Մարու (կատու)
Մարու | |
---|---|
Տեսակ | կատու |
Սեռ | արական |
Ծնվել է | մայիսի 24, 2007 (17 տարեկան) |
Ծննդավայր | Ճապոնիա |
Մարու (մայիսի 24, 2007, Ճապոնիա), Ճապոնիայում գտնվող շոտլանդական ազնվացեղ կատու է, որը հայտնի է դարձել YouTube-ում։ 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ Մարուին ներկայացնող տեսանյութը դիտվել է ավելի քան 325 միլիոն անգամ՝ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ YouTube-ում բնորոշ կենդանու տեսանյութի ամենաշատ դիտումների համար[1][2]։ Մարուն նկարագրվել է որպես «համացանցում ամենահայտնի կատու»[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարուի սեփականատերը հրապարակում է տեսանյութեր, որոնք ունեն մուգումոգու անվանումը։ Նրա տերը գրեթե երբեք չի երևում տեսանյութերում։ Տեսանյութերը պարունակում են անգլերեն և ճապոներեն տիտղոսաթերթեր, որոնցում նկարագրում են իրադարձություններ, հաճախ ցուցադրվում է, որ Մարուն խաղում է ստվարաթղթե տուփերում, իր առաջին տեսանյութում նշվում է՝ «Ես սիրում այս տուփը»։ Մարուի տեսանյութերը, սովորաբար ունենում են 3-7 րոպե տևողություն, Մարուն զբաղված է տարբեր գործողություններով, ինչպես նշված է տիտղոսաթերթում տեսանյութերի մեծ մասը ունեն կենտրոնացված թեմա կամ գործողություն։ Տեսանյութերի ընթացքում Մարուն ցույց է տալիս իր տուփերով կախարդանքը, խաղաղ անհատականությունը, զվարճալի հնարքները հնաոճ իրերով, հնարամիտ հետախուզությունները և ինտուիցիան։
2013 թվականի օգոստոսին Մարուի սեփականատերը անասնաբույժից որդեգրել է Հանա անունով որձ կատվին։ Երկշաբաթյա փորձաշրջանի ընթացքում Մարուն և Հանան մտերմացան, և Մուգումոգուն որոշեց Հանային դարձնել իրենց ընտանիքի նոր անդամ[4]։
Հռչակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Entertainment Weekly-ն իր «Հրչակավոր կատվի տեսանյութ» հոդվածում Մարուին նշել է Կոմուտատոր կատվի և Նորային հետ[5][6] «Նյու Յորք Թայմս»-ը Մարուին նշել է կատուների և շների մասին հոդվածում որում եղել են նաև կատվի նկարները[7]։ Մարուի տեսահոլովակները ցուցադրվել են Fresh Step-ի գովազդային հոլովակում՝ «Fresh Step» YouTube ալիքում[8] Մարուն ցուցադրվել է նաև ճապոնական տարբեր ապրանքանիշների գովազդներում[9]։ 2011 թվականի դեկտեմբերի դրությամբ Մարուի յութուբյան ալիքը Ճապոնիայում ամենաշատ բաժանորդագրություններով՝ թվով 7-րդ տեղում է։
2011 թվականի երկրաշարժից հետո Մուգումոգուն Մարուի էջից տեղեկացրեց, որ Մարուն անվնաս է, չնայած տարհանման պահին դեպք է պատահել[10]։
2017 թվականի մարտին Մարուն ճանաչվել է որպես YouTube-ում ամենադիտված կենդանին։ 2019-ի հունվարի 3-ի դրությամբ նրա տեսանյութերը դիտվել են ընդհանուր առմամբ 405,235,246 անգամ[11]։
Հրապարակված նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի սեպտեմբերին Ճապոնիայում լույս տեսավ «Ես Մարուն եմ» գիրքը և DVD-ն[12][13][14]։ Մարու Դեսուի հետագա DVD- ն հրապարակվել է հաջորդ տարվա փետրվարին[15]։ Երկրորդ գիրքը, որը կոչվում էր «Ավելի քան Մարու», լույս է տեսել 2011-ի օգոստոսի 31-ին, բայց միայն ճապոներեն[16]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ mugumogu (2008 թ․ հուլիսի 10). «mugumogu's Channel». YouTube. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=DCofdZITUEY
- ↑ «In Search of the Living, Purring, Singing Heart of the Online Cat-Industrial Complex | WIRED». Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ mugumogu (2013 թ․ օգոստոսի 6). «まるです». Sisinmaru.blog17.fc2.com. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Notable Kitty Videos». Entertainment Weekly. 2009 թ․ օգոստոսի 7. էջ 39.
- ↑ Svetkey, Benjamin (2009 թ․ հուլիսի 30). «Cat videos! Cat videos! Cat videos! Help us grade the cat videos!». EW.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Genzlinger, Neil (2010 թ․ հուլիսի 23). «On Films and TV, Cats and Dogs Playing Cute». NYTimes.com.
- ↑ freshstep. «freshstep's Channel». YouTube. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Photo of Maru WiMAX ad
- ↑ Maru. «Maru blog post». Maru. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
- ↑ Guinness World Records (2017-03-24), Maru - The cat from Japan that holds the record for most watched animal on YouTube, Վերցված է 2017-03-26-ին
- ↑ mugumogu. «I am Maru». Amazon.co.jp. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ mugumogu. «I am Maru 2». Tokimeki Publishing. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ mugumogu (2009). I am Maru (Maru Desu) (Japanese). Tokimeki Publishing. ISBN 978-4-04-895128-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ mugumogu (2010). «I am Maru». Columbia Music Entertainment, Inc. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Amazon.co.jp: もっと、まるです。: mugumogu: 本». Amazon.co.jp. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.