Jump to content

Նինա Բագինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Բագինսկայա
բելառուս․՝ Багінская Ніна Рыгораўна
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1946(1946-12-30)[1] (77 տարեկան)
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Բելառուս
ԿրթությունԲելառուսի ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարան և Իվանո-Ֆրանկովսկի նավթի և գազի ազգային տեխնիկական համալսարան
Մասնագիտություներկրաբան, ակտիվիստ և հասարակական գործիչ
Կուսակցություն«Վերածնունդ» բելառուսական ժողովրդական ճակատ[3]
Պարգևներ և
մրցանակներ
Բելառուսի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի հոբելյանական մեդալ

Նինա Բագինսկայա (բելառուս․՝ Ніна Рыгораўна Багінская, ռոմանակացված՝ Nina Ryhoraŭna Bahinskaja, դեկտեմբերի 30, 1946(1946-12-30)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), բելառուս իրավապաշտպան, հասարակական գործիչ և երկրաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Բագինսկայան ծնվել է Մինսկում, Բելառուս, 1946 թվականի դեկտեմբերի 30-ին։ Վաղ հասակից եղել է մրցակցային հեծանվորդ։ Երիտասարդ տարիներին հեծանիվ վարելիս վթարի է ենթարկվել՝ բախվելով մեքենայի, ինչի արդյունքում գլխի վնասվածք և հետվնասվածքային էպիլեպսիա է ստացել։

Բագինսկայան ավարտել է Բելառուսի ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանը՝ մասնագիտանալով ռադիոտեխնիկայի հավաքման մեջ։ Երկրաբան դառնալու մանկության երազանքի իրականացման համար ավարտել է Իվանո-Ֆրանկովսկի նավթի և գազի ինստիտուտը (Ուկրաինա)՝ որպես նավթի և գազի որոնման մասնագետ։ Որպես երկրաբան աշխատել է Բելառուսի հետազոտական երկրաբանական ինստիտուտում (BelNIGRI)[4]: Միաժամանակ անդամակցել է Բելառուսական ժողովրդական ճակատին և իր ինստիտուտում ստեղծել Բելառուսական ժողովրդական ճակատի տեղական միավորում։

1988 թվականից ի վեր՝ նախնիների հիշատակի օրվա ծեսի հանդիպումից հետո նա ակտիվորեն մասնակցում է տարբեր բողոքների։ 1994 թվականին՝ Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության գալուց հետո, նա հեռացվել է ինստիտուտից, քանի որ իր նախագծի զեկույցը պատրաստվել էր բելառուսերեն լեզվով։

Բագինսկայային տասնյակ անգամ բերման են ենթարկել ոստիկանություն, և նա շատ օրեր է անցկացրել ժամանակավոր մեկուսարաններում։ 2014 թվականի օգոստոսի 1-ին Բագինսկայան ձերբակալվել է Մինսկում՝ ՊԱԿ-ի շենքի մոտ խորհրդային դրոշն այրելու համար. նրա ցույցը կատարվել է ի հիշատակ 1937 թվականի օգոստոսի 1-ի, երբ տասնյակ հազարավոր բելառուսական մշակութային ձեռագրեր են այրվել, որից հետո մահապատժի են ենթարկվել ստեղծագործությունների հեղինակները[5][6][7]։

2015 թվականին Բագինսկայան ձերբակալվել է Ուկրաինայի Եվրամայդանում մահացած Միխայիլ Ժիզնևսկու հիշատակի ցույցի համար։ 2017 թվականի մարտի 25-ի դեպքերից հետո, երբ տասնյակ ակտիվիստներ ձերբակալվեցին Մինսկում («Սպիտակ լեգեոնի» գործ), և Բելառուսում հարյուրավոր մասնակիցներ բերման ենթարկվեցին Ազատության օրը, Նինա Բագինսկայան «Ազատություն ժողովրդին» սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշ և պաստառ ձեռքին ամեն օր գնում էր ՊԱԿ-ի շենքի դիմաց։

2019 թվականի ապրիլի 5-ին Բագինսկայան մասնակցել է մեկ այլ բողոքի ցույցի, որը նպատակ ուներ խոչընդոտել այսպես կոչված «կանաչապատման աշխատանքներին», որի պատճառով 2019 թվականի ապրիլի 4-ին քանդվել էին 30 հիշատակի խաչեր 1930-ականներին գնդակահարվածների զանգվածային գերեզմանների տարածքում[8]։ Բերման ենթարկվեցին քաղաքական գործիչ, բելառուսական քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Պավել Սևերինեցը և մեծ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշով ցույցի եկած Նինա Բագինսկայան[8]։

2020 թվականին Բագինսկայան աջակցել է օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերին։ Իր քաջության շնորհիվ նա դարձել է շարժման խորհրդանիշ։ Հարցազրույցներ է տվել BBC News-ին, ինչպես նաև Շվեդիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից ժամանած լրագրողներին։ Մաքսիմ Կացը իր Youtubeյան ալիքով ներկայացրել է Բագինսկայային[9]։

Պատկեր:Ніна Григорівна Богінська.jpg
Նինա Բագինսկայան ոստիկանության սպայի առջև

2020 թվականին Բագինսկայան հայտնի է դարձել իր «Ես պարզապես քայլում եմ» արտահայտությամբ, երբ այդ պատասխանն է տվել այն ոստիկանին, որը փորձել է կանգնեցնել նրան և խլել դրոշը։

2020 թվականի սեպտեմբերին Բագինսկայան ներկայացվել է իտալական Vogue ամսագրում՝ որպես «Բելառուսական հեղափոխության մայր»։ Նրան լուսանկարել է Իվան Ռեվյակոն[10][11]։

Ցույցերի ժամանակ օգտագործվող բոլոր կարմիր-սպիտակ-կարմիր դրոշները Բագինսկայան ինքն է կարում, նա չի օգտագործում այն դրոշները, որոնք մարդիկ փորձում են նվեր տալ իրեն։ Նա նաև դրոշները է կարում ուրիշների համար։ Նրա պատրաստած ամենամեծ դրոշը 9 մետր է եղել (9 մ x 4,5 մ), որը նա կարել է երեք օրում և այն նվիրել է երիտասարդներին[12]։

Հարյուրավոր ցույցերի մասնակցելու համար Բագինսկայան կառավարությանը պարտք է տասնյակ հազարավոր դոլարներ։ Նրա ամառանոցային կալվածքն աճուրդի է հանվել պետության կողմից։ Կառավարությունը վերցնում է Բագինսկայայի կենսաթոշակի 50%-ը (2020 թվականին նրա կենսաթոշակը ամսական կազմել է 200 բելառուսական ռուբլի (77 ԱՄՆ դոլար)[13][14]

  • 2017 թվականին պարգևատրվել է Իվաշկևիչի հուշատախտակով,
  • 1960-70-ականների խորհրդային ռեժիմի քաղբանտարկյալ Սերգեյ Խանժենկովի (1942-2016) մեդալի առաջին դափնեկիր, 2018,
  • Բելառուսի ժողովրդավարական հանրապետության 100-րդ հոբելյանական մեդալ, 2018,
  • «Ազատության մարդիկ» մրցանակը «Ազատություն» ռադիոկայանից, 2020[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ніне Багінскай — 70 гадоў! (բելառուս.) — 2016.
  2. 2,0 2,1 2,2 https://nashaniva.by/?c=ar&i=164736
  3. «Калі на нас нападуць, як на Украіну, я вазьму ў рукі зброю», — Ніна Багінская (բելառուս.) — 2016.
  4. «Белорусский научно-исследовательский геологоразведочный институт».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «У здания КГБ задержана общественная активистка Нина Багинская, которая сожгла советский флаг».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Репрессии 1937 года в Беларуси и пламя из рукописей в внутреннем дворе Минской тюрьмы НКВД».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «"Только одна ночь", изменившая белорусскую историю».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. 8,0 8,1 «В Куропатах снова собирались активисты. Задержаны Нина Багинская и Павел Северинец».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. Katz, Maxim (2020 թ․ սեպտեմբերի 4). «Нина Багинская «я гуляю!» и БЧБ (бело-красно-белый) флаг. Символы революции в Беларуси / Максим Кац». YouTube.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Bahinskaya, Nina (2020 թ․ սեպտեմբերի 30). «Italian Vogue Publishes Photos Of Icon Protester Nina Baginskaya». BelarusFeed. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. «Photographer - PhotoVogue - Vogue». www.vogue.it. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  12. «Легендарная Нина Багинская и заколдованный флаг». Արխիվացված է օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-05-02-ին.
  13. ««Пошла домой шить новый флаг. И точить новое древко» История Нины Багинской — «белорусской бабушки, которая просто гуляет», — рассказанная ей самой».
  14. «Nina Baginskaya: "In order to pay all fines for participating in rallies, I need to live at least 120 years"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  15. «Ніна Багінская — «Чалавек Cвабоды – 2020»». Радыё Свабода (բելառուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]