Jump to content

Մեխանիկական ժամացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռքի մեխանիկական ժամացույցի բալանսային մեխանիզմ

Մեխանիկական ժամացույց, ժամացույցների տեսակ, որոնք օգտագործում են էներգիայի կշռաքարային կամ զսպանակային աղբյուրը։ Որպես տատանողական համակարգ կիրառվում է ճոճանակավոր կամ բալանսային կարգավորիչը։ Վարպետները, ովքեր արտադրում կամ վերանորոգում են ժամացույցները, կոչվում են ժամագործներ։ Արվեստում մեխանիկական ժամացույցը համարվում է ժամանակի խորհրդանիշ։

Մեխանիկական ժամացույցները ընթացքի ճշգրտությամբ զիջում են էլեկտրոնային և կվարցային ժամացույցներին։ Այդ պատճառով ներկայումս մեխանիկական ժամացույցները անփոխարինելի գործիքից վերածվում են հեղինակության խորհրդանիշի։Ամենաճշգրիտ մեխանիկական ժամացույցը պատրաստվել է 1955 թ. Կոպենհագենի քաղաքապետարանի համար։ Ժամացույցի սխալը 300 տարում կարող է կազմել ընդամենը 0,5 վայրկյան։

Առաջին մեխանիկական ժամացույցի նախատիպը կարելի է համարել Անտիկիթերայի սարքը, որը հնագետների կողմից հայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին խորտակված անթիկ առևտրային նավի բեկորների թվում և թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարին։

Անկերային մեխանիզմով առաջին մեխանիկական ժամացույցները արտադրվել են չինական Թան դինաստիայի ժամանակներում մ.թ. 725 թվականին Ի Սին և Լյան Լինցզան վարպետների կողմից։ Չինաստանից ժամացույցի արտադրման գաղտնիքը, հավանաբար, հայտնվել է արաբների մոտ։

Առաջին ճոճանակային ժամացույցները հայտնագործվել են Գերմանիայում մոտ 1000 թվականին աբբատ Գերբերտի՝ ապագա պապ Սիլվեստեր II-ի կողմից, սակայն լայն տարածում չեն ստացել։ Առաջին աշտարակի ժամացույցները Արևմտյան Եվրոպայում կառուցվել են 1288 թվականին Վեսթմինսթերում անգլիացի վարպետների կողմից։

Ներկա դրությամբ Եվրոպայի ամենահին աշտարակի ժամացույցները գտնվում են Գրոդնոյում, Բելառուսում։ Դրանք աշխատող վիճակում են գտնվում ավելի քան 500 տարի անընդմեջ[1]։

Մեխանիկական ժամացույցների կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիկական ժամացույցները բաղկացած են մի քանի հիմնական մասերից՝

  • Էներգիայի աղբյուր՝ լարված զսպանակը կամ բարձրացված կշռաքարը։
  • Ձգանի մեխանիզմ՝ սարք, որը շարունակական պտտվող շարժումը փոխակերպում է տատանվող կամ վերադարձվող առաջընթաց շարժմանը։ Ձգանի մեխանիզմը որոշում է ժամացույցի ընթացքի ճշգրտությունը։
  • Տատանողական համակարգ՝ ճոճանակ կամ կարգավորիչ լծակ (հավասարակշռություն)։
  • Ոլորում մեխանիզմ և սլաքները տեղափոխող մեխանիզմ։
  • Ժանանվակային համակարգ, որը միացնում է զսպանակը և ձգանի մեխանիզմը՝ անգրենաժ։
  • Ժամացույցի թվահարթակը սլաքներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ամենահին քաղաքային ժամացույցները գտնվում են Գրոդնոյում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.