Jump to content

Մուրման Լեբանիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրման Լեբանիձե
վրաց.՝ მურმან ლებანიძე
Ծննդյան անունվրաց.՝ ზაირა ლებანიძე
Ծնվել էնոյեմբերի 14, 1922(1922-11-14)
ԾննդավայրԱղստև, Ադրբեջան
Վախճանվել էօգոստոսի 17, 2002(2002-08-17) (79 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Ստեղծագործական շրջան1941-2002
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ

Մուրման Լեբանիձե (վրաց.՝ მურმან ლებანიძე, նոյեմբերի 14, 1922(1922-11-14), Աղստև, Ադրբեջան - օգոստոսի 17, 2002(2002-08-17), Թբիլիսի, Վրաստան), վրացի բանաստեղծ, թարգմանիչ, ակնարկագիր։ Ռուսթավելի մրցանակի դափնեկիր (1973

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրման Լեբանիձեն ծնվել է Ադրբեջանի Աղստև քաղաքում։ Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, ծանր վիրավորվել է և վերադարձել Թբիլիսի։ 1948 թվականին ամուսանցել է Հելեն Ճավճավաձեի հետ։

1950 թվականին լույս է տեսել բանաստեղծությունների առաջին գիրքը։ Ավելի քան 30 գրքերի հեղինակ է։ Գրել է նաև մանուկների համար։ Վրացերեն է թարգմանել Նիկոլայ Նեկրասովի և այլ բանաստեղծների գործերը[1]։ Գրել է «Սևանի ափին» պոեմը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ვასაძე. ა, ქსე, ტ. 6, გვ. 152, თბ., 1983

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սրտի ձայն, Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին, Երևան-Թբիլիսի, «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո» հրատարակչություններ, 1970