Jump to content

Յարոսլավ Ռակիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարոսլավ Ռակիցկի
ուկր.՝ Ярослав Володимирович Ракицький
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յարոսլավ Վլադիմիրովիչ Ռակիցկի
Ազգությունը ուկրաինացի
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1989(1989-08-03)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Պերշոտրավենսկ, Ուկրաինա
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր
Համար 44
Պատանեկան կարիերա
2006-2009 Ուկրաինա Շախտյոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-ներկա Ուկրաինա Շախտյոր 165 (8)
Ազգային հավաքական
2008-2011 Ուկրաինա Ուկրաինա Մ21 17 (3)
2009-ներկա Ուկրաինա Ուկրաինա 44 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 19, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 16, 2016

Յարոսլավ Վլադիմիրովիչ Ռակիցկի (ուկր.՝ Ярослав Володимирович Ракицький, օգոստոսի 3, 1989(1989-08-03)[1][2][3], Պերշոտրավենսկ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս ուկրաինական «Շախտյորի» և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։

Յարոսլավը արդեն 13 տարի դոնեցկյան ակումբի կազմում է։ Թիմի կազմում դարձել է Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում Յարոսլավը մասնակցել է Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Յարոսլավ Ռակիցկին պայմանագիր է կնքել ուկրաինական «Շախտյորի» հետ։ Առաջին թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2009/10 մրցաշրջանի շրջանակներում կայացած «Օդեսայի» դեմ խաղում՝ 20 տարեկան հասակում։ Ուկրաինայի առաջնության շրջանակներում իր դեբյուտը Յարոսլավը նշել է օգոստոսի 31-ին՝ «Զարյայի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարվել է 3-1 հաշվով։ Թիմի կազմում իր առաջին գոլը Ռակիցկին խփել է Ուկրաինայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Եդնիստ Պլիսկիի» դեմ խաղում։

Յարոսլավը թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման՝ որից 24-ը Ուկրաինայի առաջնության շրջանակներոյմ և դարձել 2 գոլի հեղինակ։ Ռակիցկին օգնել է իր թիմին դառնալ Ուկրաինայի չեմպիոն[4]։

Ռակիցկին 2010/11 մրցաշրջանում իր առաջին հանդիպումը անցկացրել է «Տավրիայի» դեմ, որն ավարտվել է 7-1 հաշվով[5]։ Մրցաշրջանի առաջին գոլը նա խփել է 2010 թվականի հուլիսի 10-ին՝ «Կրիվբաս»-ի դեմ խաղում[6]։ Նա գոլի հեղինակ է դարձել է նաև Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բարսելոնայի» դեմ խաղում, որն ավարտվել է 6-1 հաշվով, իսկ Յարոսլավը խփել է իր թիմի միակ գոլը[7]։

Մրցաշրջանի արդյունքում Ռակիցկին մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Նա նաև օգնել է թիմին նորից դառնալ Ուկարինայի չեմպիոն[8]։

2011 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Օլեքսանդրիայի» դեմ խաղում Յարոսլավը ստացել է իր առաջին կարմիր քարտը[9]։ Մրցաշրջանի ընթացքում իր առաջին գոլը նա խփել է 2012 թվականի ապրիլի 7-ին՝ «Դինամո Կիև»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[10]։ Նա գոլի հեղինակ է դարձել նաև «Տավրիայի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով[11]։

Մրցաշրջանի արդյունքում Յարոսլավ Ռակիցկին մասնակցել է 37 հանդիպման՝ որից 27-ը Ուկրաինայի առաջնության շրջանակներում և դարձել է 2 գոլի հեղինակ[12]։ Մրցաշրջանի արդյունքում «Շախտյորը» 3-րդ տարին անընդմեջ հռչակվել է Ուկրաինայի չեմպիոն, ինչպես նաև դարձել Ուկրաինայի գավաթակիր[13][14]։

2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «Կարպատի» դեմ խղաում Յարոսլավը գոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանին[15], և ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[16]։ Շախտյորը այս մրցաշրջանում ևս դարձել է Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում Յարոսլավ Ռակիցկին իր դեբյուտը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը Ռակիցկին խփել է 4 օր անց՝ Անդորրայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 6-0 հաշվով։ Իր երկրորդ գոլը նա խփել է 2010 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում[17]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Շախտյոր 2009/10 24 0 4 0 9 1 37 1
2010/11 21 1 2 0 10 1 1 0 34 2
2011/12 27 2 5 0 4 0 1 0 37 2
2012/13 24 1 2 0 8 0 1 0 35 1
2013/14 23 0 1 0 7 0 1 0 32 0
2014/15 18 2 5 0 8 0 1 0 32 2
2015/16 18 2 2 0 13 1 1 0 34 3
Արդյունք 155 8 21 0 59 3 6 0 241 10
Ուկրաինա
Տարի Խաղ Գոլ
2009 4 1
2010 4 1
2011 5 1
2012 7 0
2013 6 1
2014 3 0
2015 9 0
Արդյունք 38 4

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
No Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Մրցաշար
1. հոկտեմբերի 14, 2009 Անդորա լա Վելյա, Անդորրա Անդորրա Անդորրա 4–0 6–0 ԱԱ 2010, Որակավորման փուլ
2. սեպտեմբերի 7, 2010 Կիև, Ուկրաինա Չիլի Չիլի 2–0 2–1 Ընկերական
3. փետրվարի 8, 2011 Պարալիմնի, Կիպրոս Ռումինիա Ռումինիա 1–0 2–2 Կիպրոսի մրցաշար 2011
4. սեպտեմբերի 6, 2013 Լվով, Ուկրաինա Սան Մարինո Սան Մարինո 9–0 9–0 ԱԱ 2014, Որակավորման փուլ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուկրաինայի չեմպիոն - 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14
  • Ուկրաինայի գավաթակիր - 2010/11, 2011/12, 2012/13, 2015/16
  • Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2010, 2012, 2013, 2014, 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ukraine 2009/10». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Shakhtar age their rage in Super Cup rout». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. «Shakhtar Donetsk vs Kryvbas 2-0». Արխիվացված է օրիգինալից 2023-06-23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. «Barcelona vs Shakhtar Donetsk 5-1». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. «Ukraine 2010/11». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «Oleksandria vs Shakhtar 2-3». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. «Shakhtar vs Dynamo Kyiv 2-0». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. «Shakhtar vs Tavriya 3-1». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. «Ukraine 2011/12». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. «Shakhtar keep hold of Ukrainian Cup». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  14. «Ukraine 2011/12». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. «Shakhtar Donetsk vs Karpaty 3-0». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  16. «Rakitskiy named as Man of the Match». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  17. «Ukraine vs Chile 2-1». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարոսլավ Ռակիցկի» հոդվածին։