Պլանկի մասնիկ
Պլանկի մասնիկ, հիպոթետիկ տարրական մասնիկ։ Սահմանվում է որպես սև խոռոչ, որի Կոմպտոնի ալիքի երկարությունը հավասար է իր Շվարցշիլդի շառավղին[1]։ Անվանումը ստացել է Մաքս Պլանկի պատվին։ Պլանկի մասնիկի զանգվածը մոտավորապես հավասար է Պլանկի զանգվածին, իսկ Շվարցշիլդի շառավիղը՝ Պլանկի երկարությանը[2]։ Երբեմն Պլանկի մասնիկը կիրառվում է Պլանկի զանգվածը և Պլանկի երկարությունը սահմանելու համար[3]։ Տիեզերքի էվոլյուցիայի որոշ մոդելներում դրանք հանդես են գալիս Պլանկի դարաշրջանի ընթացքում[4]։
Պլանկի մասնիկը խիստ փոքր է՝ համեմատած, օրինակ, պրոտոնի հետ (քանի որ շառավիղը հավասար է Պլանկի երկարությանը, որը պրոտոնի շառավղի մոտ 10−20 մասն է կազմում), բայց ծանր է (քանի որ Պլանկի զանգվածը պրոտոնի զանգվածից 1019 անգամ մեծ է)[5]։
Արտածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլանկի մասնիկի ճշգրիտ սահմանման վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Ըստ ամենատարածված սահմանման՝ Պլանկի մասնիկն այն մասնիկն է, որի Կոմպտոնի ալիքի երկարությունը հավասար է իր Շվարցշիլդի շառավղին։ Արդյունքում տեղի ունի հետևյալ առնչությունը՝
- ,
որտեղից այդպիսի մասնիկի զանգվածը՝
- ։
Այս զանգվածը անգամ մեծ է Պլանկի զանգվածից, այսինքն՝ Պլանկի մասնիկը 1,772 անգամ ծանր է Պլանկի միավոր զանգվածից։ Շառավիղը կլինի Կոմպտոնի ալիքի երկարությունը՝
- ։
Չափականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառելով վերը բերված սահմանումը՝ կարող ենք տեղադրել h, G և c հիմնարար հաստատունների արժեքները և որոշել մասնիկի զանգվածը և շառավիղը։ Ենթադրելով, որ խոսքը համասեռ խտություն ունեցող գնդի շառավղի մասին է, կարող ենք որոշել նաև մասնիկի ծավալը և խտությունը։
Պարամետր | Չափականություն | Արժեքը SI միավորներով |
---|---|---|
Զանգված | M | 63×10−8 կգ 3.857 |
Շառավիղ | L | 47×10−35 մ 5.729 |
Ծավալ | L3 | 27×10−103 մ3 7.878 |
Խտություն | M L−3 | 55×1094 կգ·մ−3 4.896 |
Պլանկի մասնիկը հիպոթետիկ մասնիկ է։ Վերը բերված մեծությունները որևէ հայտնի ֆիզիկական օբյեկտի կամ նյութի չեն համապատասխանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michel M. Deza; Elena Deza. Encyclopedia of Distances. Springer; 1 June 2009. ISBN 978-3-642-00233-5. p. 433.
- ↑ «"Light element synthesis in Planck fireballs" - SpringerLink». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ B. Roy Frieden; Robert A. Gatenby. Exploratory data analysis using Fisher information. Springer; 2007. ISBN 978-1-84628-506-6. p. 163.
- ↑ Harrison, Edward Robert (2000), Cosmology: the science of the universe, Cambridge University Press, ISBN 978-0-521-66148-5 p. 424(չաշխատող հղում)
- ↑ Harrison, 2000, էջ 478
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "The quasi-steady state cosmology: analytical solutions of field equations and their relationship to observations" - Astrophysics Data Systems
- "Mach's principle: from Newton's bucket to quantum gravity" - Google Books
- "Mysteries of Mass: Some Contrarian Views From an Experimenter"
- "The Gauge Hierarchy Problem and Planck Oscillators" - CERN Document Server
- "The First Turbulence and First Fossil Turbulence" Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
- "Lecture on Nuclear Physics for Plasma Engineers" Արխիվացված 2012-03-04 Wayback Machine
- The Planck Length