էպիզոդ, 1995-1998)
- Ընկերներ / Friends (15 էպիզոդ, 1994-1998)
- Ուիլ և Գրեյս / Will & Grace (187 էպիզոդ, 1998-2006)
- Դասարան / The Class (19 էպիզոդ, 2006-2007)
- Back to You (17 էպիզոդ, 2007-2008)
- Gary Unmarried (36 էպիզոդ, 2008-2010)
- Գործընկերներ / Partners (6 էպիզոդ, 2012)
- Մայք և Մոլլի / Mike & Molly (48 էպիզոդ, 2010-2012)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Of course Matthew Perry can't go to the Friends reunion». RadioTimes. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Interfaith Family: "Somebody Put Baby in a Dance Competition" September 14, 2010
- ↑ Jewish Journal: "The Heroes of Jewish Comedy" by Tom Teicholz July 3, 2003
- ↑ James Burrows Biography (1940-)
- ↑ Rosemberg, Jasmin (2015 թ․ մարտի 19). «Stars Sing Broadway Tunes for Alzheimer's at Sardi's Benefit». Variety. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 7,0 7,1 «James Burrows - Inaugural Lifetime Achievement Award in Television Direction». Directors Guild of America. 2013 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Notable Alumni». Alumni & Friends of LaGuardia High School. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Cheers co-creator and famed TV director James Burrows». History Channel. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «James Burrows Net Worth». Celebrity Net Worth. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Բերոուզ Internet Movie Database կայքում
|
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ