Մարտիկ Բագրատունի
Արտաքին տեսք
Մարտիկ Բագրատունի | |
---|---|
Ծնվել է | 1890 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | 1961 |
Մասնագիտություն | դերասան |
Մարտիկ Բագրատունի (Սվաճյան) (1890, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1961), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ։ Պատերազմից հետո մեկնել է Փարիզ, ուսումը շարունակել Փարիզի կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո խաղացել է Սառա Բեռնարի և «Կոմեդի Ֆրանսեզի» խմբերում։ Մասնակցել է համր և խոսուն ֆրանսիական մի շարք ֆիլմերի, որոնցից հիշատակության արժանի է հատկապես «Ջալմա-լա դուպլ» ֆիլմը, որտեղ հանդես է եկել Աբդուլ Համիդի դերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 171.