Մեդելին Սթոու
Մեդելին Սթոու անգլ.՝ Madeleine Stowe | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեդելին Սթոուն Նյու Հեմփշիրում, 2008 թվական | |||||||||
Ծնվել է | 1958 թվական օգոստոսի 18 | ||||||||
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||||||||
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Glendale High School? | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||
Ազգություն | ամերիկուհի | ||||||||
Այլ անուն(ներ) | Մեդելին Մորա Սթոու Madeline Mora Stowe | ||||||||
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ | ||||||||
Ակտիվ շրջան | 1978 թվական - այժմ | ||||||||
Ընտրանի | «Վրիժառություն», «Լրտեսում», «12 կապիկ» | ||||||||
Ամուսին(ներ) | Բրայան Բենբեն (1982 թվականից) | ||||||||
Երեխա(ներ) | Մեյ (1996 թվական) | ||||||||
Մեդելին Սթոու՝ Վիքիպահեստ | |||||||||
|
Մեդելին Սթոու (անգլ.՝ Madeleine Stowe, անունը ծննդյան պահին Մեդելին Մորա Սթոու , անգլ.՝ Madeline Mora Stowe[1], օգոստոսի 18, 1958[2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի «Լրտեսում» («Stakeout», 1987 թվական), «Վրիժառություն» («Revenge», 1990 թվական), «Վերջին մոհիկանը» («The Last of the Mohicans», 1992 թվական) և «12 կապիկ» («12 Monkeys», 1995 թվական) ֆիլմերում խաղացած դերերով։ 2011 թվականից մինչև 2015 թվականը նա խաղացել է Վիկտորիա Գրեյսոնի դերը «ABC»-ի «Վրիժառություն» սերիալում, որը նրան բերում է անվանակարգում «Ոսկե Գլոբուս» մրցանակին, «Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում» դասակարգում, 2011 թվականին[4]։ 2012 թվականին «People» ամսագիրը Սթոուին հատկացնում է հինգերորդ տեղը «Աշխարհի ամենագեղեցիկ կանայք» ցուցակում[5]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդելին Մորա Սթոուն ծնվել է Իգլ Ռոք քաղաքում (Լոս Անջելեսի արվարձան), նա Կոստա Ռիկայից էմիգրանտ Միրեյ Մորի և Օրեգոնից ինժեներ Ռոբերթ Սթոուի երեք դուստրերից ավագն էր։ Տաս տարեկան հասակում Մեդելինը սկսում է դաշնամուրի դասեր ստանալ ռուս հայտնի դաշնակահար Սերգեյ Տարնովսկուց։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդելին Սթոուն լրագրություն էր ուսումնասիրում Հարավային Կարոլինայի համալսարանում։ Այնտեղ ուսանելու տարիներին նա հետաքրքրվում է դերասանական վարպետությամբ և որոշում է փորձել ուժերը Բևեռլի Հիլլզի թատրոններից մեկում, որտեղ հանդիպում է գործակալի, որն էլ շուտով նրա համար գտնում է դերասանուհու աշխատանք[6]։ Նա նորամուտում է 1978 թվականին, ոստիկանական «Բարետա» («Baretta») սերիալի դրվագներից մեկում, իսկ այնուհետև շարունակում է հայտնվել հեռուստատեսությունում, այնպիսի շոուներում, ինչպիսին են «Զարմանահրաշ Մարդ-սարդը» («The Amazing Spider-Man»), «Բարնաբի Ջոնս» («Barnaby Jones») և «Փոքրիկ տնակ Պրերիայում» («Little House on the Prairie»), որտեղ դերասանուհին խաղում է կույր նկարչուհու դերը[6]։ 1978 թվականին Սթոուն խաղում է իր առաջին գլխավոր դերը կարիերայում, Հիսուսի մորը «Սուրբ ծնունդ» («The Nativity») հեռուստաֆիլմում[6]։ Հետագայում նա նկարահանվում է ևս մի քանի հեռուստաֆիլմերում, որոնցից են «Գազանորս» («The Deerslayer», 1978 թվական), «Ամազոնուհիներ» («Amazons», 1984 թվական) և «Արյուն և խոլորձ» («Blood & Orchids», 1986 թվական)։ Նա նաև նկարահանվել է «Գանգստերյան քրոնիկներ» («The Gangster Chronicles») մինի-սերիալում, իր ապագա ամուսին Բրայան Բենբենի հետ 1981 թվականին[6]։
Առաջընթաց և հետագա դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդելին Սթոուի կարիերայում առաջընթաց կարելի է համարել գլխավոր կանացի դերը 1987 թվականի «Լրտեսություն» ֆիլմում, որտեղ նա նկարահանվել է Ռիչարդ Դրեյֆուսի հետ միասին։ Ֆիլմը լավ է ընդունվում քննադատների կողմից[7] և նորամուտում է դրամարկղային հավաքների աղյուսակի անմիջապես առաջին տեղից[8]։ Դրանից անմիջապես հետո վարձույթ է բաց թողնվում ցածրաբյուջե «Տրոպիկական ձյուն» («Tropical Snow») ֆիլմը, նկարահանված մինչ «Լրտեսություն»-ը, որտեղ Սթոուն խաղում է գլխավոր դերը[9]։ Նրա հաջորդ դերը լինում է վարձույթում քիչ հաջողակ «Այդ գրազը հարկ է շահել» («Worth Winning», 1989 թվական) ռոմանտիկ կատակերգությունը՝ Մարկ Հերմոնի և Լեսլի Էնն Ուորենի հետ[10]։ Հաջորդ տարի նա հայտնվում է միանգամից երկու հոլլիվուդյան ֆիլմերում, «Վրիժառություն» թրիլերում՝ Քևին Քոսթների հետ և «Երկու Ջեյք» դետեկտիվում՝ Ջեք Նիկոլսոնի հետ։ Այնուհետև նա գլխավոր դերն է խաղում «Երկիրը պահարանում» («Closet Land») անկախ ֆիլմում, ռեժիսոր Ռադհա Բհարադվադջ, որի գործողությունները տեղի են ունենում միայն մեկ սենյակում, երկու կերպարների մասնակցությամբ՝ կալանավորված մանկական գրողի (Մեդելին Սթոու) և նրան հարցաքննող քննիչի (Ալան Ռիքման)[6]։
1992 թվականին Մեդելինը նկարահանվում է միանգամից երկու ֆիլմում, որոնք լավ են ընդունվում քննադատների կողմից և հաջողություն են ունենում վարձույթում։ Առաջինը՝ «Անօրինական ներխուժում» («Unlawful Entry») թրիլերն էր Կուրտ Ռասելի հետ, ընտանեկան զույգի մասին, որոնց ահաբեկում է հոգեպես անհավասարակշիռ ոստիկանը, որին խաղում է Ռեյ Լիոտան, իսկ երկրորդը՝ «Վերջին մոհիկանը» («The Last of the Mohicans») էպիկական վեսթերնը Դանիել Դեյ-Լուիսի հետ։ Նուրբ և անվեհեր ազնվականուհու դերը «Վերջին մոհիկան»-ում Սթոուին բերում է քննադատների ճանաչում և դառնում է շրջադարձային նրա կարիերայում[6]։ Հաջորդ տարի ռեժիսոր Ռոբերթ Օլթմանը Մեդելինին հրավիրում է նկարահանվել «Կարճ պատմություններ» («Short Cuts») ֆիլմում, որտեղ դերասանուհին ցուցադրում է իր կարիերայում ամենահիշվող վերափոխումներից մեկը[6]։ Այդ դերը նրան բերում է մի քանի մրցանակներ, ներառյալ ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» անվանակարգում, ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» և «Վոլպիի Գավաթ» լավագույն դերասանական կազմի համար[11]։ 1994 թվականին Մեդելինը գլխավոր դերեր է խաղում միանգամից երեք ֆիլմերում՝ «Ակնթարթ» («Blink») թրիլերում, կույր ջութակահարուհու մասին, ով դառնում է հանցագործության վկա, «Վատ աղջիկներ» («Bad Girls») վեսթերնում, հաճախորդին սպանած և փախուստի դիմած պոռնկուհու մասին, ինչպես նաև, «Ճենապակե լուսին» («China Moon») դրամայում, կնոջ մասին, ով հարաբերությունների մեջ է մտնում ոստիկանի հետ ամուսնու սպանությունից հետո։ 1995 թվականին նա Բրյուս Ուիլիսի հետ նկարահանվում է հետագայում կուռքային դարձած «12 կապիկ» («12 Monkeys») ֆանտաստիկ ֆիլմում[6]։
1994 թվականին «People» ամսագիրը Սթոուին ընդգրկում է իր «Աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[6]։ 1995 թվականին նա ընդգրկվում է «100 ամենասեքսուալ աստղեր կինոյի պատմության մեջ» ցուցակի մեջ՝ ըստ «Empire magazine» ամսագրի վարկածի[12]։
Մեդելին Սթոուն ընդմիջում է կատարում կարիերայում երեք տարով, որպեսզի իրեն նվիրի ընտանիքին, իսկ 1998 թվականին էկրան է վերադառնում «Առաջարկություն» («The Proposition») և «Սիրո փոփոխականությունը» («Playing by Heart») ֆիլմերով։ Մեկ տարի անց նա Ջոն Տրավոլտայի հետ նկարահանվում է «Գեներալի աղջիկը» («The General’s Daughter») ֆիլմում։ 2001 թվականին նա նկարահանվում է «Եկվորը» («Impostor») գիտա-ֆանտաստիկ ֆիլմում, որը բացասական է ընդունվում քննադատների կողմից և վարձույթում հավաքում է ընդամենը ութ միլիոն դոլար՝ քառասուն միլիոն բյուջեի դեպքում[13]։ Հաջորդ տարի նա հայտնվում է «Մենք եղել ենք զինվորներ» («We Were Soldiers») հաջողակ ռազմական դրամայում, Մել Գիբսոնի հետ և «Վրեժի հրեշտակ» («Avenging Angelo») ձախողակ մելոդրամայում, Սիլվեստր Սթալոնեի հետ[6]։ 2003 թվականին նա խաղում է գլխավոր դեր «Օկտան» («Octane») թրիլերում։
Ընդմիջում կարիերայում և վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Սթոուն լքում է էկրանը և դստեր ու ամուսնու հետ տեղափոխվում է իր կողմից գնված ռանչո, Ֆրեդերիկսբերգի սահմաններից դուրս, Տեխաս նահանգ։ Նա էկրան է վերադառնում 2005 թվականին, նկարահանվելով «Փրկել Միլիին» («Saving Milly») կենսագրական հեռուստաֆիլմում, որը պատմում է կնոջ մասին, ով տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և այդ դերակատարման համար դրական արձագանքներ է ստանում քննադատների կողմից[14]։ Հաջորդ տարի նա նկարահանվում է կանաչ լույս չստացած օդաչուի մասին «Հարավային հարմարավետություն» («Southern Comfort») հեռուստասերիալում՝ «Fox» հեռուստաընկերության համար[15], որից հետո հայտնվում է կարճատև գոյություն ունեցած «Ռեյնս» («Raines») շոուում։ 2009 թվականին նա նկարահանվում է «Lifetime» ալիքի «Սուրբծննդյան հույս» («The Christmas Hope») հեռուստաֆիլմում։
2011 թվականին Մեդելին Սթոուն վերադառնում է էկրաններին Վիկտորիա Գրեյսոնի դերով ABC ալիքի համար նկարահանված «Վրիժառություն» («Revenge») հեռուստասերիալում։ Սերիալը քննադատների կողմից բարեհաճորեն է ընդունվում և հաջողության է հասնում հեռուստատեսային ռեյտինգներում, իսկ դերասանուհին դերակատարման համար արժանանում է քննադատների գովասանքներին։ «The Rolling Stones» ամսագիրը իր հոդվածում, նվիրված կերպարի անալիզին և Սթոուի խաղին, գրում է. «Սթոուն մթագնում է բոլոր մնացած աստղերին իր խռպոտ ձայնով և սառցե հայացքով վախեցնող աշխարհիկ չարագործուհու իր դերում... Էմիի Վանկեմպը ձանձրալի է իր դերում, չնայած ըստ մտահղածության, մենք պետք է կարծես անհանգստանանք նրա ծրագրերով, սակայն իրականում նա մեզ անհետաքրքիր է։ Սթոունը տիրանում է հանդիսատեսին յուրաքանչյուր դրվագում։ Նա ամուսնու սիրուհուն ասում է. «Ամեն անգամ, երբ ես գրկում եմ քեզ, տաքությունը, որն արտազատվում է իմ մարմնից, դա իմ ատելությունն է, որը այրում է քեզ»։ Ի տարբերություն Վանկեմպի, Սթոուն խաղում է եռաչափ կերպարի, նա Վիկտորիային դարձնում է բարդ, երբ նա էության մեջ է մտցնում խիղճ...»[16]: Սթոուն իր դերի համար անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի «Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում[17]։ Նույնպես 2012 թվականին նա եղել է գլխավոր թեկնածուներից մեկը «Էմմի» մրցանակի համար, «Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում[18][19], սակայն շորտ-լիստ այդպես էլ չի ընդգրկվում՝ ի զարմանս բազմաթիվ քննադատների[20][21]։
2012 թվականին «People» ամսագիրը Սթոուին հինգերորդ տեղն է հատկացնում «Աշխարհի ամենագեղեցիկ կանայք» ցուցակում[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականից Սթոուն ամուսնացած է հեռուստատեսային դերասան Բրայան Բենբենի հետ, նրանք ունեն Մեյ անունով աղջիկ, ով ծնվել է 1996 թվականին[22]։ Երբ Սթոուն ընդմիջում է տալիս կարիերային, նա բնակություն է հաստատում Տեխասի իր ռանչոյում։ 2010 թվականին նա օգնություն էր ցույց տալիս Հայիթիում տեղի ունեցած բնական արհավիրքներից տուժածներին[23]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1982 | Գանգսետարական քրոնիկներ | Gangster Wars | Ռութ Լասկեր | |
1987 | Լրտեսություն | Stakeout | Մարիա Մակգուաեր | |
1988 | Տրոպիկական ձյուն | Tropical Snow | Մարինա | |
1989 | Այդ գրազը հարկ է հաղթել | Worth Winning | Վերոնիկա Բրիսկոու | |
1990 | Վրիժառություն | Revenge | Միրեյա Մենդես | |
Երկու Ջեյք | The Two Jakes | Լիլիան Բոդին | ||
1991 | Երկիրը պահարանում | Closet Land | ||
1992 | Անօրինական ներխուժում | Unlawful Entry | Կարեն Կարր | |
Վերջին մոհիկանը | The Last of the Mohicans | Կորա Մոնրո | ||
1993 | Եվս մեկ լրտեսություն | Another Stakeout | Մարիա Մակգուաեր | կամեո |
Կարճ պատմություններ | Short Cuts | Շերի Շեպարդ | ||
1994 | Ճենապակե լուսին | China Moon | Ռեյչել Մոնրո | |
Ակնթաթ | Blink | Էմմա Բրոդի | ||
Վատ աղջիկներ | Bad Girls | Կոդի Զամորա | ||
1995 | 12 կապիկ | 12 Monkeys | Քեթրին Ռեյլի | |
1998 | Առաջարկություն | The Proposition | Էլեոնորա Բարնետ | |
Սիրո փոփոխականությունը | Playing by Heart | Գրեյսի | ||
1999 | Գեներալի աղջիկը | The General’s Daughter | ավագ ուորեն-սպա Սառա Սանհիլ | |
2001 | Եկվորը | Impostor | Մայա Օլհեմ | |
2002 | Մենք եղել ենք զինվոր | We Were Soldiers | Ջուլիա Մուր | |
Վրիժառության հրեշտակ | Avenging Angelo | Ջենիֆեր Բարետ Ալիգիերի | ||
2003 | Օկտան | Octane | Սենգա Ուիլսսոն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1978 | Բարետա | Baretta | Աննա | «The Marker» դրվագ |
Զարմանահրաշ Մարդ-սարդը | The Amazing Spider-Man | Մարիա Կալդերոն | «Escort to Danger» դրվագ | |
Սուրբ Ծնունդ | The Nativity | Աստվածամայր Մարիա | Հեռուտաֆիլմ | |
Գազանորս | The Deerslayer | Հեթի Հութեր | Հեռուտաֆիլմ | |
1979 | Բարնաբի Ջոնս | Barnaby Jones | Դիանա | «School of Terror» դրվագ |
1980 | Նախնիների երկիրը | Beulah Land | Սելմա Կենդրիկ Դևիս | Մինիսերիալ |
Փոքրիկ տնակ պրերիայում | Little House on the Prairie | Էնի Կրեյն | «Portrait of Love» դրվագ | |
1981 | Որսորդ Ջոն | Trapper John, M.D. | Քեսսի | «Creepy Time Gal» դրվագ |
Գանգստերական քրոնիկներ | The Gangster Chronicles | Ռութ Լասկեր | Հեռուստաֆիլմ | |
1984 | Ամազոնուհիներ | Amazons | Բժիշկ Շարոն Ֆիլդս | Հեռուստաֆիլմ |
1986 | Արյուն և խոլորձ | Blood & Orchids | Հեսթեր Էշլի Մերդոկ | Հեռուստաֆիլմ |
2002 | Հիասքանչ Էմբերսոնները | The Magnificent Ambersons | Իզաբել Էմբերսոն | Հեռուստաֆիլմ |
2005 | Փրկել Միլիին | Saving Milly | Միլի | Հեռուստաֆիլմ |
2006 | Հարավային հարմարավետություն | Southern Comfort | Շառլոտա | Հեռուստասեսային օդաչու |
2007 | Ռեյնս | Raines | Բժիշկ Սամանթա Կել | 6 դրվագ |
2009 | Սուրբծննդյան հույս | The Christmas Hope | Պատրիցիա Էդիսոն | Հեռուստաֆիլմ |
2011—2015 | Վրիժառություն | Revenge | Վիկտորիա Գրեյսոն | Կանոնավոր դեր, 89 դրվագ |
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
1993 | Վենետիկի կինոփառատոն | Վիլպիի Գավաթ լավագույն դերասանական կազմի համար | «Կարճ պատմություններ» | Հաղթանակ |
1994 | ԱՄՆ կինոքննադատների ազգային միություն | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Հաղթանակ | |
Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասանական կազմ կինոֆիլմում | Հաղթանակ | ||
1996 | Science fiction magazine | Լավագույն դերասանուհի կինոֆիլմում | «12 կապիկ» | Հաղթանակ |
«Սատուրն» | Լավագույն կինոդերասանուհի | Առաջադրված | ||
2000 | Blockbuster Entertainment Awards | Երկրորդ պլանի սիրելի դերասանուհի | «Գեներալի աղջիկը» | Առաջադրված |
ALMA | Լավագույն դերասանուհի կինոֆիլմում | Առաջադրված | ||
2003 | American Veterans Award | Լավագույն դերասանուհի | «Մենք եղել ենք զինվորներ» | Հաղթանակ |
2005 | Imagen Foundation Awards | Լավագույն դերասանուհի | «Փրկել Միլիին» | Հաղթանակ |
2012 | Ոսկե Գլոբուս | Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում | «Վրիժառություն» | Առաջադրված |
GLAAD | Տարվա հեռուստաաստղ | Առաջադրված | ||
ALMA | Լավագույն դերասանուհի հեռուստատեսությունում | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com, searchable at http://www.familytreelegends.com/records/39461 Արխիվացված 2011-04-27 Wayback Machine
- ↑ GeneaStar
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Entertainment Weekly (15 декабря 2011). «Golden Globes nominations: 'The Artist,' 'The Descendants' lead pack of nominees». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 5,0 5,1 «PEOPLE's 2012 World's Most Beautiful Woman». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 «Madeleine Stowe - Biography». Turner Classic Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Stakeout (1987)». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Associated Press (2 сентября 1987). «'Stakeout' Ranks No. 1 In Box-Office Sales». Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Tropical Snow (1988)». AllRovi. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Worth Winning». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին. «Domestic Total Gross: $3,690,328»
- ↑ «Awards for Madeleine Stowe». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Madeleine Stowe — Biography
- ↑ «Impostor». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին. «Domestic: $6,285,176 77.2% + Foreign: $1,860,373 22.8% = Worldwide: $8,145,549»
- ↑ Anita Gates (12 марта 2005). «When the Course of True Love Is Derailed by Disease». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ TV Guide News (27 февраля 2006). «IN OTHER FALL PILOT NEWS...». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Sheffield, Rob (4 января 2012). «The New Queen of Mean: Madeleine Stowe of 'Revenge' Read more: http://www.rollingstone.com/culture/blogs/pop-life/the-new-queen-of-mean-madeleine-stowe-of-revenge-20120104#ixzz1jLQriaUw». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին. «The Rolling Stones»
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Golden Globes nominations: 'The Artist,' 'The Descendants' lead pack of nominees». Entertainment Weekly. 15 декабря 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Joyce Eng (25 июня 2012). «Emmys: TVGuide.com's Picks for Lead Actress in a Drama Series». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Lynette Rice (18 июня 2012). «Emmy Watch: Madeleine Stowe looks back at the 'Revenge' finale». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Zach Johnson (19 июля 2012). «2012 Emmy Nominations: Who Got Snubbed?». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Tom Gliatto (22 сентября 2012). «Emmy Nominations: PEOPLE TV Critic's Take». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ People Weekly. September 28, 1998, p. 29.
- ↑ Madeleine Stowe (14 января 2012). «Madeleine Stowe Finds Faith Moving Dead Bodies in Haiti». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդելին Սթոու (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մեդելին Սթոուն(չաշխատող հղում)(անգլ.) AllRovi կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդելին Սթոու» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ապրող անձինք
- Ամերիկացիներ գերմանական սերմամբ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից