Պորտ-օ-Պրենս
Քաղաք | |||
---|---|---|---|
Պորտ-օ-Պրենս | |||
Port-au-Prince | |||
| |||
Երկիր | Հայիթի | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Port-au-Prince Arrondissement? | ||
Ներքին բաժանում | Q47364624?, Martissant? և Q47365047? | ||
Հիմնադրված է | 1749 թ. | ||
Մակերես | 36,04 կմ² | ||
ԲԾՄ | 98 մետր | ||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||
Բնակչություն | 1․234․742 մարդ (2015) | ||
Խտություն | 53,000 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 2,896,386 | ||
Ժամային գոտի | UTC-5 | ||
Փոստային դասիչ | HT6110 | ||
| |||
Պորտ-օ-Պրենս (ֆր.՝ Port-au-Prince), Հայիթիի մայրաքաղաքը և արտաքին առևտրային նավահանգիստ։ 2015 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 1,897,859 մարդ[1], ագլոմերացիայի հետ միասին՝ 3,296,386 մարդ[1]։ Հայիթիի Վիճակագրության և ինֆորմատիկայի ինստիտուտի (IHSI) որոշման համաձայն, Պորտ-օ-Պրենսի քաղաքամերձ գոտու մեջ են մտնում հետևյալ շրջանները՝ Դելմաս, Սիթե Սոլեյ, Տաբարե, Քարֆուր և Պետիոնվիլ։
Պորտ-օ-Պրենսը տուժել է 2010 թվականի հունվարի 12-ի երկրաշարժից[2] : Բազմաթիվ շինություններ վնասվել կամ ավերվել են։ Հայիթիի կառավարության գնահատմամբ, զոհերի թիվը կազմել էր 230 000 մարդ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1706 թվականին Գոնավ ծովածոց է ժամանել ֆրանսիական «Պրենս» (Արքայազն) նավը։ Նավապետը ծովածոցն անվանեց Պորտ-օ-Պրենս, ինչը նշանակում էր ««Արքայազն» նավի նավահանգիստ»։ Հիմնադրվել է 1748 թվականին, որպես նավահանգիստ։ Տեղաբնակ հնդկացիները դաժանորեն ոչնչացվել են գաղութարարների կողմից, իսկ այնուհետև այստեղ բերվել են աֆրիկացի ստրուկներ ոսկե հանքերում և պլանտացիաներում աշխատելու համար։ 1770 թվականից քաղաքy եղել է ֆրանսիական Սան Դոմինգո գաղութի կենտրոնը։
Քաղաքի ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտ-օ-Պրենսը կառուցված է ամֆիթատրոնի տեսքով նավարկության համար ամենահարմար և ամենագեղատեսիլ ծովածոցի ափին։ Մայրաքաղաքի կենտրոնը կառուցապատված է գեղեցիկ սպիտակ շինություններով։ Մասնավորապես շատ գեղեցիկ են երկու հրապարակները՝ Շամ-դե-Մարսը (Մարսի դաշտ), որը իրենից ներկայացնում է զբոսայգու և շքերթների համար նախատեսված հրապարակի ինքնատիպ համադրություն, և Անկախության հրապարակը, որը հայտնի է իր գեղեցիկ գազոններով և բույսերով։ Հրապարակում է գտնվում նախագահի պալատը, պերճաշուք հյուրանոցներ։ Քաղաքի կենտրոնում է գտնվում շատ գեղեցիկ զբոսայգի։ Տեսարժան վայրերի շարքին է դասվում նար Նոտր Դամ տաճարը։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 1983 թվականը տուրիզմը Պորտ-օ-Պրենսում համարվում էր քաղաքային բյուջեի կարևոր մասը։ Օտարերկրացիներին գրավում էին վուդու արարողությունները, ինչպես նաև յուրօրինակ հուշանվերների ձեռքբերումը։
Բնական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրաքաղաքը գտնվում է Պորտ-օ-Պրենս հարմարավետ ծովածոցում, Հայիթի կղզու արևմուտքում։ Այստեղ կլիման արևադարձային պասատային է։ Տարվա ընթացքում ջերմաստիճանը աննշան տատանվում է +25-ից մինչև +28 °C-ի սահմաններում։ Առկա է երկու անձրևային սեզոն՝ ապրիլից հունիս և սեպտեմբերից նոյեմբեր։ Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 1500 մմ։ Քաղաքի արվարձաններում բուսականությունն արևադարձային է, սակայն հաճախ կարելի է հանդիպել կակտուսների և իշակաթնուկների, որոնք երաշտակայուն են։ Կենդանական աշխարհը շատ աղքատ է բազմաթիվ կենդանատեսակների լրիվ ոչնչացման պատճառով։
Պորտ-օ-Պրենսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 31 (88) |
31 (88) |
32 (90) |
32 (90) |
33 (91) |
35 (95) |
35 (95) |
35 (95) |
34 (93) |
33 (91) |
32 (90) |
31 (88) |
32.8 (91.2) |
Միջին օրական °C (°F) | 27 (81) |
26.5 (79.7) |
27 (81) |
28 (82) |
28 (82) |
30 (86) |
30 (86) |
29.5 (85.1) |
28 (82) |
28 (82) |
27 (81) |
26.5 (79.7) |
27.96 (82.29) |
Միջին ցածր °C (°F) | 23 (73) |
22 (72) |
22 (72) |
23 (73) |
23 (73) |
24 (75) |
25 (77) |
24 (75) |
24 (75) |
24 (75) |
23 (73) |
22 (72) |
23.3 (73.8) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 33 (1.3) |
58 (2.28) |
86 (3.39) |
160 (6.3) |
231 (9.09) |
102 (4.02) |
74 (2.91) |
145 (5.71) |
175 (6.89) |
170 (6.69) |
86 (3.39) |
33 (1.3) |
1353 (53,27) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) | 3 | 5 | 7 | 11 | 13 | 8 | 7 | 11 | 12 | 12 | 7 | 3 | 99 |
Միջին ամսական արևային ժամ | 279.0 | 254.2 | 279.0 | 273.0 | 251.1 | 237.0 | 279.0 | 282.1 | 246.0 | 251.1 | 240.0 | 244.9 | 3116,4 |
աղբյուր: Climate & Temperature[4] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Mars 2015 Population Totale, Population de 18 ans et Plus Menages et Densites Estimes en 2015» (PDF). www.ihsi.ht. Institut Haïtien de Statistique et d’Informatique (IHSI). Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Haiti Raises Earthquake's Death Toll to 230,000». Associated Press. 2010 թ․ փետրվարի 9. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Port-Au-Prince, Haiti». Climate & Temperature. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.