Պյոտր Բեսչաստնով
Պյոտր Նիկոլայևիչ Բեսչաստնով ռուս.՝ Бесчастнов, Пётр Николаевич | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1978 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 27, 2023 (45 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | Ռուս |
Կրթություն | Մոսկվայի պետական տեքստիլային համալսարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու |
Մասնագիտություն | նկարիչ և լուսանկարիչ |
Աշխատավայր | Մոսկվայի պետական տեքստիլ համալսարան |
Petr Beschastnov Վիքիպահեստում |
Պյոտր Նիկոլայևիչ Բեսչաստնով (ռուս.՝ Бесчастнов, Пётр Николаевич հուլիսի 4, 1978, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2023, Մոսկվա, Ռուսաստան), օպերատորական արվեստի ներկայացուցիչ, արվեստագետ, մանկավարժ, երկու մենագրությունների հեղինակ, տարբեր դասագրքերի և ձեռնարկների լուսանկարային դիզայներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1978 թվականի հուլիսի 4-ին Մոսկվայում նկարիչներ Ն. Պ. Բեսչաստնովի և Ե. Ի. Դերգիլյովայի ընտանիքում։ 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական տեքստիլային համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետը, Մոսկվայի նկարիչների միության և Ռուսաստանի ֆոտոնկարիչների միության անդամ է։ Ֆոտոստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի երկրների մասնավոր և թանգարանային հավաքածուներում։
Որպես գովազդային լուսանկարիչ, նա 2002 թվականին համագործակցում է առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են աշխարհահռչակ մեքենաներ արտադրող, տեքստիլ և ոսկերչական, կոսմետիկայի և սննդի ընկերությունները։
Ապրում և աշխատում է Մոսկվայում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պ. Ն. Բեսչաստնովի ստեղծագործական հետաքրքրությունների բնագավառը հանդիսանում է լուսանկարի նկարչական և գովազդային արվեստը, լուսանկարչական դիզայնը, լուսանկարի ստացման մեթոդը, նկարչական կրթությունը։
Նա հանդիսանում է երկու մենագրության հեղինակ և մի շարք դպրոցական դասագրքերի ր ձեռնարկների կազմերի դիզայներական ոճի հեղինակ։
Մենագրություններ
- Տեքստիլ ֆոտոնկար – Մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2007 – 233 էջ.
- Տեքստիլ ֆոտոնկար – մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2011 – 252 էջ
Կրթական հրապարակումներ
- Ֆոտոգրաֆիկա– մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2010
- Շինարարական պատկերներ – մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2010
- Համակարգչային դիզայներական ֆոտոկրթություն – м.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ, 2013
- Հավաքածուների հիմունքները – մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2007
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 2005 թվականից, Պյոտր Բեսչաստնովը մասնակել է բազմաթիվ ցուցահանդեսնի, որոնք կայացել են և՛ Ռուսաստանում, և՛ արրտերկրներում։
2011 «Панорама жизни», Մոսկվա (անձնական)
- 2012 (հունվար-փետրվար) – «Моя Россия», Տուրկու, Վերջնական հյուպատոսությունը Ռուսաստանում
- 2014 (մայիս-հուլիս) – «Прикосновение к Турку» (անձնական)[1]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային պատվոգրեր և ռուսական գեղարվեստական ցուցադրումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Московский государственный текстильный университет им. А.Н. Косыгина. Становление и развития. Научно-педагогические школы. – м.: МГТУ им. А.Н. Косыгина, 2004
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Московский государственный текстильный университет имени А.Н. Косыгина – м.: МГТУ им. А.Н. Косыгина, 2004
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- pbfoto.ru կայքում Արխիվացված 2016-01-11 Wayback Machine