Jump to content

Միխալ Կլեոֆաս Օգինսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխալ Կլեոֆաս Օգինսկի
Բնօրինակ անունլեհ.՝ Michał Kleofas Ogiński
Ծնվել էսեպտեմբերի 25, 1765(1765-09-25)[1][2][3][…]
Guzów, Gmina Wiskitki, Ժիրարդուվի պովիատ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[4]
ԵրկիրՌեչ Պոսպոլիտա,  Ռուսական կայսրություն,  Տոսկանայի Մեծ դքսություն և Լեհաստան
Մահացել էհոկտեմբերի 15, 1833(1833-10-15)[1][2][3][…] (68 տարեկան)
Ֆլորենցիա, Իտալիա[5][6]
ԳերեզմանՍանտա Կրոչե եկեղեցի
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիվանագետ, քաղաքական գործիչ և նախարար
ԱնդամակցությունTargowica Confederation?
ԱմուսինIzabela Lasocka? և Maria de Néri?
Պարգևներ
Սպիտակ Արծվի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
Ստորագրություն
Ստորագրություն
 Michał Kleofas Ogiński Վիքիպահեստում

Միխալ Կլեոֆաս Օգինսկի (լեհ.՝ Michał Kleofas Ogiński, սեպտեմբերի 25, 1765(1765-09-25)[1][2][3][…], Guzów, Gmina Wiskitki, Ժիրարդուվի պովիատ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[4] - հոկտեմբերի 15, 1833(1833-10-15)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[5][6]), լեհ կոմպոզիտոր և քաղաքական գործիչ, կոմս։ Չորսամյա սեյմի դեպուտատ (1788-1792 թթ.), Տ․ Կոստյուշկոյի ապստամբության մասնակից։

1795 թվականին վտարանդվել է։ 1802 թվականից ապրել է Զալեսյեում (Վիլնոյի մոտ), հաճախ եղել Պետերբուրգում (Ռուսական կայսրության սենատոր)։ 1822-1833 թվականներին ապրել է Ֆլորենցիայում։ Օգինսկին հեղինակ է զինվորական հայրենասիրական երգերի և քայլերգերի, ռոմանսների, մոտ 40 դաշնամուրային պիեսների, այդ թվում՝ պոլոնեզների։ Նրան են վերագրում «Դեռևս Լեհաստանը չի կործանվել» երգը, որը հետագայում դարձել է լեհական ազգային հիմնը։ Գրել է հուշագրություններ (հրատարակություն 4 հատոր Փարիզում, 1826-1827 թվականներին) և «Նամակներ երաժշտության մասին» (հրատարակություն Կրակովում, 1956 թվականին)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալ Կլեոֆաս Օգինսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 512