Մարիամ Խատիսյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խատիսյան (այլ կիրառումներ)
Մարիամ Խատիսյան | |
---|---|
Ծննդյան անուն | Մարիամ Մարիսյան |
Ծնվել է | ապրիլի 30, 1845[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | փետրվարի 9, 1914[2] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Մասնագիտություն | գրող, հասարակական գործիչ, բանաստեղծուհի, լրագրող և բարեգործ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Անդամակցություն | Հայուհյաց բարեգործական ընկերություն |
Մարիամ Խատիսյան Վիքիդարանում |
Մարիամ (Մարիսյան) Խատիսյան (ապրիլի 30, 1845[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 9, 1914[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3]), հայ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Թիֆլիսի կանանց ինստիտուտում։ Ամուսնացել է պետական բարձրաստիճան պաշտոնյա, մեծահարուստ Հովհաննես Խատիսյանի հետ, որը կնոջն օգնել է հայապահպան, բարեգործական, կրթական և այլ նախաձեռնություններում։ Մարիամ Խատիսյանն իր տանը ստեղծել է գրական-բարեգործական սրահ, որտեղ մշտապես հավաքվել և ազգապահպանության հարցեր է քննարկել Թիֆլիսի հայ մտավորականության ընտրանին, որոնց թվում նաև Գրիգոր Արծրունին։ Մարիամ Խատիսյանի, Դարյա Հովհաննիսյանի, Թագուհի Մելիք-Ազարյանի, Նինա Ղամբարյանի, Սոֆյա Բաբայանի, Սրբուհի Երիցյանի, Եկատերինա Եվանգուլյանի, Մարիամ Խոսրովյանի նախաձեռնությամբ 1882 թվականին ստեղծվում և մինչև 1907 թվականը գործում է Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը։ Հետագայում Մարիամ Խատիսյանն ընտրվում է ընկերության ատենապետուհի։ Ընկերության միջոցներով կազմակերպվել են որբանոցներ, կանանց կրթօջախներ, ուսումնարաններ, առանձին օրիորդների արտասահման ուսուցման գործուղելու ծրագրեր։
Զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ։ Թղթակցել է «Մուրճ» և այլ պարբերականների, հանդես եկել հոդվածներով։ «Մուրճ»-ում տպագրվել է նրա «Արևելյան հարց» ազգային, քաղաքական ընդարձակ աշխատությունը։
Գրել է նաև վեպեր։ Հրատարակել է «Հեղինե» (1890), «Փեսա որոնողներ» (1894), «Նոր ճանապարհի վրա» (1894), «Դժբախտ կին» (1899) վեպերը, որոնցում անդրադարձել է հայ կնոջ սոցիալական խնդիրներին և հասարակական դերին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4202
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Zarkfoundation - Մարիամ Խատիսյան». zarkfoundation.com.
- ↑ Սերգեյ Ավագյան, Նշանավոր հայուհիներ, Ե., 2006, էջ 34։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Խատիսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 35)։ |
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 9 մահեր
- 1914 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- Հայ արձակագիրներ
- Հայ բանաստեղծուհիներ
- Հայ լրագրողներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ բարերարներ
- Հայ գրողներ