Պողոս Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պողոս Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22 (փետրվարի 3), 1858 |
Ծննդավայր | Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1937 (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Կոմերցիոն գիտությունների ակադեմիա և Դրեզդենի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պողոս Հովսեփի Ղուկասյան (առավել հայտնի է Պավել Օսիպի Ղուկասով (հունվարի 22 (փետրվարի 3), 1858, Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1937, Փարիզ), հայ հանրային գործիչ, նավթարդյունաբերող, ճարտարագետ, ֆինանսիստ։
Հասարակական գործիչ, հրատարակիչ և մեկենաս Արշակ Ղուկասյանի (Աբրամ Ղուկասով) եղբայրն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանել է Մոսկվայի առևտրական գիտուրյունների համալսարանում (ռուս.՝ Московская практическая коммерческая академия)։ 1878 թվականին ավարտել է Դրեզդենի պոլիտեխնիկ ինստիտուտը։ ԱՄՆ-ում ուսանել է Նավթի արդյունաբերություն։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է Բաքվում, եղել է Կասպիական նավթարդյունաբերական ընկերության գործարանի տնօրեն։ 1890 թվականին եղել է Բաքվի նավթարդյունահանողների խորհրդի նախագահ, 1899 թվականից «Կասպիական ընկերության» նախագահ։ Եղել է մի շարք նավթարդյուբերական ընկերությունների անդամ, 1890-1906 և 1915-1917 թվականներին Բաքվի նավթարդյունաբերողների համագումարի նախագահ։ 1905 թվականին տեղափոխվել է Պետերբուրգ, 1906-1912 թվականներին եղել է Պետական դումայի անդամ։ 1916 թվականին ընտրվել է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական բանկային խորհրդի նախագահ։
Մեկենասություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-ական թվականներին եղբոր հետ ակտիվ մասնակցել է «Տորգպրոմ» (ռուս.՝ Торгпром) հակահեղափոխական կազմակերպության աշխատանքներին, 1930-ական թվականներին միասին հրատարակել են «Վոզրոժդենիե» թերթը[1]։
Հովանավորել է բազմաթիվ հայերեն գիտական գրքերի հրատարակությունը։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո անցել է Ֆինլանդիա, ապա Ֆրանսիա։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը[2]։