Jump to content

Մորիսկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիսկների վտարումը Վալենսիայից

Մորիսկներ (արաբ․՝ موريسكيون‎‎, տառացի թարգմանությամբ փոքրիկ մավրերը, մավրիկները), Ալ-Անդալուսի մուսուլմանները և նրանց հետնորդները Իսպանիայում և Պորտուգալիայում, որոնք պաշտոնապես (որպես օրենք՝ հարկադրաբար) ընդունեցին քրիստոնեություն։ Մորիսկները մարրաների (մկրտված հրեաների) հետ դասվում էին նոր քրիստոնյաների ցածրակարգ դասին (իսպ.՝ cristiano nuevo (es:cristiano nuevo) [kɾistjano nueβ̞o] tornadidos [tornaðiðos], պորտ.՝ cristãos novos). Մորիսկների թվաքանակը, բաժինը, սոցիալական դիրքը, զբաղմունքները և մշակույթը տատանվում էին՝ կախված բնակվելու շրջանից։ Մորիսկներ անվանումը օգտագործվում էր Կաստիլիայում։ Արագոնի թագավորությունում նրանց ուղղակի անվանում էին մավրեր, իսկ Վալենսիայում և Կատալոնիայում՝ սարակինոսներ։

Բնակեցվածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

16-17-րդ դարերում մուդեհարները, իսկ հետո նրանց փոխարինած մորիսկները ապրում էին գերազանցապես Իբերիայի հարավում և արևելքում։ Առանձնանում են մորիսկների խմբավորման մի քանի գոտիներ։

Գրանադա թագավորությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1492 թվականին կործանված նախկին Գրանադայի էմիրությունում նկատվում էր երկրում մուսուլմանների ամենամեծ խտացումը (այնուհետև մորիսկների)։ Կապիտուլյացիայից առաջ էմիրությունում բնակվում էր 350 հազարից ավելի մուսուլման։ Միացումից հետո գրանադյան մուսուլմանները նախանձախնդրորեն էին վերաբերում մուսուլմանական ավանդույթների, ինչպես նաև արաբերենի պահպանմանը։