Մինսկի մարզ
| |||||
Երկիր | Բելառուս | ||||
Կարգավիճակ | Բելառուսի մարզ | ||||
Մտնում է | Բելառուս | ||||
Վարչկենտրոն | Մինսկ | ||||
Խոշորագույն քաղաք | Բորիսով Մոլոդեչնո Սլուցկ Սոլեգորսկ | ||||
ԲԾՄ | 216 մետր[1] | ||||
Հիմնական լեզու | Բելառուսերեն, Ռուսերեն | ||||
Բնակչություն (2009) | 1․422 (առանց Մինսկ քաղաքի) | ||||
Խտություն | 36,5 | ||||
Կրոնական կազմ | ուղղափառություն, կաթոլիկություն և այլն | ||||
Տարածք | 40,2 հազար (2 տեղ) | ||||
Հիմնադրված է | հունվարի 15, 1938 թ. | ||||
Սահմանակցում է | Բրեստի մարզ, Վիտեբսկի մարզ, Գոմելի մարզ, Գրոդնոյի մարզ, Մոգիլյովի մարզ և Մինսկ | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Նախորդ | Բարանովիչյան շրջան, Բոբրույսկի մարզ և Մոլոդեչնայի մարզ | ||||
ISO 3166-2 կոդ | BY-MI | ||||
Ավտոմոբիլային կոդ | 5 | ||||
minsk-region.gov.by | |||||
Մինսկի մարզը (բելառուս․՝ Мінская вобласць), մարզ Բելառուսի Հանրապետության կենտրոնական մասում։
Կազմավորվել է 1938 թվականի հունվարի 15-ին Սահմանադրության փոփոխության և լրացման մասին 15.01.1938-ի ԽՍՀՄ օրենքով։ Սահմանակցում է Բելառուսի բոլոր մարզերին, որի պատճատով միակ մարզն է, որը պետական սահման ելք չունի։
Վարչական կենտրոնը Մինսկ քաղաքն է, որը չի մտնում մարզի կազմի մեջ։
Բնակչությունը՝ 1, 422 000 մարդ (2009)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանց Մինսկ քաղաքի տարածքը 39 854 կմ² է։ Մարզը Բելառուսի կենտրոնական մասում է։ Ամենամեծ երկարությունը հյուսիսից հարավ 315 կմ է, արևմուտքից արևելք՝ 240 կմ։ Տարածքը, ներառած նաև Մինսկը, 40 196 կմ² է (Բելառուսի տարածքի 19,4 %-ը)։ Մարզի և ամբողջ երկրի ամենաբարձր կետը Ձերժինսկայա լեռն է (345 մետր՝ ծովի մակարդակից)։
Ջրային համակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել խոշոր գետերն են Բերեզինան, Նեմանը և Վիլիան։ Մարզում կան մոտ 60 խոշոր լճեր ավելի քան 0,1 կմ² մակերեսով։ Ամենամեծ լիճը Նարոչն է, որի մակերեսը 80 կմ², ամենամեծ խորությունը՝ 24,8 մետր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինսկի մարզում կլիման չափավոր-չորային է։ Միջին ջերմաստիճանը հունվարին −6,8 °C է, իսկ հուլիսին՝ +17,5 °C.
Բուսականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Մինսկի մարզի 38,4% ծածկված է անտառներով։ Մարզի չորս շրջանների կեսից ավելին անտառապատ է՝ Բերեզինի շրջան (50,8%), Բորիսովի շրջան (51,5%), Կրուպկի շրջան (50,7%), Ստարոդարոժի շրջան (50,5%)։ Մինսկի մարզում ամենաքիչ անտառները Նեսվիժի շրջանում (11,1%) է։ Քիչ են անտառները նաև Կոպիլի շրջանում (18,1%) և Սլուցկի շրջանում (22,1%)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինսկի մարզ» հոդվածին։ |
|