Միքայել (Միշա) Գարեգինի Զալինյան (մայիսի 24, 1930(1930-05-24)[1], Գետավան, Լոռու մարզ, Հայաստան), հայքիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977): ԽՍՀՄ գյուտարար (1983): Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1998)[2], Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2012)[3]։
Աշխատանքները վերաբերում են հագեցած բազմաֆունկցիոնալ լակտոնների սինթեզի եղանակների մշակման և քիմիական փոխարկումների հետազոտման, ինչպես նաև լակտոնային և տարացիկլային միացությունների համակցման հիման վրա նոր, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզի հարցերին։
Հեղինակ է «Քիմիա» (1967, 4-րդ վերամշակված և լրացված հրատարակչություն, 2003) ուսումնական ձեռնարկի[4][5]։