Միխայիլ Բաբիչև
Միխայիլ Բաբիչև բելառուս․՝ Міхаіл Бабічаў | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | բելառուս | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Բելառուս | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1995[1] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Պոստավի, Վիտեբսկի մարզ, Բելառուս[2] | ||||||||||||||
Հասակ | 187 սմ | ||||||||||||||
Քաշ | 76 կգ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան/կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Վիտեբսկ | ||||||||||||||
Համար | 6 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Միխայիլ Անատոլևիչ Բաբիչև (բելառուս․՝ Міхаіл Анатолевіч Бабічаў, փետրվարի 2, 1995[1], Պոստավի, Վիտեբսկի մարզ, Բելառուս[2]), բելառուս ֆուտբոլիստ, «Վիտեբսկ» ակումբի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Բաբիչևը Պոստավիի «ՊՄՑ» ակադեմիայի սան է, որի հիմնադիրը եղել է իր հայրը՝ Անատոլի Բաբիչևը։ 2012 թվականին Միխայիլ Բաբիչևը տեղափոխվել է Կազանի «Ռուբին», որտեղ խաղացել է երկրորդ կազմում։ 2014 թվականի օգոստոսին հեռացել է «Ռուբինից» ու համալրել իտալական Սերիա D-ի «Կրաս» ակումբի կազմը[3], սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով ակումբը միայն 2014 թվականի վերջին է կարողացել ֆուտբոլիստին ներկայացնել առաջնությանը մասնակցելու համար[4]։
2015 թվականի ամռանը Միխայիլ Բաբիչևը վերադարձել է Բելառուս և սկսել է մարզվել «Վիտեբսկ» ակումբի հետ, որը գլխավորում էր ՊՄՑ-ի ակադեմիայում Միխայիլ Բաբիչևի նախկին մարզիչ Սերգեյ Յասինսկին, սակայն ակումբը չի հասցրել ֆուտբոլիստին ներառել առաջնության հայտացուցակում[5]։ Արդյունքում Միխայիլ Բաբիչևը հոկտեմբերին համալրել է Բելառուսի առաջին լիգայի «Օրշա» ակումբի կազմը[6]։
Մրցաշրջանի ավարտին՝ 2015 թվականի դեկտեմբերին, Միխայիլ Բաբիչևը պայմանագիր է կնքել «Վիտեբսկ» ակումբի հետ[7]։ 2016 թվականի ապրիլի 2-ին նա կատարել է իր նորամուտը Բելառուսի Բարձրագույն լիգայում՝ որպես հենակետային կիսապաշտպան մասնակցելով «Մինսկ» ակումբի դեմ ողջ խաղին (0:1)։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Բաբիչևը հրավիրվել է Բելառուսի պատանեկան հավաքականի կազմում մասնակցելու ընկերական խաղերի ու հավաքների։ 2013 թվականի սեպտեմբերին, լինելով ռուսական «Ռուբին» ակումբի խաղացող, մերժել է հերթական հրավերը[8]։ Հետագայում նա իր մերժումը բացատրել է հավաքների ժամանակ խաղային պրակտիկայի բացակայությամբ[9]։
2016 թվականի մարտի 26-ին Միխայիլ Բաբիչևը նշել է իր նորամուտը Բելառուսի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով Լեհաստանի երիտասարդական հավաքականի դեմ ընկերական խաղին (0:3)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://int.soccerway.com/players/-/423072/
- ↑ Белорусский защитник Бабичев перешел из «Рубина» в итальянский «Крас»
- ↑ Италия, Серия D. Михаил Бабичев в матче за "Крас" отметился голевым пасом
- ↑ Сергей Ясинский: "Михаил Бабичев? Не успели дозаявить его в трансферное окно"
- ↑ Бабичев перешел в «Оршу»
- ↑ Бабичев и Сидоренко подписали контракты с «Витебском»
- ↑ Футбол. Защитник "Рубина" Михаил Бабичев отказался выступать за сборную Беларуси
- ↑ Михаил Бабичев: «Россия – это не мое, не родное. Если сейчас позовут в сборную Беларуси – поеду»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը teams.by կայքում
- Ֆուտբոլիստի էջը pressball.by կայքում
|