Մուհամեդ Ջամալուդինով
Մուհամեդ Ջամալուդինով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1928 |
Ծննդավայր | Arakani, Ունցուկուլսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 17, 2014 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Մուհամեդ Կազիևիչ Ջամալուդինով (դեկտեմբերի 30, 1928, Arakani, Ունցուկուլսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2014), Ռուսաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականից Կազիևիչը աշխատել է Կահիբի շրջանում՝ որպես տարրական դասարանների ուսուցիչ, Ունցուկուլսկի շրջանի Զիրանինսկի տարրական դպրոցի տնօրեն, Ունցուկուլսկի շրջանի Նովոմեխելտինսկայա և Գիմրինսկայա միջնակարգ դպրոցների տեսուչ։
1955 թվականից Կազիևիչը զբաղվել է դեկորատիվ-կիրառական արվեստով։ 1958 թվականին Գոցատլում հիմնել է գեղարվեստի կոմբինատ։ Ավարտել է Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտը՝ հմտանալով մետաղի գեղարվեստական մշակման, ինչպես նաև ֆիլիգրանի բարդ և նրբին արհեստի մեջ. վերջինս հետագայում լայնորեն կիրառվել է նրա ստեղծագործություններում։
1970-ական թվականներին մասնակցել է Պետական մանկավարժական ինստիտուտի գրաֆիկական արվեստի ֆակուլտետի աշխատանքների կազմակերպմանը, երկար տարիներ դասավանդել և ղեկավարել Մ. Ջեմալայի անվան գեղարվեստի ուսումնարանը։
Ստեղծագործական տարիների ընթացքում վարպետը ստեղծել է ավելի քան 800 աշխատանք։ Նրա ամենանշանավոր գործերը պահվում են Ռուսաստանի ամենահայտնի թանգարաններում` Կրեմլի զինական պալատում, Ռուսական պետական թանգարանում և այլուր։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազիևիչն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ», «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ», «Դաղստանի Ինքնավար Խորհրդային Հանրապետության կիրառական արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումներին[1]։
Պարգևատրվել է շքանշանով «Դաղստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Атлас Союза Советских Социалистических Республик./ Сост. А. Енукидзе. — Москва : Изд. ЦИК СССР, 1928 — С. 63.
- ↑ «ВСЕРОССИЙСКИМ ЦЕНТРАЛЬНЫМ ИСПОЛНИТЕЛЬНЫЙ КОМИТЕТ. ДЕКРЕТ от 20 января 1921 года. ОБ АВТОНОМНОЙ ДАГЕСТАНСКОЙ СОЦИАЛИСТИЧЕСКОЙ СОВЕТСКОЙ РЕСПУБЛИКЕ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1] Ցավակցական ուղերձ Կազիևիչի մահվան կապակցությամբ