Jump to content

Նուրեև։ Սպիտակ ագռավը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրեև։ Սպիտակ ագռավը
անգլ.՝ The White Crow
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ֆրանսիա
 Սերբիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաՌուդոլֆ Նուրիև
Թվական2018 և մարտի 22, 2019
Լեզուանգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՌեյֆ Ֆայնս
ՊրոդյուսերCarolyn Marks Blackwood?, François Ivernel?, Էնդրյու Լևիտաս, Գաբրիելլա Տանա և Ռեյֆ Ֆայնս
Սցենարի հեղինակԴևիդ Հեյր
ԴերակատարներԱդել Էկզարկոպուլոս, Չուլպան Խամատովա, Ռեյֆ Ֆայնս, Ռաֆայել Պերսոնաս, Օլիվիե Ռաբուրդեն, Ռավշանա Կուրկովա, Լուիս Հոֆման, Սերգեյ Պոլունին, Mar Sodupe?[1], Նադեժդա Մարկինա[1], Ջոնաթան Զակաի[1], Ալեքսեյ Մորոզով և Oleg Ivenko?
ՕպերատորՄայք Իլի
ԵրաժշտությունԻլան Էշքերի
ՄոնտաժԲառնի Փիլինգ
Պատմվածքի վայրԼոնդոն և Փարիզ
ԿինոընկերությունBBC Films
Տևողություն127 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The White Crow Վիքիպահեստում

«Նուրեև։ Սպիտակ ագռավը» (անգլ.՝ The White Crow), 2018 թվականի բրիտանական կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռեյֆ Ֆայնսը բալետային արտիստ Ռուդոլֆ Նուրիևի կյանքի մասին[2][3]։

Ֆիլմը Ջուլի Կավանի կենսագրական գրքի էկրանավորումն է։ Այն պատմում է 1961 թվականին Ռուդոլֆ Նուրիևի արտասահմանյան հյուրախաղերի մասին Լենինգրադի Կիրովի թատրոնի թատերախմբի հետ։ Հիմնական գծի զարգացմանը զուգընթաց հանդիսատեսին ներկայացվում են հուշեր արտիստի ավելի վաղ կյանքի մասին՝ նրա ծնունդը Սիբիրյան երկաթուղու գնացքի վագոնում, 1940-ական թվականներին ընտանիքի հետ պատահած աղետները, կյանքը Ուֆայում, ուսումը Լենինգրադում։

Փարիզում ելույթների ժամանակ Ռուդոլֆ Նուրիևը ծանոթանում է տեղի թատերական բոհեմայի հետ և շատ ժամանակ է անցկացնում նոր ընկերների հետ։ Դա կտրականապես դուր չի գալիս թատերախմբին ուղեկցող ԿԳԲ-ի աշխատակցին։ Աճող լարվածությունը, ԽՍՀՄ արտաքսման սպառնալիքը հանգեցնում են նրա հայտնի փախուստին դեպի արևմուտք։

  • 2018 - Տոկիոյի միջազգային կինոփառատոն - Լավագույն գեղարվեստական ներդրումը

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատ Դմիտրի Վոլչեկը կշտամբել է ռեժիսորին այն բանի համար, որ նա, ձգտելով ֆիլմի և բովանդակության արժանահավատության, բաց է թողել Նուրիևի կյանքի պատմության դրամատիկ բաղադրիչը։ Առանձին քննադատության է ենթարկվել Նուրիևի և հասարակության հակամարտությունը, նրա անձնական կյանքը լռության մատնելը[5]։ Սվետլանա Խոխրյակովան «Московский комсомолец» նույնպես նշել է դա՝ գրելով, որ ստեղծվում է «այնպիսի զգացողություն, թե նկարահանել է արգելքներով կաշկանդված խորհրդային ռեժիսորը»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Roache, Madeline (2019 թ․ ապրիլի 26). «The True Story Behind the Rudolf Nureyev Movie The White Crow». Time. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Erbland, Kate (2018 թ․ օգոստոսի 30). «Telluride Reveals 2018 Full Lineup: 'Destroyer,' 'White Boy Rick,' and 'The Old Man & the Gun' Set for World Premieres». IndieWire (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Shooting Wraps On Ralph Fiennes' The White Crow – Filmoria». www.filmoria.co.uk. Վերցված է 31 October 2017-ին.
  5. Советский балет и слепые тамплиеры. Кинофестиваль в Турине
  6. Равшана Куркова и Чулпан Хаматова снялись в фильме о Рудольфе Нурееве

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրեև։ Սպիտակ ագռավը» հոդվածին։