Jump to content

Միխայիլ Սաբինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Սաբինին
Ծնվել է1845
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 10, 1900(1900-05-10)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և Վրաստան
Կրոնուղղափառություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճեմարան
Մասնագիտություննկարիչ, եկեղեցական պատմաբան և պատմաբան
 Mikhail Sabinin Վիքիպահեստում
Միխայիլ Սաբինինի «Վրաստանի փառքը» սրբապատկերը

Միխայիլ Պավելի Սաբինին (վանական Գեբրոն, վրաց.՝ მიხეილ საბინინი, 1845, Թբիլիսի10 մայիսի, 1900, Մոսկվա), վրաց եկեղեցու պատմաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Սաբինինը ծնվել է 1845 թվականին Թբիլիսիում, Տվերից եկած վանական Պավել Սաբինինի ընտանիքում։ Մայրը եղել է վրացուհի։ Սովորել է Թիֆլիսի գիմնազիայում (սովորել է մինչև 1868 թվականը, բայց ավարտական քննությունները չի հանձնել), որն ավարտելուց հետո որպես ազատ ունկնդիր ընդունվել է Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիա և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան «Վրաց եկեղեցու պատմությունը մինչև VI դարի վերջը» (Սանկտ Պետերբուրգ, 1877)։ Դեռ 1871 թվականին նա հրատարակել էր «Վրաց եկեղեցու սրբերի կյանքը» (ռուս.՝ «Полное жизнеописание святых грузинской церкви», մասամբ վերահրատարակվել է 1994 թվականին)։ Երկու աշխատություններն էլ գրվել են վրացական ձեռագիր աղբյուրների հիման վրա, այդ պատճառով էլ պարունակում են ավելի շատ մանրամասնություններ, քան նախկինում հրատարակված ուսումնասիրությունները (օրինակ՝ Պլատոն Իոսելիանիի ուսումնասիրությունները)։ Սաբինինի հիմնական ու թերևս ամենաարժեքավոր աշխատությունը «Վրաց եկեղեցու հնագույն վավերագրերը», որոնք վերցված են ձեռագրերից և հրատարակվել են վրացերեն՝ Սաբինինի ռուսերեն թարգմանություններով։ Հրատարակվել է Գիտությունների ակադեմիայի կողմից։

Սաբինինն զբաղվել է նաև վրացական եկեղեցիների վերականգնման աշխատանքներով, ինչն արժանացել է եկեղեցական այնպիսի գործիչների հավանությանը, ինչպիսիք են Յոհան Կրոնշտադտսկին ու ապագա պատրիարք Կիրիոն II-ը։

Միխայիլ Սաբինինը շրջել է Վրաստանի գավառներում, ուսումնասիրել քրիստոնեական ճարտարապետական հուշարձաններ, ընդօրինակել որմնանկարներ ու սրբապատկերներ, ձայնագրել լեգենդներ, հավաքել ձեռագրեր։ Սանկտ Պետերբուրգում նա ձեռնադրվել է քահանա ու ստացել Գեբրոն անունը ի պատիվ 10-րդ դարում ապրած վրացական սրբի։ 1882 թվականին հրատարակել է Վրաստանի դրախտը (საქართველოს სამოთხე, Սանկտ Պետերբուրգ, 1882)՝ ծավալուն մի աշխատություն, որում ներկայացրել է վրաց ուղղափառ եկեղեցու կարևոր սրբերի կյանքը։ 1880-ական թվականներին նա ծառայել է Իվիրոնի վանքում, որ գտնվում է Աթոս սուրբ լեռան վրա։ 1882 նա հրատարակել է «Եվստաֆիուս Մծխեթելիի նահատակությունը» (վրաց.՝ ევსთატი მცხეთელი

1898 թվականին Միխայիլ Սաբինինը վիճել է Թիֆլիսում Ռուս ուղղափառ եկեղեցու փոխանորդի հետ (Սաբինինը հանդես է եկել ռուսաֆիկացման դեմ), ինչի պատճառով Թիֆլիսից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ մահացել է 1900 թվականի մայիսի 10-ին թոքերի բորբոքումից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սաբինին» հոդվածին։