Մարիան Լուպու
Մարիան Լուպու | |
Կուսակցություն՝ | Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցություն, Եվրոպական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոլդովայի պետական համալսարան և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | հունիսի 20, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Մոլդովա |
Կայք՝ | marianlupu.md |
Պարգևներ | |
Մարիան Լուպու (մոլդ.՝ Marian Lupu, հունիսի 20, 1966, Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի պետական և քաղաքական գործիչ։ 2010 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2012 թվականի մարտի 23-ը Մոլդովայի Հանրապետության նախագահի պաշտոնակատարն էր, 2005 թվականի մարտի 24-ից մինչև 2009 թվականի մայիսի 5-ը և 2010 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2013 թվականի ապրիլի 25-ը՝ Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահը[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան Լուպուն ծնվել է 1966 թվականի հունիսի 20-ին Մոլդովայի ԽՍՀ Բելցի քաղաքում՝ դպրոցական ուսուցիչներ Իլյա Լուպուի և Լարիսա Լուպուի ընտանիքում։ 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Քիշնև։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին ոսկե մեդալով ավարտել է Քիշնևի թիվ 1 դպրոցը (այժմ՝ Գեորգե Ասակիի անվան տեսական վարժարան)։ 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է Քիշնևի պետական համալսարանի տնտեսագիտության և առևտրի ֆակուլտետները։ 1987 թվականից սովորել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Սովորել է Գ. Վ. Պլեխանովի և Քիշնևի պետական համալսարանում, որի ավարտին՝ 1991 թվականին, ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-1988 թվականներին ԼԵՀԿՄ, իսկ 1988-1991 թվականներին՝ ԽՄԿԿ անդամ էր, 1991 թվականից աշխատել է էկոնոմիկայի նախարարության արտաքին տնտեսական կապերի դեպարտամենտում նախ՝ գլխավոր մասնագետի, ապա բաժնի վարիչի, վարչության պետի, իսկ 1997 թվականից՝ դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։ 1992-2000 թվականներին նա «TACIS-Moldova» ծրագրի գործադիր տնօրենն էր։
1994 թվականին մակրոէկոնոմիկայի մասնագիտացված դասընթացներ է անցել Արժույթի միջազգային հիմնադրամի Վաշինգտոնի ինստիտուտում, իսկ 1996 թվականին՝ միջազգային առևտրի դասընթացներ Ժնևի Առևտրի համաշխարհային կազմակերպության ինստիտուտում։
2001 թվականի մայիսի 24-ից Էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր և նախարարության արտաքին տնտեսական կապերի ու առևտրի դեպարտամենտների գործունեության համակարգող, 2003 թվականի օգոստոսի 5-ից՝ էկոնոմիկայի նախարար։
2005 թվականի մարտի 6-ին Մոլդովայի Հանրապետության կոմունիստական կուսակցության ցուցակով ընտրվել է խորհրդարանի պատգամավորի, իսկ 2005 թվականի մարտի 24-ին՝ խորհրդարանի նախագահի պաշտոնում։
2009 թվականի հունիսի 10-ին դուրս է եկել ՄՀԿԿ-ից։ Ավելի վաղ՝ 2007 թվականի սեպտեմբերի 17-ին, Վլադիմիր Ֆիլատը հայտարարել էր, որ Մարիան Լուպուն մտադիր էր դուրս գալ ՄՀԿԿ-ից՝ լինելով խորհրդարանի նախագահ։ Լուպուն միացել է Մոլդովայի դեմոկրատական կուսակցությանը և գլխավորել այն։
2009 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորել է ՄԴԿ թեկնածուների ցուցակը և ընտրվել Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր։ Այն ժամանակ, երբ ընտրություններից հետո ՄԴԿԿ-ն և ՄԴԿ-ն միասին ունեցել են 61 պատգամավորական մանդատ (նախագահի ընտրության համար անհրաժեշտ թվով մանդատներ), Մարիան Լուպուն հրաժարվել է կոալիցիա ստեղծել իր նախկին կուսակցության հետ՝ նախընտրելով «հանուն եվրոպական ինտեգրման» դաշինք ստեղծել Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության, Լիբերալ կուսակցության և «Մեր Մոլդովան» դաշինքի հետ։ 2009 թվականի նոյեմբերի 10-ին և դեկտեմբերի 7-ին կայացած ընտրություններում Մարիան Լուպուն դարձել է Մոլդովայի նախագահի թեկնածու, սակայն անհրաժեշտ 61 ձայնից ստացել է ԵԻԴ 53 պատգամավորների ձայները[5]։
2010 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Մարիան Լուպուն կրկին ընտրվել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր։ Մեկ ամսվա ընթացքում կուսակցությունը նրա ղեկավարությամբ բանակցություններ է վարել ՄԴԿԿ-ի, ՄԼԴԿ-ի և ԼԿ-ի հետ։ «Մեր Մոլդովան» դաշինքը չի հաղթահարել 4 տոկոսանոց շեմը։ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ստորագրվել է «հանուն եվրոպական ինտեգրման 2» դաշինքի ստեղծման մասին համաձայնագիրը։ Նույն օրը Մարիան Լուպուն խորհրդարանի նախագահ է ընտրվել ՄԼԴԿ-ից, ՄԴԿ-ից և ԼԿ-ից 59 պատգամավորների ձայներով և զբաղեցրել Մոլդովայի նախագահի պաշտոնը։
2011 թվականի դեկտեմբերի 16-ի նախագահական ընտրություններում Մարիան Լուպուն դարձել է ԵԻԴ-ի թեկնածու, սակայն ստացել է միայն ԵԻԴ-ի 58 պատգամավորների աջակցությունը։ Սոցիալիստ 3 պատգամավորներ՝ Իգոր Դոդոնի գլխավորությամբ, դեմ են քվեարկել, ևս մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Քվեարկության ժամանակ իշխող դաշինքի պատգամավորներն ու սոցիալիստ պատգամավորներն իրենց քվեաթերթիկները ցույց են տվել լրագրողներին նախքան դրանք քվեատուփի մեջ գցելը։ Պատգամավոր Միխայ Գոդյան, որը մասնակցել է քվեարկությանը, սակայն ցույց չի տվել իր քվեաթերթիկը, ավելի ուշ Սահմանադրական դատարան հարցում է ուղարկել դեկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու մասին՝ պատգամավորների կողմից քվեաթերթիկների ցուցադրման անօրինականության հիմքով[6]։ Մոլդովայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել դեկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խորհրդարանի որոշումը՝ ընտրությունների երկրորդ փուլի ամսաթիվը 2012 թվականի հունվարի 15-ին նշանակելու մասին[7]։
2011 թվականի դեկտեմբերի 28-ին Մարիան Լուպուն հայտարարել է, որ չի առաջադրվի երկրի նախագահի պաշտոնում՝ խորհրդարանում ներկայացված կուսակցություններին կոչ անելով նախագահի պաշտոնի համար փնտրել այլ թեկնածուներ[8][9]։
2013 թվականի ապրիլի 25-ին խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն պաշտոնանկ է արել կոմունիստական, լիբերալ-դեմոկրատական և սոցիալիստական կուսակցությունների 76 պատգամավորների՝ լիբերալ-բարենորոգիչ կուսակցության որոշ «բարենորոգիչ» ու անկախ պատգամավորների ձայներով[3]։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին դեմոկրատական կուսակցությունը Մարիան Լուպուին որպես թեկնածու առաջադրել է նախագահական ընտրություններում[10]։
2012-2017 թվականներին Սոցինտերնի նախագահի տեղակալն էր։ 2015-2017 թվականներին Եվրոպայի սոցիալիստական կուսակցության նախագահության և խորհրդի ասոցացված անդամ էր։ 2017-2018 թվականներին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության ղեկավարն էր, ինչպես նաև ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի համանախագահը։
2019 թվականի փետրվարից Մոլդովայի Հանրապետության Հաշվիչ պալատի նախագահն է։
Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին և ռուսերենին[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը Վիկտորիա Լուպուն է։ Ունեն դուստր՝ Ալեքսանդրա Լուպուն, որը ծնվել է 1995 թվականին, և որդի՝ Քրիստիան Լուպուն, որը ծնվել է 1997 թվականին[12]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Համագործակցություն» շքանշան (ԱՊՀ ՄԽՎ, 2007 թվականի մայիսի 30)[13]
- «Հանրապետության» շքանշան (Մոլդովա, 2014 թվական)[14]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.zdg.md/importante/klaus-iohannis-l-a-decorat-cu-ordinul-national-steaua-romaniei-pe-presedintele-ccrm-marian-lupu-care-a-spus-anterior-ca-din-punct-de-vedere-stiintific-vorbeste-limba-moldoveneasca/
- ↑ https://www.g4media.ro/iohannis-l-a-decorat-cu-ordinul-steaua-romaniei-pe-detractorul-limbii-romane-de-la-chisinau-marian-lupu-aghiotantul-lui-plahotniuc-a-catalogat-revolutia-de-la-7-aprilie-20.html
- ↑ 3,0 3,1 «Молдова осталась без спикера: Лупу отправлен в отставку голосами ПКРМ и ЛДПМ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ Спикер парламента Молдавии Мариан Лупу отправлен в отставку
- ↑ Выборы Президента Республики Молдова 10 ноября и 7 декабря 2009 года
- ↑ «Михай Годя обратится в КС». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Выборы от 16 декабря признаны НЕЗАКОННЫМИ. Президент не будет избран 15 января». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ Мариан Лупу отказался от борьбы за пост президента Молдавии
- ↑ Мариан Лупу отказался баллотироваться в президенты
- ↑ Владимир Соловьёв. Молдавии выдали президентский набор Газета «Коммерсантъ» № 166 от 09.09.2016, стр. 5
- ↑ «Marian Lupu». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Lenta.ru: : Лупу, Мариан
- ↑ «О награждении орденом «Содружество»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Президент Николае Тимофти наградил государственными наградами группу депутатов, членов правительства и высокопоставленных государственных служащих». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՄԿԿ անդամներ
- Մոլդովայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 20 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոլդովայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Խորհրդարանի նախագահներ
- Մոլդովայի նախագահներ
- Մոլդովայի քաղաքական գործիչներ
- Մոլդովացի պետական գործիչներ
- Մոլդովացի տնտեսագետներ
- Տնտեսագիտության թեկնածուներ