Jump to content

Նիկոլայ Չեռնիշևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Չեռնիշևսկի
Николай Чернышевский
Ծնվել էհուլիսի 12 (24), 1828[1][2]
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էհոկտեմբերի 17 (29), 1889[1][2] (61 տարեկան)
Վախճանի վայրՍարատով, Ռուսական կայսրություն[3]
ԳերեզմանVoskresenskoye cemetery of Saratov
Մասնագիտությունփիլիսոփա, լրագրող, վիպասան, գրող, գրական քննադատ, տնտեսագետ և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԻ՞նչ անել
ԶավակներQ110146550?
Изображение автографа
 Nikolai Chernyshevsky Վիքիպահեստում

Նիկոլայ Գավրիլովիչ Չեռնիշևսկի (ռուս.՝ Николай Гаврилович Чернышевский, հուլիսի 12 (24), 1828[1][2], Սարատով, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 17 (29), 1889[1][2], Սարատով, Ռուսական կայսրություն[3]), ռուս ուտոպիստ փիլիսոփա, հեղափոխական-դեմոկրատ, գիտնական, գրաքննադատ, հրապարակախոս և գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սարատովի Ալեքսանդրա-Նևյան մայր տաճարի ավագ երեց Գավրիլ Իվանովիչ Չեռնիշևսկու (1793—1861) ընտանիքում, որը ծագում էր Պենզա նահանգի Չեմբար գավառի Չեռնիշև գյուղի ճորտերից։ Գյուղի անունից էլ առաջացել էր նրա ազգանունը։ Մինչև տասնչորսամյակը Նիկոլայը սովորել է տանը հոր, որը բազմակողմանի զարգացած և շատ կրոնասեր մարդ էր, և զարմուհու՝ Լ. Ն. Պիպինայի ղեկավարությամբ։ Արքեպիսկոպոս Նիկանորը (Բրովկովիչ) վկայել է, որ վաղ տարիքից նրան նշանակված է եղել ֆրանսիացի տնային դաստիարակ[4]։

Նիկոլայի կարդացածությունը ապշեցնում էր շրջապատին. մանուկ ժամանակ նա ուներ «գիրք խժռող» մականունը։ 1843 թվականին ընդունվել է Սարատովի հոգևոր սեմինարիան։ Սեմինարիայում նա մնում է երեք տարի[4], սակայն չավարտելով այն՝ 1846 թվականին ընդունվում է Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատմալեզվագրական բաժինը։

Այդ տարիներին է ձևավորվում այն Չեռնիշևսկին, որին շուտով պիտի իմանար ողջ Ռուսաստանը՝ հաստատակամ հեղափոխական-դեմոկրատ, սոցիալիստ և մատերիալիստ։ Չեռնիշևսկու աշխարհայացքը ձևավորվել է անտիկ, ապա նաև 17-18-րդ դարերի ֆրանսիական և անգլիական մատերիալիզմի ազդեցությամբ, բնագետներ Նյուտոնի, Լապլասի, և այլ սոցիալիստ-ուտոպիստների, դասական քաղաքատնտեսների, Հեգելի դիալեկտիկայի և Ֆոյերբախի մարդաբանական մատերիալիզմի[5] առանձնահատկություններով։ Նրա հայացքների ձևավորման վրա ազդեցություն է թողել Ի. Ի. Վվեդենսկու խմբակը։ Այդ ժամանակ Չեռնիշևսկին սկսեց գրել իր առաջին գեղարվեստական ստեղծագործությունները։ 1850 թվականին, ավարտելով թեկնածուական դասընթացը, նշանակում ստացավ Սարատովի գիմնազիայում և 1851 թվականի գարնանն անցավ աշխատանքի։ Այստեղ երիտասարդ ուսուցիչն օգտագործում էր իր դիրքը, որպեսզի հեղափոխական գաղափարներ տարածի։

1853 թվականին հանդիպել է իր ապագա կնոջը՝ Օլգա Սոկրատովնա Վասիլևային, որի հետ ամուսնությունից հետո հայրենի Սարատովից տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ։ 1854 թվականի հունվարի 24-ին գերագույն հրամանով Չեռնիշևսկին նշանակվեց Երկրորդ կադետական դպրոցի ուսուցիչ։ Գրողը հիանալի դասավանդող էր, սակայն դպրոցում նրա աշխատանքը երկար չտևեց։ Մի սպայի հետ ընդհարման պատճառով Չեռնիշևսկին ստիպված եղավ պաշտոնաթող լինել[6]։

Ֆիլատելիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Чернышевский Николай Гаврилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 О значении семинарского образования // Московский журнал. — 2010. — № 2—3. — ISSN 0868-7110.
  5. «Русская философия. Энциклопедия. Изд. второе, доработанное и дополненное. Под общей редакцией М.А. Маслина. Сост. П.П. Апрышко, А.П. Поляков. – М., 2014, с. 763-764».
  6. Смирнов А. В. Николай Гаврилович Чернышевский (биографические и библиографические сведения) // Русская старина. — 1890. — № 5. — С. 451
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Չեռնիշևսկի» հոդվածին։