Jump to content

Մոշաթաղ (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոշաթաղ (այլ կիրառումներ)
Գյուղ
Մոշաթաղ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքՄոշաթաղ (համայնք, Քաշաթաղի շրջան) | Մոշաթաղ համայնք
Մակերես8834,1 կմ²
ԲԾՄ1501 մետր
Բնակչություն211 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մոշաթաղ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մոշաթաղ (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մոշաթաղ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղակայված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 86 կմ հեռավորության վրա։

Հերիկ և Բերդիկ գյուղերի հետ միասին կազմում է Մոշաթաղ համայնքը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձր լեռնային է, ունի 8834,1 հա տարածք, որից 2999,4 հա գյուղատնտեսական նշանակություն, 5639,7 հա անտառային հողեր։ Մոշաթաղ համայնքի սահմանային գոտով հոսում է Աղավնո գետը։

Բնակավայրի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մոշաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 211 մարդ, կա 50 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 185 188 183

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 51 աշակերտներ, Հերիկ գյուղի հիմնական դպրոցը, որտեղ սովորում էին 17 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 369.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)