Jump to content

Մաքսիմիլիան Մորլոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմիլիան Մորլոկ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1925(1925-05-11)[1][2]
Ծննդավայր Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական ռայխ
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1994(1994-09-10) (69 տարեկան)
Մահվան վայր Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա
Հասակ 170 սանտիմետր
Դիրք հարձակվող

Մաքս Մոռլոկ (գերմ.՝ Maximilian Morlock, մայիսի 11, 1925(1925-05-11)[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական ռայխ - սեպտեմբերի 10, 1994(1994-09-10), Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, w8y հանդես է եկել 1950-ական և 1960-ական թվականների սկզբներին։ Արևմտյան Գերմանիայի ազգային հավաքականում անցկացրած ժամանակահատվածում նա խաղացել է 26 հանդիպմանը և դարձել 21 գոլի հեղինակ: Նա խաղացել է աջ հարձակվողի դիրքում։

Պատանեկության տարիներին նա սովորել է ֆուտբոլ խաղալ «Այնտրախտ» Նյուրնբերգում։ 1940 թվականին դարձել է այն ժամանակ նշանավոր «Նյուրնբերգ» ակումբի անդամ, ակումբում իր նորամուտը նշել է 1941 թվականի նոյեմբերի 30-ին։ Մինչև 1964 թվականը նա ավելի քան 900 անգամ խաղացել է այսպես կոչված Ակումբի հիմնական թիմում և խփել է մոտ 700 գոլ։ Նրա շնորհիվ 1948 և 1961 թվականներին թիմը մասնակցել է Գերմանիայի առաջնությանը, 1962 թվականին՝ Գերմանիայի գավաթի խաղարկությանը։ 38 տարեկանում նա 21 անգամ խաղադաշտ է դուրս եկել գերմանական Բունդեսլիգայի դեբյուտային մրցաշրջանում[3]։ Նա նաև Օբերլիգա հարավի լավագույն ռմբարկուն էր 1950-1951 և 1951-1952 մրցաշրջաններում[4]:

Ազգային հավաքականում նրա առաջին հանդիպումը կայացել է 1950 թվականին,երբ նա խաղադաշտ է դուրս եկել վնասվածք ստացած Ֆրից Վալտերի փոխարեն։ Նա Արևմտյան Գերմանիայի հավաքականի անդամ էր, որը 1954 թվականին նվաճեց իր առաջին աշխարհի գավաթը։ Հունգարիայի դեմ եզրափակիչ խաղում Մորլոկը խփել է առաջին գոլը Արևմտյան Գերմանիայի կազմում և բացել խաղի հաշիվը։ Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել Է Եգիպտոսի դեմ ընկերական խաղում 1958 թվականի դեկտեմբերին[5]։

Որպես խաղացող Մորլոկի ուժեղ կողմերն էին լավ տեխնիկան, որը զուգորդվում էր մարտական ոգու հետ: Նա իրեն ամենալավը զգում էր պաշտպանությունում և հարձակման գծում, բայց նաև վտանգավոր էր դարպասի առջև[6]:

Մորլոկը մահացել է քաղցկեղից 1994 թվականի սեպտեմբերի 10-ին, 69 տարեկան հասակում:

  • 1961 թվականին գերմանական սպորտային լրագրողների ասոցիացիան նրան ճանաչել է տարվա լավագույն գերմանացի ֆուտբոլիստ։
  • 1995 թվականին, նրա մահից մեկ տարի չանցած, Նյուրնբերգ ֆուտբոլային ակումբի տնային ասպարեզ «Ֆրանկենշտադիոնի» դիմացի հրապարակը նրա պատվին վերանվանվել է Մաքս Մորլոկ Պլաց։ Մարզադաշտի փոստային հասցեն է Մաքս-Մորլոկ-Պլաց, 1:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Matthias Arnhold (14 March 2013). «Maximilian Morlock - Matches and Goals in Bundesliga». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 14 March 2013-ին.
  4. 50 Jahre Bayerischer Fußball-Verband. Vindelica Verlag. 1996. էջ 189.
  5. Matthias Arnhold (21 March 2004). «Max Morlock - Goals in International Matches». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 14 March 2013-ին.
  6. Bitter, Jürgen (1997). Deutschlands Fußball Nationalspieler. Sportverlag. էջ 323.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Մորլոկ» հոդվածին։