Ռեալի երկար տարիների ֆուտբոլիստ և ավագ։ Հաջողությամբ հանդես է եկել ինչպես կիսապաշտպանության, այնպես էլ խաղարկողի դիրքում։
Պիրրին կարիերան սկսել է հարձակվողի դիրքում, այնուհետև հաջող սկսեց հանդես գալ նաև կիսապաշտպանության և կենտրոնական պաշտպանի դիրքերում։ Պիրրիի տիտղոսները բավական տպավորիչ են՝ 8 հաղթանակ Լա Լիգայում, 3-ը՝ Իսպանիայի գավաթում, 1-ը՝ Չեմպիոնների գավաթում (1966)։ 1966 - 1978 թվականներին Պիրրին հավաքականում անցկացրել է 44 հանդիպում։ Երկու անգամ նրան հրավիրել են Եվրոպայի հավաքական. 1970 թվականին Բենֆիկայի դեմ և 1973 թվականին Հարավային Ամերիկայի դեմ խաղերում։ Կարիերայի ավարտից հետո Պիրրին հետագայում ավարտեց նաև իր բժշկական կրթությունը և սկսեղ աշխատել Ռեալում որպես բժիշկ։
Բոլոր մրցաշարերում միասին Պիրրին Ռեալի կազմում խփել է 210 գոլ։ 1970 թվականին ճանաչվել է Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ։ Կարիերան ավարտել է Մեքսիկայում, որտեղ պատմության ընթացքում ճանաչվել է ամենաթանկ ֆուտբոլիստը։