Մի ծերունու օրագիր
Մի ծերունու օրագիր ֆր.՝ Le journal d'un vieil homme | |
---|---|
Երկիր | Կանադա[1] |
Ժանր | դրամա |
Հիմք | Ձանձրալի պատմություն |
Թվական | փետրվարի 7, 2015 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Բերնար Էմոն[1] |
Պրոդյուսեր | Բերնադետ Պեյո |
Սցենարի հեղինակ | Բերնար Էմոն[1] |
Դերակատարներ | Paul Savoie?[2], Մարի-Թերեզա Ֆորտին, Պատրիկ Դրոլետ, Marie-Ève Pelletier?, Ariane Legault?, Daniel Parent?, Madeleine Péloquin? և Juliette Bierre? |
Երաժշտություն | Ռոբեր Մարսել Լեպաժ |
Կինոընկերություն | Association coopérative de productions audio-visuelles?[2] |
Տևողություն | 82 րոպե |
«Մի ծերունու օրագիր» (ֆր.՝ Le journal d'un vieil homme), ռեժիսոր Բերնար Էմոնի 2015 թվականի կանադական դրամատիկ ֆիլմը։ Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի «Ձանձրալի պատմություն» վիպակի վրա (1889)[3]։ Նկարահանումները կատարվել են Մոնրեալի բժշկական ֆակուլտետում, Մեծ Մոնրեալի այլ վայրերում և շարունակվել 27 օր, 2014 թվականի փետրվարից մինչև մայիս[4]։ Ֆիլմի առաջին ներկայացումը կայացել է 2015 թվականի փետրվարի 7-ին Բեռլինյան «Քննադատների շաբաթ» կինոփառատոնում[5][6][7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլասն իր ամբողջ կյանքը նվիրել է գիտական և բժշկական աշխատանքին, որի համար էլ զոհաբերել է իր անձնական կյանքը։ Նա արդեն ծեր է, տառապում է անբուժելի հիվանդությամբ և իմանալով, որ շուտով մահանալու է, նորովի է վերաիմաստավորում մարդկային արժեքները։ Նիկոլասն անհաջող ամուսնացել է իրենից տարիքով համեմատաբար փոքր կնոջ հետ, և կյանքում իրեն պահող միակ բանը դա կապվածությունն է իր հոգեդստեր Կատյայի հետ, որը թողել է իր դերասանական մասնագիտությունը և գտնվում է խորը ընկճվածության մեջ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլ Սավոյա՝ Նիկոլաս
- Մարի-Էվ Պելետե՝ Կատյա[8]
- Մարի-Թերեզա Ֆորտին՝ Բարբարա
- Արիանա Լեգոլտ՝ Աննա
- Պատրիկ Դրոլետ՝ Միշել Մյուրեյ
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Պարգև | Կատեգորիա | Թեկնածուներ | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Whistler Film Festival | Լավագույն դերասան | Պոլ Սավոյա | Հաղթանակ[9] |
2016 | Jutra Awards | Լավագույն դերասան | Պոլ Սավոյա | Առաջադրված |
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստագել է կինոքննադատների խառը գնահատականներ[12][13][14]։ «Մոնրեալ» թերթի մեկնաբան Բրենդան Քելլին ֆիլմը այսպես է բնութագրել.
Բերնար Էմոնը ֆիլմը ճշտությամբ հարմարեցրել է Չեխովի 1889 թվականի «Տխուր պատմություն» պատմվածքի հետ՝ ստեղծելով գրագետ գրական կինոարտադրանք, որը հազվադեպ է հանդիպում մեր օրերում[15]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 CineTV (ֆր.)
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Filmmaker Émond stays true to his heart with Le journal d’un vieil homme
- ↑ Journal d’un vieil homme, Le — Film de Bernard Émond
- ↑ «LE JOURNAL D'UN VIEIL HOMME (The Diary of an Old Man)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Berlin: German Critics Launch Own Critics' Week Sidebar
- ↑ Berlin Film Festival to Get its Own Critics’ Week
- ↑ Marie-Ève Pelletier: un premier grand rôle au cinéma dans «Le journal d’un vieil homme»
- ↑ «'Corbo', 'Passion of Augustine' Lead Quebec's Jutra Nominations». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ WFF ’15: Jamie M. Dagg’s River takes home three prizes
- ↑ «The 15th Edition of 'Canada's Coolest Film Festival' Wraps». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «A Professor Sat on a Bench Reflecting on Existence». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Le Journal d’un vieil homme
- ↑ Le journal d’un vieil homme
- ↑ Film review: Le journal d’un vieil homme looks at man in twilight of his life
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայք
- Մի ծերունու օրագիր(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Մի ծերունու օրագիր(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|