Jump to content

Չեխական զանգված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան

Չեխական զանգված, բոհեմական զանգված (չեխ․՝ Českomoravská vrchovina կամ Vysočina, գերմ.՝ Böhmisch-Mährische Höhe), լեռնազանգված Չեխիայի արևմուտքում, Լեհաստանի, Գերմանիայի ու Ավստրիայի հետ սահմանակից շրջաններում։ Երկարությունը մոտ 600 կմ է, լայնությունը՝ մինչև 300 կմ։ Բարձրությունը՝ մինչև 1602 մ։ Շեղանկյունաձև ձգվում է արևմուտքից արևելք։ Եզրավորված է Շումավա, Չեխական անտառ, Հանքային լեռներ, Սուդետներ լեռնաշղթաներով և Չեխ-Մորավական բարձրավանդակով։ Ներքին մասն ընդարձակ իջվածք է (Չեխական գոգավորություն)։ Կազմված է գնեյսներից, բյուրեղային թերթաքարերից» քվարցիտներից, ավազաքարերից ևն։ Նեոգեն-անթրոպոգենում ենթարկվել է տեկտոնական շարժումների։ Հյուսիս-արևելք տևտոնական ճկվածքի հետ է կապված Վերին-սիլեզյան քարածխային ավազանի ձևավորումը։ Լանջերը ծածկված են խառը և ասեղնատերև անտառներով, 1400 թվականից բարձր՝ ենթալպյան մարգագետիններով ու թփուտներով։ Չեխական զանգվածում են Կարլովի Վարի, Մարիանսկե Լազնե և այլ առողջավայրերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 690
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեխական զանգված» հոդվածին։