Պալենսիա (պրովինցիա)
Արտաքին տեսք
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պալենսիա | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Կաստիլիա և Լեոն | ||||
Մակերես | 8029 կմ² | ||||
Բնակչություն | ▼159 123 մարդ (2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 34 | ||||
Պաշտոնական կայք | dip-palencia.es | ||||
| |||||
Պալենսիա (իսպ.՝ Palencia), պրովինցիա Իսպանիայի հյուսիսում՝ Իբերական թերակղզու հյուսիսարևմուտքում գտնվող Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի կազմում։ Այն սահմանակից է Լեոն, Կանտաբրիա, Բուրգոս և Վալյադոլիդ նահանգներին։ Վարչական կենտրոնը Պալենսիան է։
Հյուսիսարևմուտք Լեոն | Հյուսիս Կանտաբրիա | Հյուսիսարևելք Կանտաբրիա |
Արևմուտք Լեոն | Արևելք Բուրգոս | |
Հարավարևմուտք Վալյադոլիդ | Հարավ Վալյադոլիդ | Հարավարևելք Բուրգոս |
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը 8052 կմ2 է (29-րդ տեղը երկրի պրովինցիաների շարքում)։
Այս պրովինցիայի խոշոր բնակավայրերն են.
- Գուարդո, հանքարդյունաբերական քաղաք է[2],
- Ագիլար դե Կամպո, գյուղական տուրիզմի կենտրոն է հյուսիսային Պալենսիայում,
- Հերերա դե Պիսուերգա, հայտնի է իր ծովախեցգետնի փառատոնով,
- Վենտա դե Բանյոս, երկաթուղային և արդյունաբերական կարևոր հանգույց է,
- Վիլյամուրիել դե Սերատո, գյուղ Պալենսիայի հարավում, որը իր զարգացման համար պարտական է Ռենոի գործարանին[3],
- Սերվերա դե Պիսուերգա, գյուղը Պալենսիայի սարերի սրտում է,
- Բառուելո դե Սանտուլյան, հանքարդյունաբերական քաղաք է, որն ամենաշատ բնակեցվածն էր մինչև 1960-ական թվականները[4]։
ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը կազմում է 173,5 հազար մարդ (46-րդ տեղը 2005 թվականի մարդահամարով), որի 45%-ը բնակվում է մայրաքաղաք Պալենսիայում։
Վարչական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզը ներառում է 191 համայնքային կազմավորումներ, որոնց կեսը գյուղակներ են՝ 200-ից պակաս բնակչությամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամպուդիա ամրոց (Պալենսիա)
-
Տեսարան Ագիլար դե Կամպոյում,
-
Սան Անտոլանի տաճար
-
Ագիլար դե Կամպո քաղաքում գտնվող Սանտա Մարիա լա Ռեալի վանքի թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ine.es/jaxi/Datos.htm?path=/t20/e245/p08/l0/&file=03002.px — National Statistics Institute.
- ↑ Wagner, Robert Herman; García, L. G. Fernández; Eager, R. M. C. (1983). Geology and Palaeontology of the Guardo Coalfield (NE Leon - NW Palencia), Cantabrian Mts. IGME. էջ 7. ISBN 978-84-7474-220-6.
- ↑ Bank of London & South America (1976). Bank of London & South America Review. Vol. 10. Lloyds Bank International. էջ 417.
- ↑ Cameron, Rondo E. (2000). France and the Economic Development of Europe, 1800-1914. Psychology Press. էջ 91. ISBN 978-0-415-19011-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Совет провинции Արխիվացված 2007-05-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալենսիա (պրովինցիա)» հոդվածին։ |
|