Չարշամբա, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Կենտրոնը Չարշամբա քաղաքն է։
Ըստ թուրքական զգալի նվազեցված տվյալների 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ գավառակից տեղահան է արվել 10648 հայ բնակիչ։ Փրկվեցին միայն լեռներում ապաստանած մի քանի հարյուր հոգի, որոնք 1923 թվականին տեղափոխվեցին Սուխումի և Սոչիի շրջաններ։
XX դարասկզբին գավառակի 17 հայաբնակ գյուղերը միասին ունեին ավելի քան 10 000 հայ բնակիչ։ Խոսում էին Համշենի բարբառով[1]։