Շվեդիայի գիտության և տեխնիկայի ազգային թանգարան (շվեդ.՝ Tekniska museet), շվեդական թանգարան Ստոկհոլմում։ Համարվում է Շվեդիայի ամենամեծ տեխնոլոգիական թանգարանը։ Ունի ազգային կանոնադրություն, ըստ որի պատասխանատու է տեխնոլոգիական և արդյունաբերական պատմության հետ կապված Շվեդիայի մշակութային ժառանգության պահպանման համար։ Թանգարանի ցուցասրահները զբաղեցնում են շուրջ 10000 քմ տարածք, իսկ թանգարան տարեկան այցելում են մոտ 350000 այցելու։ Հավաքածուները բաղկացած են ավելի քան 55000 նմուշներից և առարկայական իրերից, 1200 դարակաշարային մետր արխիվային գրառումներից և փաստաթղթերից, 200000 գծանկարից, 800000 պատկերից և մոտ 40000 գրքից։ Գիտության և տեխնիկայի ազգային թանգարանը փաստաթղթավորում է նաև տեխնոլոգիաներ, գործընթացներ, պատմություններ և հուշեր, որպեսզի դրանք պահպանվեն գալիք սերունդների համար։
Rudberg Eva, red (1986). Dædalus: Sveriges tekniska museums årsbok. Årg. 54(1985), Museet och 30-talet : om arkitektur, kultur och teknik under 1930-talet och Tekniska museets nya museibyggnad. Stockholm: Sveriges tekniska museum. ISBN 91-38-09082-1 (inb.)
Höjeberg Mats, red (1998). Dædalus: Tekniska museets årsbok. Årg. 67(1999), Teknik som kultur : Tekniska museet 75 år. Stockholm: Tekniska museet. ISBN 91-7616-100-5 (inb.)
Höjeberg Mats, red (1999). Dædalus: Tekniska museets årsbok. Årg. 68(2000), Mötesplats Tekniska museet. Stockholm: Tekniska museet. ISBN 91-7616-011-4 (inb.)