Նանի
Նանի պորտ.՝ Nani | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Luís Carlos Almeida da Cunha | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 17, 1986[1][2] (38 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Պրայա, Կաբո Վերդե | ||||||||||||||||||||
Հասակ | 1.75 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 66 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | Վինգեր | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վալենսիա | ||||||||||||||||||||
Համար | 17 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լուիս Կարլոս Ալմեյդա դա Կունխան, ավելի հայտնի է որպես Նանի (պորտ.՝ Luís Carlos Almeida da Cunha, նոյեմբերի 17, 1986[1][2], Պրայա, Կաբո Վերդե), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Վալենսիա» ակումբի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտինգ Լիսաբոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանին իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռեալ դի Մասամա» ակումբում, ապա տեղափոխվել է «Սպորտինգի» ակադեմիա, որը նրանից առաջ ավարտել էին Լուիշ Ֆիգուն և Կրիշտիանու Ռոնալդուն։ «Սպորտինգի» կազմում նրա դեբյուտը կայացավ 2005-06 մրցաշրջանում, որի ընթացքում նա ակումբի կազմում մասնակցեց 35 խաղի և խփեց 5 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում Նանին մասնակցում է 40 խաղի, որոնցից վեցն անցկացվել են Չեմպիոնների լիգայի շրջանակներում (խփել է 1 գոլ), իսկ հինգը՝ Պորտուգալիայի գավաթի առաջնությունում, որի հաղթող է դառնում «Սպորտինգը»։
Մանչեսթեր Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանին չէր թաքցնում, որ ուզում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ 2006/07 մրցաշրջանի ավարտին «Սպորտինգն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեցին Նանիի տեղափոխման վերաբերյալ։ Ենթադրվում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է շուրջ 17 միլիոն ֆունտ ստեռլինգ[4] (այդ գումարի 5 %-ը՝ մոտ 1,25 միլիոն եվրո, ստացել է «Ռեալ դի Մաքսիման»[5]): 2007 թվականի հուլիսի 7-ին Նանին դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լիիրավ խաղացող՝ ակումբի հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր։
«Յունայթեդի» կազմում իր առաջին մրցաշրջանի ընթացքում Նանիի անունն ավելի հաճախ էր հայտնվում թիմի կազմում, քան սպասվում էր. պորտուգալացին 41 հանդիպում անցկացրեց, որոնցինց 26-ը՝ մեկնարկային կազմում։ Ու թեև նա իր հայրենակից Ռոնալդուի խաղի ստվերում էր մնում, սակայն շատ լավ տպավորություն թողեց արագությամբ և խաղն իր վրա վերցնելու պատրաստակամությամբ։
Առաջին գնդակը «Յունայթեդի» կազմում Նանին խփեց օգոստոսի 26-ին հիանալի հեռահար հարվածով՝ «խթանների» դեմ խաղում և նույնատիպ մի գոլ տոնեց դրանից մեկ ամիս անց՝ «Միդլսբորոյի» հետ հանդիպման ժամանակ, որում «ռեդսը» հաղթեց 4-1 հաշվով։ Նա նաև աչքի ընկավ «Լիվերպուլի» հետ տնային խաղում (3-0) և «Արսենալի» դեմ գավաթային հանդիպմանը (4-0)։ «Զինագործների» հետ խաղում գնդակի հետ նրա հնարանքները զայրացրեցին Վենգերի ֆուտբոլիստներին և խաղից հետո Սեր Ալեքս Ֆերգյուսոնը նրան մի փոքր խրատեց դրա համար, բայց երկրպագուները սիրում են նման ֆուտբոլ։ Երիտասարդ պորտուգալացին ապացուցեց, որ հիանալի է դիմանում կարևոր հանդիպումներում առկա ճնշմանը, երբ Մոսկվայում «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում վստահ իրացրեց իր հարվածը հետխաղային տասնմեկ մետրանոցների շարքում։
2008-09 մրցաշրջանում Նանին 24 խաղ անցկացրեց «մանկունիանցիների» կազմում և մի քանի գեղեցիկ գոլ խփեց գավաթային հանդիպումներում, բայց ընդհանուր առմամբ ոչինչով աչքի չընկավ, նամանավանդ Ֆլետչերի ու Պակի առաջընթացի ֆոնի վրա։ Մյուս մրցաշրջանը, հիմնականում Ռոնալսուի հեռանալու հետ կապված, որոշիչ դարձավ պորտուգալացու համար։ 2009-10-ը հեշտ չէր Նանիի համար։ Սուպերգավաթի հենց առաջին խաղում նա ապացուցեց, որ կարող է փոխարինել Ռոնալդուին կիսապաշտպանության եզրում և գոլ խփեց «Չելսի»-ին, բայց հետո ոլորեց ուսը, երկար ժամանակ վերականգնվում էր, իսկ երբ դաշտ վերադարձավ՝ նրա խաղը խամրեց։
Ձմռանը լուրեր տարածվեցի, թե Նանին վիճել է Սեր Ալեքսի հետ և տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել «Օլդ Թրաֆֆորդը», սակայն քիչ անց նա հիանալի մարզավիճակ ձեռք բերեց, և նրա խփած գոլերը Պրեմիեր Լիգայում «Արսենալի» հետ խաղում, Լիգայի Գավաթում՝ «Սիթիին», «Բավարիան» խփած գնդակներն ու մի քանի հիանալի գոլային փոխանցումները վտանգավոր զենք դարձրին Նանիին «Կարմիր Սատանաների» հարձակման գծում, այլ ոչ թե հիասթափության առիթ՝ երկրպագուների համար։
Խաղերը Պորտուգալիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղերը և գոլերը Նանին Պորտուգալիայի հավաքականում[6] | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Նանիի Գոլերը | Մրցություն |
1 | 1 սեպտեմբերի 2006 | Դանիա | 2:4 | 1 | Ընկերական խաղ |
2 | 6 սեպտեմբերի 2006 | Ֆինլանդիա | 1:1 | - | ԵԱ ընտրական խաղ-2008 |
3 | 7 հոկտեմբերի 2006 | Ադրբեջան | 3:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2008 |
4 | 11 հոկտեմբերի 2006 | Լեհաստան | 1:2 | - | ԵԱ ընտրական խաղ-2008 |
5 | 24 մարտի 2007 | Բելգիա | 4:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2008 |
6 | 2 հունիսի 2007 | Բելգիա | 2:1 | 1 | ԵԱ ընտրական խաղ-2008 |
7 | 5 հունիսի 2007 | Քուվեյթ | 1:1 | - | Ընկերական խաղ |
8 | 13 հոկտեմբերի 2007 | Ադրբեջան | 2:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2008 |
9 | 17 հոկտեմբերի 2007 | Ղազախստան | 2:1 | - | ԵԱ ընտրական խաղ-2008 |
10 | 17 նոյեմբերի 2007 | Հայաստան | 1:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2008 |
11 | 21 նոյեմբերի 2007 | Ֆինլանդիա | 0:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2008 |
12 | 6 հունվարի 2008 | Իտալիա | 1:3 | - | Ընկերական խաղ |
13 | 31 Մայիսի 2008 | Վրաստան | 2:0 | - | Ընկերական խաղ |
14 | 7 հունիսի 2008 | Թուրքիա | 2:0 | - | ԵԱ Եզրափակիչ-2008 |
15 | 15 հունիսի 2008 | Շվեյցարիա | 0:2 | - | ԵԱ Եզրափակիչ-2008 |
16 | 19 հունիսի 2008 | Գերմանիա | 2:3 | - | ԵԱ Եզրափակիչ-2008 |
17 | 20 օգոստոսի 2008 | Ֆարերյան կղզիներ | 5:0 | 1 | Ընկերական խաղ |
18 | 6 սեպտեմբերի 2008 | Մալթա | 4:0 | 1 | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
19 | 10 սեպտեմբերի 2008 | Դանիա | 2:3 | 1 | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
20 | 11 հոկտեմբերի 2008 | Շվեդիա | 0:0 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
21 | 15 հոկտեմբերի 2008 | Ալբանիա | 0:0 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
22 | 19 նոյեմբերի 2008 | Բրազիլիա | 2:6 | - | Ընկերական խաղ |
23 | 11 հունվարի 2009 | Ֆինլանդիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
24 | 31 մարտի 2009 | ՀԱՀ | 2:0 | - | Ընկերական խաղ |
25 | 6 հունիսի 2009 | Ալբանիա | 2:1 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
26 | 10 հունիսի 2009 | Էստոնիա | 0:0 | - | Ընկերական խաղ |
27 | 12 օգոստոսի 2009 | Լիխտենշտեյն | 3:0 | - | Ընկերական խաղ |
28 | 5 սեպտեմբերի 2009 | Դանիա | 1:1 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
29 | 9 սեպտեմբերի 2009 | Հունգարիա | 1:0 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
30 | 10 հոկտեմբերի 2009 | Հունգարիա | 3:0 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
31 | 14 հոկտեմբերի 2009 | Մալթա | 4:0 | 1 | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
32 | 14 նոյեմբերի 2009 | Բոսնիա և Հերցեգովինա | 1:0 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
33 | 18 նոյեմբերի 2009 | Բոսնիա և Հերցեգովինա | 1:0 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2010 |
34 | 3 մարտի 2010 | Չինաստան | 2:0 | - | Ընկերական խաղ |
35 | 24 Մայիսի 2010 | Կաբո Վերդե | 0:0 | - | Ընկերական խաղ |
36 | 1 հունիսի 2010 | Կամերուն | 3:1 | 1 | Ընկերական խաղ |
37 | 3 սեպտեմբերի 2010 | Կիպրոս | 4:4 | - | ԵԱ ընտրական խաղ-2012 |
38 | 7 սեպտեմբերի 2010 | Նորվեգիա | 0:1 | - | ԵԱ ընտրական խաղ-2012 |
39 | 8 հոկտեմբերի 2010 | Դանիա | 3:1 | 2 | ԵԱ ընտրական խաղ-2012 |
40 | 12 հոկտեմբերի 2010 | Իսլանդիա | 3:1 | - | ԵԱ ընտրական խաղ-2012 |
41 | 17 նոյեմբերի 2010 | Իսպանիա | 4:0 | - | Ընկերական խաղ |
42 | 9 հունվարի 2011 | Արգենտինա | 1:2 | - | Ընկերական խաղ |
43 | 26 մարտի 2011 | Չիլի | 1:1 | - | Ընկերական խաղ |
44 | 29 մարտի 2011 | Ֆինլանդիա | 2:0 | - | Ընկերական խաղ |
45 | 4 հունիսի 2011 | Նորվեգիա | 1:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2012 |
46 | 10 օգոստոսի 2011 | Լյուքսեմբուրգ | 5:0 | - | Ընկերական խաղ |
47 | 2 սեպտեմբերի 2011 | Կիպրոս | 4:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2012 |
48 | 7 հոկտեմբերի 2011 | Իսլանդիա | 5:3 | 2 | ԵԱ ընտրական խաղ-2012 |
49 | 11 հոկտեմբերի 2011 | Դանիա | 1:2 | - | ԵԱ ընտրական խաղ-2012 |
50 | 11 նոյեմբերի 2011 | Բոսնիա և Հերցեգովինա | 0:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2012 |
51 | 15 նոյեմբերի 2011 | Բոսնիա և Հերցեգովինա | 6:2 | 1 | ԵԱ ընտրական խաղ-2012 |
52 | 29 հունվարի 2012 | Լեհաստան | 0:0 | - | Ընկերական խաղ |
53 | 26 Մայիսի 2012 | Մակեդոնիա | 0:0 | - | Ընկերական խաղ |
54 | 2 հունիսի 2012 | Թուրքիա | 1:3 | 1 | Ընկերական խաղ |
55 | 9 հունիսի 2012 | Գերմանիա | 0:1 | - | ԵԱ Եզրափակիչ-2012 |
56 | 13 հունիսի 2012 | Դանիա | 3:2 | - | ԵԱ Եզրափակիչ-2012 |
57 | 17 հունիսի 2012 | Նիդերլանդներ | 2:1 | - | ԵԱ Եզրափակիչ-2012 |
58 | 21 հունիսի 2012 | Չեխիա | 1:0 | - | ԵԱ Եզրափակիչ-2012 |
59 | 27 հունիսի 2012 | Իսպանիա | 0:0 | - | ԵԱ Եզրափակիչ-2012 |
60 | 15 օգոստոսի 2012 | Պանամա | 2:0 | - | Ընկերական խաղ |
61 | 7 սեպտեմբերի 2012 | Լյուքսեմբուրգ | 2:1 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
62 | 11 սեպտեմբերի 2012 | Ադրբեջան | 3:0 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
63 | 12 հոկտեմբերի 2012 | Ռուսաստան | 0:1 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
64 | 16 հոկտեմբերի 2012 | Հյուսիսային Իռլանդիա | 1:1 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
65 | 6 հունվարի 2013 | Էկվադոր | 2:3 | - | Ընկերական խաղ |
66 | 7 հունիսի 2013 | Ռուսաստան | 1:0 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
67 | 6 սեպտեմբերի 2013 | Հյուսիսային Իռլանդիա | 4:2 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
68 | 11 սեպտեմբերի 2013 | Բրազիլիա | 1:3 | - | Ընկերական խաղ |
69 | 11 հոկտեմբերի 2013 | Իսրայել | 1:1 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
70 | 15 հոկտեմբերի 2013 | Լյուքսեմբուրգ | 3:0 | 1 | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
71 | 15 նոյեմբերի 2013 | Շվեդիա | 1:0 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
72 | 19 նոյեմբերի 2013 | Շվեդիա | 3:2 | - | ԱԱ Նախընտրական խաղ-2014 |
73 | 31 Մայիսի 2014 | Հունաստան | 0:0 | - | Ընկերական խաղ |
74 | 7 հունիսի 2014 | Մեքսիկա | 1:0 | - | Ընկերական խաղ |
75 | 11 հունիսի 2014 | Իռլանդիա | 5:1 | - | Ընկերական խաղ |
76 | 16 հունիսի 2014 | Գերմանիա | 0:4 | - | ԱԱ Եզրափակիչ-2014 |
77 | 22 հունիսի 2014 | ԱՄՆ | 2:2 | 1 | ԱԱ Եզրափակիչ-2014 |
78 | 26 հունիսի 2014 | Գանա | 2:1 | - | ԱԱ Եզրափակիչ-2014 |
79 | 7 սեպտեմբերի 2014 | Ալբանիա | 0:1 | - | ԵԱ ընտրական խաղ-2016 |
80 | 11 հոկտեմբերի 2014 | Ֆրանսիա | 1:2 | - | Ընկերական խաղ |
81 | 14 հոկտեմբերի 2014 | Դանիա | 1:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2016 |
82 | 14 նոյեմբերի 2014 | Հայաստան | 1:0 | - | ԵԱ ընտրական խաղ-2016 |
83 | 18 նոյեմբերի 2014 | Արգենտինա | 1:0 | - | Ընկերական խաղ |
84 | 29 մարտի 2015 | Սերբիա | 2:1 | - | ԵԱ ընտրական խաղ-2016 |
85 | 13 հունիսի 2015 | Հայաստան | 3:2 | - | ԵԱ ընտրական խաղ-2016 |
86 | 16 հունիսի 2015 | Իտալիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 86 խաղ/ 15 գոլ, 50 հաղթանակ, 18 ոչ-ոքի, 18 պարտություն:
(տվյալները ներկայացված են 2015 թվականի հունիսի 16-ի դրությամբ)
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[7] | Եվրագավաթներ[8] | Այլ | Ընդհանուր | Ընկերական խաղեր |
Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպորտինգ (Լիսաբոն) | 2004/05 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2005/06 | 29 | 4 | 5 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 36 | 5 | 11 | 1 | 47 | 6 | |
2006/07 | 29 | 5 | 5 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 40 | 6 | 6 | 0 | 46 | 6 | |
Ընդհանուր | 58 | 9 | 10 | 1 | 8 | 1 | 0 | 0 | 76 | 11 | 18 | 1 | 94 | 12 | |
Մանչեստեր Յունայթեդ | 2007/08 | 26 | 3 | 3 | 1 | 11 | 0 | 1 | 0 | 41 | 4 | 4 | 3 | 45 | 7 |
2008/09 | 13 | 1 | 8 | 5 | 7 | 0 | 3 | 0 | 31 | 6 | 2 | 0 | 33 | 6 | |
2009/10 | 23 | 4 | 2 | 0 | 8 | 2 | 1 | 1 | 34 | 7 | 7 | 2 | 41 | 9 | |
2010/11 | 33 | 9 | 3 | 0 | 12 | 1 | 1 | 0 | 49 | 10 | 4 | 2 | 53 | 12 | |
2011/12 | 29 | 8 | 1 | 0 | 9 | 0 | 1 | 2 | 40 | 10 | 7 | 2 | 47 | 12 | |
2012/13 | 11 | 1 | 6 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 21 | 3 | 3 | 0 | 24 | 3 | |
2013/14 | 11 | 0 | 1 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 13 | 1 | 1 | 0 | 14 | 1 | |
2014/15 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 5 | 0 | |
Ընդհանուր | 147 | 26 | 24 | 8 | 52 | 4 | 7 | 3 | 230 | 41 | 32 | 9 | 262 | 50 | |
Սպորտինգ (Լիսաբոն) (Վարձավճար) |
2014/15 | 27 | 7 | 2 | 0 | 7 | 4 | 0 | 0 | 36 | 11 | 0 | 0 | 36 | 11 |
Итого | 27 | 7 | 2 | 0 | 7 | 4 | 0 | 0 | 36 | 11 | 0 | 0 | 36 | 11 | |
Ընդհանուր | 85 | 16 | 12 | 1 | 15 | 5 | 0 | 0 | 112 | 22 | 18 | 1 | 130 | 23 | |
Ֆեներբախչե | 2015/16 | 28 | 8 | 6 | 3 | 13 | 1 | 0 | 0 | 47 | 12 | 6 | 1 | 53 | 13 |
Итого | 28 | 8 | 6 | 3 | 13 | 1 | 0 | 0 | 47 | 12 | 6 | 1 | 53 | 13 | |
Ընդհանուր կարիերայի ընդհացքում | 260 | 50 | 42 | 12 | 80 | 10 | 7 | 3 | 389 | 75 | 56 | 11 | 445 | 86 |
- 2016 թվականի մայիսի 28-ի դրությամբ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ «Tom Worden and Simon Mullock. Slums Nurtured Nani». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Ricardo Gouveia. Real Massamá ainda não recebeu os cinco por cento de Nani». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Խփած գոլերի քանակը բերված է ըստ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տվյալների։ 2006 թվականի սեպտեմբերի 1-ին Դանիայի հավաքականի դեմ ընկերական խաղի 65-րդ րոպեին խփած գոլը ՊՖՖ-ն վերագրում է Նանիին։ Սակայն որոշ աղբյուրներում նշված է, որ գոլը հեղինակել է Ռիկարդու Կարվալյուն, կամ այն եղել է ինքնագոլ Թոմաս Սյորենսենի կողմից։
- ↑ Պորտուգալիայի գավաթ, Անգլիայի գավաթ, Փուտբոլային Լիգայի գավաթ, Թուրքիայի գավաթ
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի գավաթ, ՈՒԵՖԱ Եվրոպայի գավաթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Ֆեներբահչեի ֆուտբոլիստներ