Միխեիլ Վաշակիձե
Միխեիլ Վաշակիձե վրաց.՝ მიხეილ ალექსანდრეს ძე ვაშაკიძე | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15 (28), 1909 |
Ծննդավայր | Դիդի Ջիխաիշի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 27, 1956 (47 տարեկան) |
Մահվան վայր | Աբասթուման, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | վրացերեն |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | աստղագետ |
Աշխատավայր | Վրացական ազգային աստղաֆիզիկական դիտարան |
Պարգևներ և մրցանակներ |
Միխեիլ Վաշակիձե (վրաց.՝ მიხეილ ალექსანდრეს ძე ვაშაკიძე, օգոստոսի 15 (28), 1909, Դիդի Ջիխաիշի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1956, Աբասթուման, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային աստղագետ[1].
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վրաստանի Դիդի Ջիկանշի գյուղում։ 1932 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ 1936 թվականից աշխատանքի է անցել Աբասթումանի աստղադիտարանում։ Աստղագիտություն է դասավանդել Թբիլիսիի պետական համալսարանում (1954 թվականին նրան այստեղ շնորհվել է պրոֆեսորի կոչում)։
Միխեիլ Վաշակիձեի հիմնական գիտական աշխատանքները նվիրված են աստղերի, միջաստղային միջավայրի ու գալակտիկաների ուսումնասիրմանը լուսաչափական և բևեռաչափական մեթոդներով[2]։ Նա մշակել է աստղերի տարածական խտության որոշման արդյունավետ մեթոդ, որը հայտնի է Վաշակիձե-Օորտի մեթոդ անվանումով (1937): 1940-1950-ական թվականներին Վաշակիձեն ուսումնասիրել է լույսի գալակտիկական կլանումը՝ մի քանի հարյուր գալակտիկաների գույնի ցուցանիշի անմիջական որոշման միջոցով, սահմանել է գույնի ցուցանիշի կախվածությունը գալակտիկայի տեսակից։ Կազմել է գալակտիկաների գույնի ցուցանիշների կատալոգները։ Արևային թագի բևեռացման հատկությունների ուսումնասիրություններ է կատարել ըստ այն նյութերի, որ ինքն ստացել էր արևի մի շարք լիակատար խավարումների ժամանակ։ 1953—1955 թվականներին փորձ է արել հայտնաբերելու գալակտիկաների լույսի բևեռացումը։ Լուսանկարչական դիտումների հիման վրա, Վիկտոր Դոմբրովսկուց անկախ, 1954 թվականին հայտնաբերել է Խեցգետնակերպ միգամածության ճառագայթման բևեռացումը։ Մշակել է նոր աստղերի թաղանթների ջերմության ու խտության գնահատման պարզ մեթոդ՝ դրանց սպեկտրներում արգելված գծերի ի հայտ գալու փուլում։
Ի պատիվ Միխեիլ Վաշակիձեի է անվանակոչվել Լուսնի խառնարաններից մեկը[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ilya Grigorevich Kolchinsky , Alla Alekseevna Corsún , Modest Geraklifovich Rodriges|título=Los astrónomos: Directorio biográfico|editorial=Naukova Dumka 1977|url=https://books.google.es/books?id=ufA9AQAAIAAJ&q%7Cidioma=ru}}
- ↑ Vashakidze, Mikhail - Exploración de absorción de espacio utilizando nebulosas extragalácticas|url=http://search.rsl.ru/ru/record/01005767896%7Cidioma=ru%7Cfechaacceso=7(չաշխատող հղում) de septiembre de 2017}}
- ↑ 6328|Vashakidze
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1956 մահեր
- Վրաստանում մահացածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի աստղագետներ
- Վրացի աստղագետներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Վրացի պրոֆեսորներ