Մեքսիկական կոնգրես
Մեքսիկական կոնգրես իսպ.՝ Congreso General de los Estados Unidos Mexicanos | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | երկպալատ խորհրդարան |
Պատմություն | |
Հիմնադրված | սեպտեմբերի 28, 1821 |
Ղեկավարում | |
Խոսնակ | Խեսուս Կարամ, Անկախություն և զարգացում սկսած Օգոստոսի 29, 2012 |
Կազմը | |
Մեքսիկայի խորհրդարան կամ Մեքսիկական կոնգրես, Մեքսիկայի իշխանության օրենսդրական ճյուղի պաշտոնական անվանումն է։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Սահմանադրության` Մեքսիկայի Կոնգրեսը կազմված է երկու պալատներից։ Ստորին պալատը (իսպ.՝ Cámara de Diputados) բաղկացած է 500 անդամ-պատգամավորներից։ Ընտրությունների ժամանակ ընտրողները ընտրում են պատգամավորներին երեք տարի ժամանակահատվածով։ Հարավային Ամերիկայի այս երկրում գործում է համընդհանուր ընտրական իրավունքը։ 500 անդամներից 300-ը ընտրվում են ըստ ընտրատարածքների, իսկ մնացած 200-ը համամասնականի հիման վրա։ Վերին պալատը կամ սենատը (իսպ.՝ Cámara de Senadores) բաղկացած է 128 անդամներից։ Համաժոցղովրդական քվեարկությունների արդյունքում նրանք ընտրվում են առավելագույնը 6 տարի ժամանակահատվածով[1].:
Կոմպետենցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկական կոնգրեսի հիմնական գործառույթը օրենքների և հրամանագրերի հարցերին տրված իրավասուցյան հաստատումն է։ Օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է երկրի ղեկավարին՝ նախագահին, օրենսդրական կողմը պատկանում է ստորին պալատի պատգամավորներին և սենատի անդամներին։
Կոնգրեսի նիստերը անցկացվում են ամեն տարի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում։ Նիստերի ժամանակ երկու պալատների ներկայացուցիչները իրենց ընդգծած որոշումները պետք է նշեն սահմանադրության հիման վրա։
Կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Мексика. Законодательная власть». Энциклопедия «Кругосвет». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Composición por tipo de elección y Grupo Parlamentario» (իսպաներեն). Сайт Палаты депутатов Конгресса Мексиканских Соединенных штатов. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
|