Մտածիր և հարստացիր
Մտածիր և հարստացիր անգլ.՝ Think and Grow Rich | |
---|---|
«Մտածիր և հարստացիր» գրքի կազմը (հայերեն թարգմանված) | |
Հեղինակ | Նապոլեոն Հիլ |
Տեսակ | Գիրք |
Ժանր | Փիլիսոփայական |
Թեմա | Ինչպես հասնել հաջողության |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 238 էջ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1937 |
OCLC | 156886959 և 28273187 |
Մտածի՛ր և հարստացի՛ր կամ Խորհի՛ր և կհարստանաս (անգլ.՝ Think and Grow Rich), ամերիկացի գրող, լրագրող և հոգեբան Նապոլեոն Հիլլի գրքերից մեկն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականին։ Չնայած նրան, որ գրքի անվանումից ենթադրվում է, որ այս գիրքը պետք է խոսեր միմիայն հարստանալու մասին, սակայն ըստ հեղինակի գրքի փիլիսոփայական ոճը կարող է օգտագործվել որպես օգնություն առ այն, որ մարդիկ հասնեն հաջողությունների բոլոր ոլորտներում[1]։ Որպես օրինակ, սպորտի տեսաբան Ջիմ Մյուրրին գրում է, որ այս գիրքը օգնել է 1973 թվականին Քեն Նորթոնին Մուհամմեդ Ալիի հետ մարտի ժամանակ[2][3]։
Բիզնես-բեստսելեր BusinessWeek-ում գիրքը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[4]։ Գիրքը նաև տեղ է զբաղեցնում Ջոն Մաքսվելիի A Lifetime «Must Read» Books List-ում[5]։
1970 թվականին, Հիլլիի մահանալու օրվա դրությամբ, գիրքը վաճառվել էր մոտ 20 միլիոն օրինակով[6]։
Գրքի ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է համալսարանում և աշխատելով որպես թղթակից՝ սկսել է նյութ հավաքել հայտնի մարդկանց կարիերայի մասին։ 1908 թվականին նա հանդիպել է Էնդրյու Կարնեգիին, ով առաջարկել է նրան հարցազրույց վերցնել 500 հաջողակ ամերիկացիներից և դուրս բերել հաջողության համապարփակ բանաձևը։ 1928 թվականին՝ Կարնեգիի հետ խոսակցությունից ուղիղ 20 տարի անց՝ Հիլլը հրապարակել է առաջին գիրքը՝ անձնական հաջողությանը հասնելու իր փիլիսոփայությունը։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մտածի՛ր և հարստացի՛ր» գրքի տեքստը հիմնվում է Հիլլի ավելի վաղ գրած «Հաջողության օրենք» գրքի վրա[7] և ավելի քան քսան տարվա հետազոտությունների արդյունք է հանդիսանում։ Հետազոտությունները հիմնված էին մեծ քանակության հաջողակ մարդկանց հետ համագործակցելու վրա։ Հիլլը ուսումնասիրել է այդ մարդկանց բնութագրերը և մշակել տասնվեց «օրենքներ», որոնք պետք է կիրառվեն հաջողության հասնելու համար[8]։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնօրինակ տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մտածիր և հարստացիր» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1937 թվականի մարտ ամսին։ Չնայած սահմանափակ գովազդող ընկերությունների, գրքի նախնական տպաքանակը եղել է 5000 օրինակ, որոնք վաճառվել են վեց շաբաթվա ընթացքում։ Ամեն գիրքն արժեր 2,5 դոլար։ Դրանից հետո, երբ շուկա մտավ երկրորդ հրատարակված տպաքանակը, դրանք նույնպես վաճառվեցին վեց շաբաթվա ընթացքում։
1965-ականների տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին գիրքը վերահրատարակվեց Fawcett Publications հրատարակչության կողմից։
21-րդ դարի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին տեքստի վերանայված տարբերակը լույս է տեսել Think and Grow Rich: The 21st-Century Edition: Revised and Updated վերնագրի ներքո։ Այս տարբերակի խմբագիր Բիլլ Հարթլին խմբագրական մեկնաբանությունների հետ համատեղ ներկայացնում է Հիլլի ժամանակակից սկզբունքների օրինակներ։
Ինքնօրինակ, վերականգնված և ուղղված տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին, Ռոսս Քորնուելլը հրատարակել է իր գրքի ինքնօրինակ տարբերակը «Think and Grow Rich!: The Original Version, Restored and Revised» անվանմամբ[9], վերականգնելով բովանդակությունը միմիայն սակավաթիվ փոփոխություններ անելով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Napoleon Hill Think and Grow Rich. — Fawcett Crest, 1987. — 256 с. — ISBN 0449214923
- ↑ Jim Murray (1973 թ․ օգոստոսի 7). «The Jim Murray Column: Ken The Conqueror» (անգլերեն). The Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Norton Has Philosophy of Success» (անգլերեն). Associated Press. 1973 թ․ հուլիսի 28. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ «The BusinessWeek Best-Seller List» (PDF). BusinessWeek magazine. 2007 թ․ հունվարի 15. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ Maxwell, John (2008-03). «A Lifetime "Must Read" Books List» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ «"Grow rich" author dies». The Milwaukee Sentinel. 1970 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.(չաշխատող հղում)
- ↑ Napoleon Hill The Law of Success. — United Holdings Group, 2002. — 610 с. — ISBN 1612981674
- ↑ Michael J. Ritt, Kirk Landers A Lifetime of Riches: The Biography of Napoleon Hill. — Dutton Book, 1995. — 239 с. — ISBN 0525941460
- ↑ Napoleon Hill, Ross Cornwell Think and Grow Rich!: The Original Version, Restored & Revised. — Aventine Press, 2004. — 412 с. — ISBN 1593302002
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մտածի՛ր և հարստացի՛ր գիրքը Զանգակ հրատարակչությունում
- The Napoleon Hill Foundation
- The Law Of Success Գրքի թվայնացված տարբերակը Internet Archive կայքում
- Article on chapter 14 (The Sixth Sense) of Think and Grow Rich: Napoleon Hill's Invisible Counselors by Brett and Kate McKay
- Smarter Comics (2012) Արխիվացված 2012-12-17 Wayback Machine
|