Յալչին Ադիգյոզալով
Յալչին Ադիգյոզալով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1959 (64 տարեկան) Բաքու |
Երկիր | Ադրբեջան |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Yalchin Adigozalov Վիքիպահեստում |
Յալչին Վասիֆ օղլի Ադիգյոզալով (ադրբ.՝ Yalçın Vasif oğlu Adıgözəlov, նոյեմբերի 4, 1959, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դիրիժոր, Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (14 սեպտեմբեր, 2012)[1][2];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յալչին Ադիգյոզալովը ծնվել է 1959 թվականին Բաքվում[3]։ Նա ադրբեջանցի կոմպոզիտոր Վասիֆ Ադիգյոզալովի որդին է։ Նա ստացել է իր առաջին կրթությունը Բյուլ-բյուլի անվան միջնակարգ դպրոցում։ 1982 թվականին ավարտել է Բաքվի երաժշտական ակադեմիան։ 1983 թվականին ընդունվել է Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիա։ 1984-1989 թվականներին կրթությունն է ստացել Լենինգրադի կոնսերվատորիայում հայտնի դիրիժոր ՛Ի.Ա. Մուսինի դասարանում։ Կոնսերվատորիայի ավարտելուց հետո վերադարձել է Բաքու։ Բաքու վերադառնալուց հետո նա սկսեց գործել որպես դիրիժոր պետական ֆիլհարմոնիայի Ու.Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբում։ 1991-1992 թվականներին նա փորձն է անցել Վիեննայի երաժշտական ակադեմիայում։ Յալչին Ադիգյոզալովը 1991 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ուզեիր Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 2001 թվականից Ադիգյոզալովը հանդիսանում է Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի դիրիժորը[4]։
1997 թվականից սկսած զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Բաքվի երաժշտական ակադեմիայի դոցենտն է։ 2000 թվականից Յալչին Ադիգյոզալովը Բաքվի երաժշտական ակադեմիայի պրոֆեսորն է[5]։
2012 թվականի սեպտեմբերի 14-ին արժանացվել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը[6]։