Ուորրեն Քաուգիլ
Ուորրեն Քաուգիլ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1929[1] |
Մահացել է | 1985[2][3] Նյու Հեյվեն |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան |
Ալմա մատեր | Սթենֆորդի համալսարան և Եյլի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն և հայերեն |
Ուորրեն Քաուգիլ (անգլ.՝ Warren Cowgill, դեկտեմբերի 19, 1929[1] - 1985[2][3], Նյու Հեյվեն), ամերիկացի լեզվաբան։ Ավարտել է Ստանֆորդի (1952 թ., արվեստների բակալավրը) և Եյլի (1957 թ., փիլ․ դ–ր) համալսարանները։ Տիրապետում է հայերենին։ 1956 թվականից Եյլի համալսարանի դասախոս, 1970 թվականից՝ պրոֆեսոր։ Ամերիկացի լեզվաբանական ընկերության նախագահ։ Քաուգիլը զբաղվում է հնդեվրոպական հին լեզուների հնչյունաբանությամբ, հնդեվրոպական նախալեզվի բառագիտությամբ, հունարենի բարբառագիտությամբ, թոխարերենով, կելտերենով, հիթիթերենով, անատոլիական լեզուներով, հնդիրանական լեզուների քերականությամբ, ռնգայինների տեսությամբ և այլն։ Քաուգիլը անդրադարձել է նաև հունարեն օս և հայերեն ոչ բառերի ծագումնաբանական ընդհանրությանը, հնդեվրոպական *H2όyukwid-ի հետ ոչ–մի առնչությանը, քննարկել է հնդեվրոպական th>յ և հայերեն իք մասնիկի առաջացումը հնդեվրոպական նախալեզվից, ստուգաբանել այրի բառը։ Քաուգիլն ավելի քան 30 ուսումնասիրությունների հեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 NUKAT — 2002.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |