Jump to content

Մստիսլավ Դոբուժինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մստիսլավ Դոբուժինսկի
Ծնվել էօգոստոսի 2 (14), 1875[1][2]
ԾննդավայրՄեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էնոյեմբերի 20, 1957(1957-11-20)[1][4][5][…] (82 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լիտվա
ԿրթությունՎիլնայի Տրուտնևի անվան նկարչական դպրոց և Արվեստների խրախուսման կայսերական ընկերության նկարչական դպրոց (1887)
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, նկարազարդող, գծանկարիչ և exlibrist
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրբնանկար
ՈւսուցիչԱնտոն Աժբե և Շիմոն Հոլոշի
ԱշակերտներՍողոմոն Յուդովին և Նիկոլայ Ակիմով
ՀայրՎալերիան Դոբուժինսկի[6]
ԶավակներՌոստիսլավ Դոբուժինսկի և Vsevolodas Dobužinskis?
Կայքdobuzhinsky.com/memoirs/
 Mstislav Dobuzhinsky Վիքիպահեստում

Մստիսլավ Վալերիանովիչ Դոբուժինսկի (լիտ.՝ Mstislavas Dobužinskis, օգոստոսի 2 (14), 1875[1][2], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն[3] - նոյեմբերի 20, 1957(1957-11-20)[1][4][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ռուս և լիտվացի նկարիչ, քաղաքային բնանկարի վարպետ, «Միր իսկուստվա» ստեղծագործական միավորման անդամ, գեղարվեստի քննադատ, հուշագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875 թվականի օգոստոսի 2-ին (14) Նովգորոդում։ Գեներալ-լեյտենանտ Վալերիան Պետրովիչ Դոբուժինսկու որդին է, ծագումով՝ հին լիտվական ընտանիքից։ Որդու ծնվելուց հետո ծնողները բաժանվել են, երբ մայրը՝ նկարչուհի, երգչուհին, լքել է ընտանիքը։ Գեներալին խորթ չի եղել արվեստը, սիրել է թատրոն և երաժշտություն, հաճախել է ցուցահանդեսների և ինքն էլ պարբերաբար նկարել է[7]։ Հայրը զբաղվել է որդու դաստիարակությամբ, որն իր ողջ մանկությունը բաժանել է սիրող ծնողների միջև՝ հերթով ապրելով մեկի կամ մյուսի հետ։ Մանկության տարիներին նա հոր հետ ապրել է Քիշնևում երեք տարի, որտեղ ընդունվել է 2-րդ քաղաքային գիմնազիայի երկրորդ դասարան[8]։ 9 տարեկանում առաջին անգամ եղել է Վիլնայում (Վիլնյուս)։ 1889-1895 թվականներին սովորել է Վիլնայի 2-րդ գիմնազիայում, այնուհետև՝ Պետերբուրգում՝ Արվեստների խրախուսման կայսերական ընկերության նկարչական դպրոցում (1885-1887), Անտոն Աժբեի դպրոցում (Մյունխեն, 1899–1901) և Շիմոն Հոլոշիի մոտ (Նադբանյա, Հունգարիա)։ 1901 թվականին Վասիլի Մատեի ղեկավարությամբ սովորել է փորագրություն։

Վիլնյուս, 1914

1902 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Եղել է Արվեստի աշխարհ միավորման անդամ։ 1906 թվականից դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Ելիզավետա Զվանցևայի արվեստի դպրոց-ստուդիայում։ Նա առաջիններից է, ով գնահատել է լիտվացի նկարիչ Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի տաղանդը։

Խորհրդային իշխանության առաջին տարիներին նկարիչը ակտիվորեն աշխատել է՝ մասնակցելով Պետրոգրադի փողոցային տոնակատարությունների ձևավորմանը և զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ․ եղել է բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդին առընթեր արվեստի հանձնաժողովի անդամ, Դեկորատիվ արվեստի պետական ​​աշխատանքային արվեստանոցների անդամ, արվեստի գործերով հատուկ խորհրդի քարտուղար։ 1918 թվականի հոկտեմբերին ընտրվել է Էրմիտաժի գիտական ​​թանգարանապահ։ Դոբուժինսկին մասնակցել է Վիտեբսկի գեղարվեստա-գործնական ինստիտուտի, Վիտեբսկի գեղարվեստի թանգարանի, Հին Վիտեբսկի սրբապատկերների թանգարանի, Պետրոգրադի արվեստի տան կազմակերպմանը և դարձել Բոլշոյի Օպերային մեծ թատրոնի գեղարվեստական ​​մասի ղեկավար։ 1923-1924 թվականներին շատ է ճանապարհորդել՝ այցելելով Կաունաս, Բեռլին, Փարիզ, Ամստերդամ, Կոպենհագեն։ Փարիզում անցկացվել են նրա անհատական ​​ցուցահանդեսները[9]։

Տարիների ընթացքում Դոբուժինսկու նկարազարդումներով տպագրվել են բավականին շատ հրատարակություններ՝ Ալեքսանդր Պուշկինի «Կայարանապետը» (1905), Միխայիլ Լերմոնտովի «Գանձապահը» (1913), Միխայիլ Կուզմինի «Նոր Պլուտարքոս» (1918), Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը» (1919), Ֆեոդոր Դոստոևսկու «Սպիտակ գիշերներ» (1921), Նիկոլայ Կարամզինի «Թշվառ Լիզան» (1921), Նիկոլայ Լեսկովի «Հիմար նկարիչը» (1921) և այլն։ Նա նաև հաջողությամբ ձևավորել է գրքեր երեխաների համար՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Խոզապահը» (1917), Ն. Պավլովայի «Զվարճալի այբուբեն» (1924), Օսիպ Մանդելշտամի «Պրիմուսը» (1924)։ 1921 թվականին նկարիչը ստեղծել է «Պետերբուրգը 1921 թվականին» վիմագրությունների շարքը[9]։

1924 թվականին Յուրգիս Բալթրուշայտիսի աջակությամբ նկարիչն ընդունել է Լիտվայի քաղաքացիությունը և ընդմիշտ հեռացել ԽՍՀՄ-ից։

Որոշ ժամանակ ապրել է Ռիգայում, 1926 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1926-1929 թվականներին աշխատել է Նիկիտա Բալիևի «Չղջիկ» թատրոնում ներկայացումների ձևավորման վրա, Էմիլ Զոլայի «Երկիր» վեպի հիման վրա «Պտղաբերություն» ֆիլմի գեղարվեստական ​​ձևավորման վրա (Փարիզյան «Central Cinema» ընկերության համար), մասնակցել «Արվեստի աշխարհ» ցուցահանդեսի կազմակերպմանը (1927), դասավանդել Փարիզի դեկորատիվ արվեստի դպրոցում, որը հիմնադրել է Ն. Վ. Գլոբան։ «Պլեյադա» հրատարակչությունից առաջարկ է ստացել շարունակել «Սպիտակ գիշերները» վիմագրությունը, սակայն նախագիծն այդպես էլ չի իրականացվել։ 1929 թվականին թողարկվել է «Բիարրից, Շիբերտա։ Գոլֆ և ամառանոցներ» (Biarritz, Chiberta. Le golf les villas) ալբոմը, որի համար նկարիչը ստեղծել է շապիկ, կրկնաթերթ, երկու նկարազարդում, հինգ գլխազարդ և քսան գրաֆիկական շրջանակ։ Վլ. Նարբուտի առաջարկությամբ «Երկիր և ֆաբրիկա» հրատարակչության համար նկարազարդումներ է կատարել Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» գրքի համար (1928)[9]։

1929-1935 թվականներին ապրել է Լիտվայում՝ Կաունասում։ Դասավանդել է Կաունասի գեղարվեստի դպրոցում, իսկ 1931 թվականի հունվարին դարձել է Լիտվայի պետական ​​թատրոնի գլխավոր նկարիչը և ստեղծել 38 պիեսների բեմանկարչություններ։ Այստեղ բացել է գեղարվեստի մասնավոր դպրոց (1930-1933)։

1938 թվականին Միխայիլ Չեխովից հրավեր է ստացել մասնակցելու Ֆեոդոր Դոստոևսկու «Դևեր» վեպի հիման վրա «Մոլագարներ» պիեսի բեմադրությանը, որի վրա աշխատել է Անգլիայում 1939 թվականի գարնանը։ Նույն թվականի հուլիսին Դոբուժինսկին մեկնել է ԱՄՆ՝ շարունակելու աշխատանքը Միխայիլ Չեխովի թատրոն-ստուդիայում։ Ապրել է Նյու Յորքում, նաև նկարազարդել է ներկայացումներ Մետրոպոլիտեն օպերայի, ամերիկյան և եվրոպական այլ թատրոնների համար, ինչպես նաև աշխատել կինոյում։ Նկարազարդել է գրքեր՝ Միխայիլ Լերմոնտովի «Պոեմներ» (1941, չհրատարակված), Ն. Ս. Լեսկովի «Ձախլիկը» (The Steel Flea) (1943), Ալեքսանդր Պուշկինի «Կոմս Նուլին» (1943, չհրատարակված), Իվան Բունինի «Գիշերային պանդոկը» (1946), «Ասք Իգորի ճակատամարտի մասին» (1950)։ Ստեղծել է պաշարված Լենինգրադի երևակայական բնապատկերների շարքը (1943)։

Նկարիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Եվրոպայում, երկար ժամանակ ապրել է Փարիզում, Հռոմում, Լոնդոնում, ճանապարհորդել է Իտալիայում։ Մահվանից որոշ ժամանակ առաջ վերադարձել է ԱՄՆ[9]։ Մստիսլավ Վալերյանովիչը մինչև կյանքի վերջ բնակվել է ԱՄՆ-ում՝ շփվելով հիմնականում ռուս էմիգրանտների հետ[7]։

Մստիսլավ Դոբուժինսկին իր վերջին հարցազրույցը տվել է մահից երկու օր առաջ՝ 1957 թվականի նոյեմբերի 19-ին, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Բորիս Օրշանսկուն[10]։

Մահացել է 1957 թվականի նոյեմբերի 20-ին, Նյու Յորքում իր կրտսեր որդու՝ Վսեվոլոդի տանը։ Թաղվել է Փարիզի Սենտ-Ժենևիև-դե-Բուա գերեզմանատանը[9]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետերբուրգ, 1914

Իր ստեղծագործական ուղու սկզբում (1902-1905) Դոբուժինսկին եղել է յուգենդ ոճի և արծաթե դարի ամենահայտնի արվեստագետների՝ Ալեքսանդր Բենուայի և Կոնստանտին Սոմովի ազդեցության տակ։ Իր ոճով Դոբուժինսկին մոտ է սիմվոլիստներին։

Իր իսկ խոսքերով, իր սիրելի քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, որպես նկարիչ, իրեն հետաքրքրել են ոչ այնքան ընդհանուր առմամբ հանրաճանաչ գեղեցկությունները, որքան «ներքևի» մանրամասները՝ անկյունները, բակերը և համանման այլ վայրերը։

Աշխատել է հաստոցային և գրքային գրաֆիկայի բնագավառում (ձևավորել է «Արվեստի աշխարհ», «Ոսկե գեղմ», «Ապոլոն» ամսագրերը), «Արվեստի աշխարհի» մյուս անդամների նման նկարել է պատմական կտավներ («Պետրոս Մեծը Հոլանդիայում»)։ Ձևավորել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի թատերական ներկայացումները (Իվան Տուրգենևի «Մի ամիս գյուղում», 1909, «Նիկոլայ Ստավրոգին», ըստ Ֆեոդոր Դոստոևսկու, 1913), Փոքր թատրոնի ներկայացումները (Անատոլի Լունաչարսկու «Օլիվեր Կրոմվել», 1921), Սերգեյ Դյագիլևի մասնավոր թատերական ձեռնարկությունների և այլ երկայացումներ։

Միխայիլ Ֆոկինի բալետների բեմանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1914 - «Թիթեռներ»
  • 1914 - «Միդաս»
  • 1941 - «Ռուս զինվոր»

Նկարազարդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Добужинский М. В. Воспоминания / Отв. ред. Григорий Юрьевич Стернин; изд. подг. Геннадий Иванович Чугунов. — М. : «Наука», 1987. — 478 с. — (Литературные памятники ; № 328).
Մստիսլավ Դոբուժինսկին ընտանիքի հետ
Գերեզմանը Սենտ-Ժենևիև-դե-Բուայում

Կինը (1899 թվականից)՝ Ելիզավետա Օսիպովնա Վոլկենշտեյնը (26 հուլիսի, 1876 -12 հոկտեմբերի, 1965)[11], տոհմական պատվավոր քաղաքացի, Ռոստովի Առևտրական բանկի կառավարիչ[12], հրեական համայնքի ղեկավարներից մեկի, Ռոստովի քաղաքային Դումայում նրա ներկայացուցիչ Յոզեֆ Ֆիշելևիչ (Օսիպ Ֆիլիպովիչ) Վոլկենշտեյնի (1834-?) դուստրն էր[13][14], հայտնի փաստաբաններ և Անտոն Չեխովի գիմնազիայի ընկերներ՝ Միխայիլ Ֆիլիպովիչ (Մոյսեյ Ֆիշելևիչ) Վոլկենշտեյնի (1859–1934) և Լև Ֆիլիպովիչ (Իսահակ-Լեյբ Ֆիշելևիչ) Վոլկենշտեյնի (1858-1935) եղբոր աղջիկը, դրամատուրգ Վլադիմիր Վոլկենշտեյնի, փաստաբան Ֆեոդոր Վոլկենշտեյնի և հրապարակախոս Օլգա Վոլկենշտեյնի հորեղբոր աղջիկը։

Հասցեներ Սանկտ Պետերբուրգում-Պետրոգրադում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1902-1909 - 7-րդ (Ռոտա) Կրասնոարմեյսկայա փողոց 1923 թվականից, 16[15],
  • 1909-1915 - Դրովյանոյ նրբանցք 4,
  • 1915-1917 - Վասիլևսկի կղզու 11-րդ գիծ ​​20,
  • 1920 - ԴԻՍԿ - 25 Հոկտեմբերի25-ի պողոտա (1944 թվականից Նևսկի) 15,
  • 1920-1922 - Վասիլևսկի կղզու Մեծ պողոտա, 24 բն. 6[16],
  • 1922-23 - Վասիլևսկի կղզու 11-րդ գիծ ​​20, բն. 11[17]։
  • Վիլնյուսում փողոց է անվանակոչվել Դոբուժինսկու անունով,
  • 1994 թվականից մինչև 2012 թվականը Վիլնյուսում ռուսերենով ուսուցման դպրոցը կոչվել է Դոբուժինսկու անունով։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Փարիզի մասոնական «Յուպիտեր» թիվ 536 օթյակի (Ֆրանսիայի մեծ ժողովարան) անդամ։ 1927 թվականի հոկտեմբերի 20-ին ձեռնադրվել է աշակերտ, 1928 թվականի հունիսի 21-ին բարձրացվել է ենթավարպետի աստիճանի, 1929 թվականի հունվարի 17-ին բարձրացվել է վարպետի աստիճանի։ Օթյակի անդամ է մնացել մինչև 1938 թվականը[18]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гусарова А. Книжная графика М. В. Добужинского // Очерки по русскому и советскому искусству. М., 1965.
  • История русского искусства, т. 10, кн. 1, М., 1968, с. 431—443, кн. 2, М., 1969, с. 194—199.
  • Маковский С., Нотгафт Ф. Графика М. В. Добужинского, Л., 1924.
  • Мстислав Добужинский. Семейный альбом. М.: Издатель Михаил Царёв, 2012.
  • Добужинский Мстислав Валерьянович // Эдуард Александрович Иванян Энциклопедия российско-американских отношений. XVIII—XX века. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0.
  • Михаил Вадимович Сеславинский Рандеву: Русские художники во французском книгоиздании первой половины XX века. — М.: Астрель, 2009. — 504 с. — ISBN 978-5-94829-036-2
  • Михаил Вадимович Сеславинский, Тараканова О. Л. Книги для гурманов: Библиофильские издания конца ХIX — начала XX века: альбом. — М.: Белый город, 2010. — 310 с. — ISBN 978-5-7793-1696-5
  • Михаил Вадимович Сеславинский Французские библиофильские издания в оформлении русских художников-эмигрантов (1920—1940-е годы). — М.: ИД Университетская книга, 2012. — 254 с. — ISBN 978-5-454-00003-5
  • Чугунов Г. И. Мстислав Валерианович Добужинский. Л.: Художник РСФСР. 1984. 300 с.
  • Геннадий Иванович Чугунов Мстислав Валерианович Добужинский. 1875—1957. — Л.: Художник РСФСР, 1988. — 112 с. — (Массовая библиотека по искусству). — 30 000 экз. — ISBN 5-7370-0006-0 (обл.)
  • Mstislavas Dobužinskis. Teatro dekoraciju, kostiumu, eskizu paroda. Katalogas, Vilnius, 1963 (на литов. и рус. языке);
  • Mstislav V. Dobujinsky. 1875—1957. Memorial exhibition, L., 1959.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 В.М.Петюшенко Добужинский Мстислав Валерианович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 8 : Дебитор — Евкалипт. — С. 378.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #11915529X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Mstislav Valerianovich DobuzhinskyOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. https://baza-nazwisk.de/suche.html?data=40598
  7. 7,0 7,1 Энциклопедия русской живописи / О.Ю. Николаева. — «ОЛМА Медиа Групп», 2010. — С. 156. — 496 с.
  8. Воспоминания М. В. Добужинского
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Сеславинский, 2009, էջ 232—237
  10. «Последнее интервью Мстислава Добужинского 19.11.1957 г.». Программа «Радио Свобода». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին.
  11. «Надгробная плита семьи Добужинских». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «Алфавит евреев, имеющих учёные степени, мещан и купцов, проживающих в Ростове-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  13. «Ростов еврейский». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  14. Воспоминания М. В. Добужинского
  15. [nir.ru/cont/ «Весь Петербург - Весь Петроград (1894-1917), Весь Петроград - Весь Ленинград (1922-1935)»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  16. М. В. Добужинский. Письма. Спб., 2001. С. 154
  17. М. В. Добужинский. Письма. Спб., 2001. С. 161
  18. «Париж. ложа Юпитер». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մստիսլավ Դոբուժինսկի» հոդվածին։