Ներդաշնակ դասավորություն
Արտաքին տեսք
Ներդաշնակ դասավորություն, չորս՝ կետերի այնպիսի դասավորություն որևէ ուղղի վրա, երբ -ը ընկած է հատվածի ներսում, իսկ -ը՝ դրսում. ընդ որում և հարաբերությունները իրար հավասար են։ Եթե երկու հատվածների (երկարությունների) հարաբերությունը համարենք դրական, երբ նրանք ունեն նույն ուղղությունը, և բացասական՝ հակառակ դեպքում, ապա կետերի ներդաշնակ դասավորությունը բնութագրվում է նրանով, որ այդ կետերի, այսպես կոչված, կրկնակի հարաբերություն՝ ( հավասար է -ի։ Ներդաշնակ դասավորությունը պրոյեկտիվ երկրաչափության կարևոր գաղափարներից է, քանի որ որևէ ուղղի վրա պրոյեկտման դեպքում ներդաշնակ դասավորված կետերը փոխանցվում են ներդաշնակ դասավորված կետերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 242)։ |