Նինա Մուսինյան
Նինա Մուսինյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1910 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | 1995 Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Նինա Մկրտչի Մուսինյան (մայիսի 10, 1910, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1995, Մոսկվա, Ռուսաստան), հայ դաշնակահարուհի, մանկավարժ, դոցենտ (1958)։ Թավջութակահար Դանիիլ Շաֆրանի կինը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինա Մուսինյանը ծնվել է 1910 թվականի մայիսի 10-ին Երևանում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (Ա. Պ. Օստրովսկու դասարան), 1936 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկավար՝ Կ. Ն. Իգումնով)։
1937-1941 թվականներին եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի և Համառուսական համերգահյուրախաղային միավորման մենակատարուհի, հանդես է եկել նաև անսամբլների հետ, եղել կոնցերտմայստեր (նաև ամուսնու՝ Դ. Բ. Շաֆրանի)։ Հյուրախաղերով շրջագայել է ԽՍՀՄ-ում և արտերկրում։ Մասնակցել է Երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթներին. արժանացել է «Լավագույն կատարող» մրցանակի (1937–1938, Մոսկվա)։
Նինա Մուսինյանը մահացել է 1995 թվականին Մոսկվայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նինա Մուսինյան (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |