Նիագարայի ջրվեժ
Նիագարայի ջրվեժ | |
---|---|
անգլ.՝ Niagara Falls | |
Տեսակ | ջրվեժ, տեսարժան վայր և horseshoe waterfall? |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Նյու Յորք և Օնտարիո |
Աշխարհագրական տեղադրություն | ԱՄՆ Կանադա |
Մասն է | Նիագարա |
Հարաբերական բարձրություն | 51 մետր և 57 մետր |
Լայնություն | 792 |
Նիագարայի ջրվեժը (անգլ.՝ Niagara Falls), ջրվեժ ԱՄՆ-ի Նյու Յորք և Կանադայի Օնտարիո նահանգների միջև։ ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող շքեղ ջրվեժի անունը, հավանաբար, վերցվում է հնդկացիների բառապաշարից և թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»։ Մեկ րոպեում Նիագարան այնքան ջուր է տեղափոխում, որքան կբավարարեր 150 օլիմպիական լողավազան լցնելու համար։ Այծի կղզին ջրվեժը բաժանում է կանադական մասի և նրանից մի քիչ փոքր՝ ամերիկյան մասի։ Ջրվեժը ձգում է զբոսաշրջիկներին և սուր զգացողությունների սիրահարներին։ 1859 թվականին ճոպանագնաց Շառլ Բլոնդենին հաջողվեց անցնել նրա միջով։ Մի քանի հոգու էլ հաջողվել է հատուկ հանդերձանքով սուզվել ջրվեժի մեջ և կենդանի մնալ։ Նիագարայի ջրվեժը կազմված է 3 մեծ ջրվեժներից։ Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 53 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիագարայի ջրվեժ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 269)։ |