Jump to content

Մի անգամ հեքիաթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի անգամ հեքիաթում
Изображение логотипа
Կախարդանքը սկսվում է
Ժանրհեռուստադրամա, ֆենթզի հեռուստասերիալ, հեքիաթ և մարդագայլ հեռուստահաղորդում
ՍտեղծողԱդամ Հորովից և Էդվարդ Քիթսիս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Ջինիֆեր Գուդվին
Ջենիֆեր Մորիսոն
Լանա Պարիլլա
Ջոշուա Դալլաս
Ջարեդ Գիլմոր
Ռոբերտ Կարլայլ
Ռաֆայել Սբարջ
Ջեյմի Դորնան
Էոն Բեյլի
Մեգան Օրի
Էմիլի դե Ռևին
Քոլին Օ'Դոնոհյու
Մայքլ Ռայմոնդ-Ջեյմս
Մայքլ Սոկա
Ռեբեկա Մեյդեր
Շոն Մագուայր
Էնդրյու Ուեսթ
Դանիա Ռամիրես
Գաբրիել Անվար
Элисон Фернандес
Մեքիա Քոքս
ՊրոդյուսերԷդվարդ Քիթսիս
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
Պատմվածքի վայրStorybrooke? և Enchanted Forest?
Դարաշրջան2011
Նկարահանման վայրՎանկուվեր
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ156
Էկրաններին էհոկտեմբերի 23, 2011[1]-ից մայիսի 18, 2018
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company
ԸնկերությունABC Studios
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Պատկերի ձևաչափ16:9
ԿապակցվածՄի անգամ Հրաշքների աշխարհում

«Մի անգամ հեքիաթում» (անգլ.՝ Once Upon a Time), ամերիկյան ABC հեռուստաընկերության ֆենտեզի ժանրով հեռուստասերիալ։ Շնորհանդեսը կայացել է 2011 թվականի հոկտեմբերիի 23-ին[2]։ 2011 թվականի նոյեմբերի 3-ին սերիալի առաջին երկու էպիզոդների հաջողությունը ABC-ի համար հիմք ծառայեց սերիալը երկարացնել ամբողջ 22 էպիզոդով[3]։ 2012 թվականի մայիսի 10-ին ABC-ին սերիալը երկարացրեց երկրորդ եթերաշրջանով[4], որի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին[5]։ 2013 թվականի մայիսի 10-ին հեռուստաալիքը սերիալը երկարացրեց երրորդ եթերաշրջանով[6], որը սկսվեց սեպտեմբերի 29-ին[7]։

Երրորդ եթերաշրջանը բաժանված է երկու մասի։ Առաջին 11 սերիաները ցուցադրվել են մինչև նոր տարի, իսկ մյուս սերիաների միջև ընդմիջումը երկարացվեց մինչև 2014 թ.-ի մարտի 9-ը։ Այսպիսով «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալը չորս այլ հեռուստատեսային դրամաների («Նեշվիլ», «Սկանդալ», «Վրեժ» և «Կրքի անատոմիա») հետ անցավ 2013-2014 թթ.-ի եթերաշրջան՝ նոր գրեթե անխափան հեռուստահաղորդմամբ[8]։

2013 թվականի մայիսին ABC-ն պատվիրեց «Մի անգամ հրաշքների աշխարհում» անվանումով սերիալը, որը լույս տեսավ 2013 թ.-ի աշնանը[9]։

Չորրորդ եթերաշրջանը սկսվեց 2014 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ներառելով իր մեջ 22 սերիա։ 2015 թվականի մայիսի 7-ին պաշտոնապես հայտարարվեց 5-րդ եթերաշրջանի մասին[10], որը սկսվեց 2015 թ.-ի սեպտեմբերի 27-ին[11]։ 2016 թ.-ի մարտի 3-ին հեռուստասերիալը երկարաձգվեց 6-րդ եթերաշրջանով[12], որը մեկնարկեց 2016 թվականի սեպտեմբերի 25-ին։ 2017 թվականի մայիսի 11-ին ABC-ին պատվիրեց հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանը 22 սերիայով[13]։

Հեռուստասերիալում իրադարձությունները տեղի են ունենում Մեն նահանգի Սթորիբրուկ ծովափնյա (ոչ իրական) քաղաքում, որի բնակիչները, իրականում, տարբեր հեքիաթների և պատմությունների կերպարներ են, որոնք տեղափոխվել են իրական աշխարհ, և նրանց հիշողությունները գողացված են Չար թագուհու (Լանա Պարիլլա) կողմից Ռումփելշտիլցկինից (Ռոբերտ Կարլայլ) ստացած հզոր անեծքի միջոցով։ Սթորիբրուկում, որտեղ քաղաքապետը Ռեջինան է, իսկ ժամանակը կանգ է առել, հեքիաթային հերոսներն ապրել են 28 տարի՝ անտեղյակ իրենց տարիքի անփոփոխ մնալու մասին։ Քաղաքի միակ հույսը Էմմա Սվոնն (Ջենիֆեր Մորիսոն) է՝ Սպիտակաձյունիկի (Ջինիֆեր Գուդվին) և Գեղեցիկ արքայազնի (Ջոշ Դալլաս) դուստրը, որը նորածին ժամանակ պահարանի միջով Հիանալի անտառից տեղափոխվել էր մեր աշխարհ՝ խուսափելով անեծքից։ Միայն նա կարող է ոչնչացնել անեծքը և վերականգնել կերպարների կորած հիշողությունները։ Նրան օգնում է իր տղան՝ Հենրին (Ջարետ Գիլմոր), ում հետ Էմման հանդիպում է տղային ծննդյան իսկ օրից որդեգրման հանձնելուց տասը տարի անց, և Հենրիի «Մի անգամ» հեքիաթների գիրքը, որում էլ պահված է անեծքի ոչնչացման բանալին։ Հենրին նաև Ռեջինայի որդեգրած տղան է և երկու կանանց ընդհանուր հետաքրքրությունն ու ընդհարման պատճառը։

Առաջին եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակաձյունիկի (Ջինիֆեր Գուդվին) և Գեղեցիկ արքայազնի (Ջոշ Դալլաս) ամուսնության օրը Չար թագուհին (Լանա Պարիլլա) գալիս է ամրոց և սպառնում է սարսափելի անեծքով, որն ինքը մտադիր էր ի կատար ածել։ Որոշ ժամանակ անց հղի Սպիտակաձյունիկը անհանգստանում է սարսափելի անեծքի համար և այցելում է Ռումփելշտիլցկինին (Ռոբերտ Կարլայլ), ով պատմում է, որ Չար թագուհին իրենց տեղափոխելու է մի սարսափելի վայր, որտեղ երջանիկ վերջաբան ոչ ոէ չի ունենալու, իհարկե, բացառությամբ թագուհուց։ Ռումփելշտիցկինը կանխագուշակում է, որ Սպիտակաձյունիկի դեռ չծնված աղջիկը՝ Էմման, իր 28-րդ տարեդարձի օրը կվերադառնա, որպեսզի փրկի իրենց և Թագուհու հետ սկսի վերջին մարտը։ Կապույտ փերիի (Կիգան Քոնոր Տրեյսի) խորհրդով Վարպետ Ջեպետոն (Թոնի Ամենդոլա) և Պինոկիոն (Էլիոն Բեյլի) կախարդական փայտից պատրաստում են պահարան, որը թույլ է տալիս Թագուհու անեծքից խուսափել մեկ հոգու։ Թագուհու անեծքը սկսում է գործել, երբ Սպիտակաձյունիկը սկսում է ծննդաբերել։ Գեղեցիկ արքայազնը հասցնում է փրկել իր նորածին աղջկա կյանքը՝ նրան պահարանում տեղադրելով, սակայն թագուհու զորքի հետ ընդհարվելով՝ արքայազնը մահացու վիրավորվում է։ Չար թագուհին հասնում է այն պահին, երբ արքայազնը մահանում է Սպիտակաձյունիկի ձեռքերի վրա, ու նրա նզովքն արդեն սկսում է գործել՝ տեղափոխելով բոլորին «սարսափելի վայր»։

Մեր օրերում Էմմա Սվոնն (Ջենիֆեր Մորիսոն) ապրում ու աշխատում է Բոստոնում։ Երբ Էմման իր 28-ամյակի առիթով փչում է կեքսի վրայի մոմը ու երազանք պահում, նրա դռան դիմաց հայտնվում է տասնամյա մի տղա՝ Հենրին (Ջարետ Գիլմոր), ով ասում է, թե ինքն Էմմայի տղան է, ում հանձնել են որդեգրման։ Էմման չի ցանկանում խառնվել տղայի կյանքին, և ընդամենը համաձայնվում է նրան հասցնել տուն՝ Մեն նահանգում գտնվող Սթորիբրուկ քաղաքը։ Ճանապարհին Հենրին նրան ցույց է տալիս հեքիաթների մի մեծ գիրք և պնդում է, որ նրա մեջ բոլոր պատմություններն իրական են։ Երբ նրանք հասնում են Սթորիբրուկ, Հենրին ասում է, որ քաղաքի բնակիչներն իրականում հեքիաթային աշխարհի հերոսներ են, որոնք Չար թագուհու նզովքի պատճառով հայտնվել են այստեղ և մոռացել են իրենց ինքնությունը։ Հենրին կարծում է, որ իր հոգեբան Արչի Հոփերն (Ռաֆայել Սբարջ) իրականում Խոսող ծղրիդն է, իսկ ուսուցչուհի Մերի Մարգարետ Բլանշարը՝ Սպիտակաձյունիկը։ Տղան պնդում է, որ Սթորիբրուկում ժամանակը կանգ է առել (քաղաքային ժամացույցը միշտ ցույց է տալիս 8:15), և մարդիկ չեն կարող հեռանալ քաղաքից։ Այս անեծքը ոչնչացնել կարող է միմիայն Էմման։ Թերահավատ Էմման Հենրիին վերադարձնում է խորթ մորը՝ քաղաքապետ Ռեջինա Միլսին, որն իրականում հանդիսանում է Չար թագուհին։ Շուտով Հենրին կրկին փախնում է տնից, և Էմման գտնում է նրան։ Դրանից հետո Էմման որոշում է մի որոշ ժամանակ մնալ Սթորիբրուկում, ու նրա որոշումը քաղաքային ժամացույցին ստիպում է կրկին աշխատել։

Երկրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմման ոչնչացնում է անեծքը, բայց ոչ ոք չի կարողանում տուն վերադառնալ, մինչդեռ Սթորիբրուկը լցվում է կախարդանքով։ Կախարդական գլխարկն Էմմային ու Մերի Մարգարետին տեղափոխում է կախարդական անտառ, որտեղ ապրել են հեքիաթների հերոսները։ Նրանք փորձում են ելք գնտել ու վերադառնալ տուն։ Իրենց ծրագրերով Սթորիբրուկում են հայտնվում նավապետ Հուկը և Կորան (Ռեջինայի մայրը), որոնք խուսափել էին անեծքից։ Քաղաք են մտնում նաև օտարականներ, որոնք ցանկանում են գտնել Հենրիին՝ այն տղային, ում սիրտն իրապես հավատում է կախարդանքին։

Երրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմման, նրա ծնողները, Ռեջինան, միստր Գոլդն ու նավապետ Հուկը միավորվում են և ուղևորվում Նեվերլենդ՝ փրկելու Հենրիին։ Նրանց պայքարը Փիթեր Փենի դեմ շարունակվում է նաև Սթորիբրուկում, և Ռեջինան ստիպված է լինում բոլորին հետ տեղափոխել անտառ՝ թողնելով միայն Էմմային ու Հենրիին։ Սակայն մեկ տարի անց բոլորը կրկին վերադառնում են Սթորիբրուկ՝ չհիշելով վերջին մեկ տարում իրենց հետ կատարվածը։ Սթորիբրուկում է հայտնվում նաև Արևմուտքի չար կախարդ Զելենան իր՝ դեպի անցյալ պորտալ բացելու խենթ մտադրությամբ։

Չորրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմման ու Հուկը, անցյալից վերադառնալով, Սթորիբրուկ են բերում ոչ միայն Ռոբին Հուդի կնոջը՝ Մարիանին, որն իրականում չար կախարդ Զելենան է, այլև Էլզային (Սառցե սիրտը մուլտֆիլմից), ով փորձում է գտնել քրոջը՝ Աննային, ու պարզել, թե ինչ է կատարվել նրա հետ։ Եթերաշրջանի երկրորդ հատվածում Սթորիբրուկ են մտնում Մթության թագուհիները՝ ՈՒրսուլան, Կրուելլան և Մալեֆիսենտան։ Նրանք, միստր Գոլդի առաջնորդությամբ, փորձում են Էմմային քաշել մթության կողմը։ Այդ ընթացքում Ռեջինան շարունակում է փնտրել Հենրիի հեքիաթների գրքի Հեղինակին՝ հավատալով, որ նա կարող է բոլորի համար երջանիկ վերջաբան գրել։ Իրադարձությունները ստիպում են Էմմային երես առ երես հանդիպել մթության հետ ու զոհաբերել սեփական հոգին բոլորին փրկելու համար։

Հինգերորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ եթերաշրջանը սկսվեց 2015 թ. սեպտեմբերի 27-ին։ Հերոսներն անցնում են որոնումների Քամելոթում՝ գտնելու կախարդ Մեռլինին (Էլիոթ Նայթ), որպեսզի ազատեն Էմմային անտիկ խավարի ուժերից, որը սպառնում է ոչնչացնել ամեն բան։ Բարդացնելով իրավիճակը՝ Արթուր արքան (Լիամ Գարիգան) որոշում է մեկընդմիշտ փոխել խավարի և լույսի հավասարակշռությունը՝ օգտագործելով լեգենդար սուր Էքսկալիբուրը։ Երբ պատմությունն ու ճակատագիրը բախվում են, անսպասելի հետևանքներն առաջնորդում են հերոսներին Հանդերձյալ աշխարհ, որտեղ նրանք հանդիպում են անավարտ գործերով հոգիների և ստիպված են լինում դիմագրավել Հադեսին (Գրեգ Ջերման)։ Փորձելով վերացնել ծայրահեղ քաոսը՝ կերպարների վտանգավոր խաղը կախարդանքի հետ սրում է լույսի և խավարի միջև պայքարը ինչպես բժիշկ Ջեքիլի (Հանկ Հարրիս) և պարոն Հայդի (Սեմ ՈՒիթվեր) ժամանմամբ, այնպես էլ Ռեջինայի և իր չար կեսի՝ Թագուհու բաժանմամբ։

Վեցերորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանի մասին հայտարարվել է 2016 թ. մարտի 3-ին։ Եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ 2016 թ. սեպտեմբերի 25-ին։ Չար թագուհին վերադառնում է և այս անգամ նա ավելի ուժեղ է և վտանգավոր։ Ռեջինան ջանում էր ուղղել իր վերջին սխալների հետևանքները և սանձահարել Թագուհուն, որին ինքն էր բաց թողել ազատության մեջ։ Էմմա Սվոնը շուտով իմանում է ևս մեկ սարսափելի գաղտնիք, որը փոխում է նրա հարաբերությունները իր ընտանիքի և հարազատ մարդկանց հետ։ Հենրին կազմակերպում է էքսկուրսիա նրանց համար, ովքեր եկել էին Չպատմված պատմությունների երկրից, իսկ Ռումպելշտիլցկինը փորձում է արթնացնել իր սիրեցյալին՝ Բելլին։ Հեռուստասերիալին են միանում նոր հերոսներ ՝ Ալադինը, Ջաֆարը, Ժասմինը, կոմս Մոնտե Քրիստոն, Կապիտան Նեմոն և Մորֆեյը։

Եթերաշրջան Սերիաներ Ցուցադրվել է Դիտորդներ (միլիոն)
Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի ավարտ
1 22 Հոկտեմբեր 23, 2011 Մայիս 13, 2012 11.71
2 22 Սեպտեմբեր 30, 2012 Մայիս 12, 2013 10.24
3 22 Սեպտեմբեր 29, 2013 Մայիս 11, 2014 9.38
4 22 Սեպտեմբեր 28, 2014 Մայիս 10, 2015 8.98
5 23 Սեպտեմբեր 27, 2015 Մայիս 15, 2016 6․32
6 22 Սեպտեմբեր 25, 2016 Մայիս 14, 2017

Դերասանները և կերպարները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Կերպար Սերիաների քանակ Եթերաշրջաններ
1 2 3 4 5 6 7
Ջենիֆեր Մորիսոն Էմմա Սվոն/Մութ Սվոն 132 Հիմանական Հյուր
Ջինիֆեր Գուդվին Մերի Մարգարետ Բլանշար /Սպիտակաձյունիկ 130 Հիմանական Հյուր
Լանա Պարիլլա Ռեջինա Միլս/Չար թագուհի 131 Հիմանական Հիմանական
Ջոշ Դալլաս Դեյվիդ Նոլան /Գեղեցիկ արքայազն 125 Հիմանական
Ջարետ Գիլմոր Հենրի Միլս 125 Հիմանական Հիմանական
Ռոբերտ Կարլայլ Պարոն Գոլդ /Ռումփելշտիլցկին/Հրեշ 118 Հիմանական Հիմանական
Ռաֆայել Սբարջ Դոկտոր Արչի Հոփեր/Խոսող ծղրիդ 34 Հիմնական Ժամանակավոր Հյուր Ժամանակավոր
Ջեյմի Դորնան Շերիֆ Գրահամ Համբերտ/Որսորդ 9 Հիմնական Հյուր
Էլիոն Բեյլի Օգոստոս Ուեյն Բութ/Պինոկիո 23 Հիմնական Հյուր Ժամանակավոր Հյուր
Մեգան Օրի Ռուբի/Կարմիր գլխարկ/Գայլ 36 Ժամանակավոր Հիմնական Ժամանակավոր Ժամանակավոր
Էմիլի դե Ռավին Լեյսի/Բելլ 85 Հյուր Հիմնական
Քոլին Օ'Դոնոհյու Կիլիան Ջոնս/Նավապետ Հուկ 104 Հիմնական Հիմանական
Մայքլ Ռեյմոնդ-Ջեյմս Նիլ Քեսիդի/Բելֆայե 30 Ժամանակավոր Հիմնական Հյուր
Շոն Մագուայր Ռոբին Հուդ 46 Ժամանակավոր Հիմնական Ժամանակավոր
Ռեբեկա Մեյդեր Զելենա/Արևմուտքի չար կախարդ 49 Ժամանակավոր Հիմնական
Մայքլ Սոքա Ուիլ Սքարլեթ/Սրտի Վալետ/Սպիտակ արքա 15 Հիմնական

Երկրորդական կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեվերլի Էլիոթ - Տատիկ/Վդովա Լուկաս
  • Լի Արենբերգ - Լերոյ
  • Կիգան Քոնոր Տրեյսի - Մայրապետ/ Կապույտ փերի
  • Դեյվիդ Անդերս - Դոկտոր Ուեյլ/Վիկտոր Ֆրանկեյնշտեյն
  • Գիանկարլո Էսպոսիտո - Սիդնեյ Գլաս/Ջին/Կախարդական Հայելի
  • Անաստասիա Գրիֆիտ - Քեթրին Նոլան/Արքայադուստր Էբիգեյլ
  • Ալան Դեյլ - Ալբերտ Սպենսեր/Արքա Գեորգ
  • Թոնի Ամենդոլա - Մարկո/Վարպետ Ջեպետո
  • Սեբաստիան Ստան - Ջեֆերսոն/Խելագար գլխարկագործ
  • Թոնի Պերեզ - Արքայազն Հենրի
  • Բարբարա Հերշի - Կորա/Սրտերի թագուհի (Ալիսան հրաշքների աշխարհում)
  • Ռոզ ՄակԱյվեր - Կանաչ փերի
  • Սառա Բոլգեր - Քնած արքայադուստր/Ավրորա
  • Ջեյմի Չանգ - Մուլան
  • Ջուլիան Մորիս - Արքայազն Ֆիլիպ
  • Էթան Էմբրի - Օուեն Ֆլին/Գրեգ Մենդել
  • Սոնեքուա Մարտին-Գրին - Թամարա
  • Ռոբի Քեյ - Մալկոլմ/Փիթեր Փեն/Համելյան մկնորս
  • Ջոաննա Գարսիա - Արիել
  • Քրիստի Լեյն - Մերիան
  • Ջեսի Շրեմ - Էշլի Բոյդ/Մոխրոտիկ
  • Խորխե Գարսիա - Անտոն
  • Ջորջինա Հեյգ - Էլզա
  • Էլիզաբեթ Լեիլ - Աննա
  • Էլիզաբեթ Միտչել - Ինգրիդ/Ձյունե թագուհի
  • Սքոթ Մայքլ Ֆոսթեր - Քրիստոֆ
  • Թեյլոր Ջեյկոբ Մուր - Արքայազն Հանս
  • Քրիստին Բաուեր - Մալեֆիսենտա
  • Վիկտորյա Սմարֆիտ - Կրուելլա Դե Վիլ
  • Մերրին Դանգի - Ուրսուլա
  • Ագնես Բրուքներ - Լիլի
  • Էլիոթ Նայթ - Մերլին
  • Լիամ Գարիգան - արքա Արթուր
  • Էմի Մենսոն - Մերիդա
  • Ջոանա Մեթրաս - Գվինևրա
  • Սինքուա ՈՒոլս - Լանսելոթ

Հերոսների սթորիբրուկյան և հեքիաթային անվանումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հերոսների սթորիբրուկյան և հեքիաթային անվանումները իրար համապատասխանում են.

  • Մերի Մարգարետ Բլանշար (Սպիտակաձյունիկ). Բլանշար բառը ծագում է ֆրանսերեն «blanc» բառից, որը թարգմանաբար նշանակում է սպիտակ։ Իսկ «Մերի Մարգարետ» անվանումը վերցված է իրական կնոջից, որն ինչպես ենթադրում են եղել է Սպիտակաձյունիկի կերպարի նախատիպը։ Այդ կնոջ լրիվ անունը Մարիա Սոֆիա Մարգարետա Կատարինա Ֆրայֆրոյլայն ֆոն Էրտալ է, որը ծնվել է 1729 թ.-ի հուլիսի 15-ին՝ Գերմանիայում։
  • Ռեջինա Միլս (Չար թագուհի). Ռեջինա բառը լատիներենով նշանակում է «թագուհի»։
  • միստր Գոլդ (Ռումփելշտիլցկին). Ռումփելշտիլցկինն իր պատմությունում ծղոտից ոսկի (անգլ.՝ gold) էր գործում։
  • Ռուբի (Կարմիր Գլխարկ). Ռուբինը թանկարծեք քար է, որն ունի վարդագույնից մինչև արնագույն կարմիր երանգներ։
  • Էշլի Բոյդ (Մոխրոտիկ). անգլ.՝ ash անգլերենով նշանակում է մոխրացնել, որին և հաջորդում է մոխիրը։ Բոյդը գելիերեն «buidhe» բառից է, որը նշանակում է «դեղին մազերով»
  • Սիդնի Գլաս (Հայելի). Հայելին անգլերենով նաև անվանում են «looking glass». Բացի այդ նաև «Հայելի» էր կոչվում Սիդնիի թերթը։
  • Արչի Հոփեր (Ծղիրդ). Ծղիրդները առաջ են շարժվում թռիչքեներով (Հոփեր -> hop -> թռիչք)։
  • Ջեֆերսոն (Խելագար գլխարկագործ). Jefferson Airplane խումբն ունի «Սպիտակ ճագար» անվանումով երգ, որը պատկերում է «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսներին։
  • Կորա (Սրտերի թագուհի) անվանումը ծագում է լատիներեն «լատին․՝ cor» բառից, որը թարգմանաբար նշանակում է սիրտ։

Նկարահանումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթեվեսթոն գյուղաքաղաքը՝ որպես Մեն նահանգի Սթորիբրուկ քաղաք:

Հեռուստասերիալի հիմնական նկարահանումները տեղի են ունենում Վանկուվերում(Բրիտանական Կոլումբիա)։ Հարակից Ռիչմոնդ քաղաքում գտնվող Սթեվեսթոն գյուղաքաղաքը նկարահանվում է որպես Մեն նահանգի Սթորիբրուկ քաղաքը։ Հենակների ու արտաքին այլ տեսարանների միջոցով ծածկվում են բիզնես ձեռնարկություններն ու կառույցները։ Նկարահանման ընթացքում ծածկվում են նաև բոլոր վառ գունավորում ունեցող առարկաները, որպեսզի պատմական քաղաքի կախարդական ու դյութիչ բնույթն էլ ավելի ամրապնդվի։ Որոշ տեսարաններ նկարահանվում են առանձին ստուդիաներում, ներառյալ միստր Գոլդի խանութի ներսը և ժամացույց-աշտարակը, որոնք չեն գտնվում Սթեվեսթոնում[14]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սերիալի առաջին էպիզոդում Լերոյը սուլում է «Whistle While You Work» կոմպոզիցիան, որը Դիսնեյ ընկերության կողմից գրվել էր Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (1937) մուլտֆիլմի համար[15]։
  • Պրոդյուսերները Կապույտ փերիի դերն առաջարկել էին Լեդի Գագային, բայց վերջինիս մենեջերը չպատասխանեց առաջարկին։ Արդյունքում դերն հասավ Կիգան Քոնոր Տրեյսիին[15]։
  • Ռոբերտ Կարլայլի հերոս՝ Ռումփելշտիցկինին գրիմելու համար հարկավոր է 2 ժամ, և ևս 20 րոպե է պետք կոստյում հագնելու համար[15]։
  • Առաջին սերիան 12 930 000 մարդու ուշադրություն գրավեց[15]։
  • Նախագիծը դեռևս պլանավորված էր 2004 թ.-ին, բայց Ադամ Հորովիցը և Էդվարդ Կիտսիսը գործի չանցան, մինչև որ չավարտվեց «Կորուսյալները» (2004-2010) սերիալի նկարահանումը[15]։
  • Հենրիի գրքի ջրաներկով պատկերեների հեղինակը հանդիսանում է պոտուգալացի նկարիչ Ժոամո Լեմոսը, որ կոմիքսներ է նկարում Marvel կինոընկերության համար[15]։
  • Քեթի Սակհոֆն իրեն փորձել է Էմմա Սվոնի դերում[15]։
  • Չորրորդ եթերաշրջանի պրեմիերան գրավեց ավելի քան 10 միլիոն մարդկանց ուշադրությունը[16]։ Դա պայմանավորված էր հեռուստասերիալում Սառցե սիրտը մուլտֆիլմի հերոսների ներգրավմամբ։
Տարի Մրցանակ Անվանակարգ Մրցանակակիր
2012 TV Guide Awards Նոր սիրելի հեռուստասերիալ «Մի անգամ հեքիաթում»
Սիրելի չարագործ Լանա Պարիլլա
Young Artist Awards Լավագույն դերակատարում հեռուստասերիալում, պատանի դերասան Ջարետ Գիլմոր
2014 TV Guide Awards Սիրելի չարագործ Լանա Պարիլլա
2016 Teen Choice Awards Լավագույն գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ «Մի անգամ հեքիաթում»
Գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի լավագույն դերոասանուհի Լանա Պարիլլա
Լավագույն հեռուստատեսային համբույր Ջենիֆեր Մորիսոն և Քոլին Օ'Դոնոհյու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. «ABC Announces Fall Series Premiere Dates: Late Starts for 'Once Upon a Time,' 'Man Up'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  3. «'Once Upon a Time,' 'Last Man Standing' Get Full Season Orders at ABC». Hollywood Reporter. 2011 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. Nellie Andreeva (10 мая 2012). «ABC Renews Seven Hit Scripted Series; No 'Happy Endings'… For Now». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2012 թ. մայիսի 10-ին.
  5. Nellie Andreeva (26 июля 2012). «ABC Sets Fall Premiere Dates, Officially Swaps 'The Neighbors' & 'Suburgatory'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ. հուլիսի 26-ին.
  6. Lynette Rice (2013 թ․ մայիսի 10). «ABC renews 'Nashville,' 'Scandal, 'Grey's Anatomy' and more». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  7. Amanda Kondolojy (2013 թ․ հուլիսի 16). «ABC Sets Premiere Dates for 2013-2014 Season Including 'Marvel's Agents of S.H.I.E.L.D.', 'Once Upon a Time in Wonderland' & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  8. Lesley Goldberg (2013 թ․ օգոստոսի 4). «ABC Formalizes Split-Season Lineup». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4–ին-ին.
  9. Lesley Goldberg (2013 թ․ մայիսի 14). «ABC Schedule: 'Once' Spinoff to Open Thursdays; 'S.H.I.E.L.D.' on Tuesdays». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ. մայիսի 14-ին.
  10. Nellie Andreeva (7 мая 2015). «'American Crime', 'Castle' 'S.H.I.E.L.D.', 'Agent Carter', 'Galavant', 'Secrets & Lies', 'Nashville' Among ABC Renewals». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  11. Nellie Andreeva (10 июня 2015). «ABC Sets Fall Premiere Dates: 'Wicked City' Gets October Launch On Tuesday». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  12. Nellie Andreeva (3 марта 2016). «'Once Upon a Time', 'The Goldbergs' Among Early Series Renewals At ABC». Deadline.com. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  13. Goldberg, Lesley (2017 թ․ մայիսի 11). «'Once Upon a Time' Renewed for Season 7 at ABC». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  14. «Start Dates for Vancouver Filming of Fall TV: #Supernatural #OnceuponaTime #Fringe #Arrow #EmilyOwensMD». YVRSHOOTS. 2012 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 «kinopoisk; Մի անգամ հեքիաթում. Հետաքրքիր փաստեր». Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  16. Andreeva, Nellie (2014 թ․ հոկտեմբերի 13). «Premiere Week Live+7 Ratings: NBC, CBS Win Network Race, 'Gotham', 'How To Get Away With Murder' Lead DVR Gains». Deadline. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հողումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մի անգամ հեքիաթում» հոդվածին։