Մարակայ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մարակայ | |||||
իսպ.՝ Maracay | |||||
| |||||
Երկիր | Վենեսուելա | ||||
Համայնք | Municipio Girardot? | ||||
Հիմնադրված է | մարտի 5, 1701 թ. | ||||
Մակերես | 911,57 կմ² | ||||
ԲԾՄ | 713 մետր | ||||
Բնակչություն | ▲1 102 088 մարդ (2011)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 243 | ||||
Փոստային դասիչ | 2101–2104 | ||||
Պաշտոնական կայք | alcaldiagirardot.gov.ve | ||||
| |||||
Մարակայ (իսպ.՝ Maracay), քաղաք Վենեսուելայի հյուսիսում։ Արագուա նահանգի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը։
Բնակչություն՝ 1.425.606 հազար բնակիչ (2013)[2]։
Քաղաքը գտնվում է Կարիբյան ծովի ափից 25 կիլոմետր հեռավորության վրա, որից այն բաժանվում է լեռնաշղթայով, Կարակասից 80 կիլոմետր արևմուտք, Վալենսիա լճից 3 կիլոմետր արևելք։
Արդյունաբերական կենտրոն է։ Ունի տեքստիլ, թղթի, ծխախոտի և այլ արդյունաբերություններ։ Համարվում է գյուղատնտեսական տարածաշրջանային կենտրոն, որտեղ աճեցնում են կակաո, սուրճ և ծխախոտ։
Քաղաքում է գտնվում վենեսուելացի բռնապետ Խուան Վինսենտե Գոմեսի դամբարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնապես հիմնադրվել է 1701 թվականի մարտի 5-ին՝ եպիսկոպոս Դիեգո դե Բանոսի կողմից, Վենեսուելայի հյուսիսում գտնվող Տոկոպիլլայի և Տապատատայի հովիտներում (ներկայումս հայտնի է որպես Արագուայի կենտրոնական հովիտ)։
Ըստ ամենատարածված ընդունելի բացատրության՝ քաղաքն անվանակոչվել է տեղացի բնիկ առաջնորդի անունով և վերագրվել է «Մարակայո» փոքրիկ վագրին։ Այլընտրանքային ստուգաբանությունները մեջբերում են, որ անվանակոչվել է տարածաշրջանում աճող մի անուշաբույր ծառի անվամբ, որը կոչվել է Մարա։
Մարակայն արագ աճ է ունեցել Խուան Վիսենտե Գոմեսի (1908-1935) բռնապետության տարիներին։ Գոմեսն իր ղեկավարման տարիներին Մարակայը համարել է հարմար վայր ապրելու համար և հրամայել է կառուցել Հաղթական Կամար, ցլամարտի հրապարակ (այնպիսի կրկնօրինակ ինչպիսին Սևիլիայում և Իսպանիայում է), օպերային թատրոն, կենդանաբանական այգի և, առաջնահերթ, հյուրանոց "Jardín (Garden Hotel)", վիթխարի զբոսաշրջային գրավչություն ներկայացնող ատրակցիոններ՝ շատ մեծ այգիներով։ Քաղաքում է գտնվում Գոմեսի դամբարանը, որտեղ պահվում են բռնապետի մնացորդները։
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենեսուելայի ամենակարևոր քաղաքներից մեկը՝ Մարակայը, հիմնականում արդյունաբերական և առևտրային կենտրոն է, որտեղ արտադրվում է թուղթ, տեքստիլի համար անհրաժեշտ քիմիական նյութեր, ծխախոտ, ցեմենտ, խոշոր եղջերավոր անասուններ, սնունդ, օճառ և օծանելիք։
Մարակայի շրջակա տարածքները գյուղատնտեսական են։ Շաքարեղեգը, Ծխախոտը, սուրճը և կակաոն առանձնանում են որպես հիմնական ապրանքներ։ Մարակայում զբաղվում են նաև անասնապահությամբ և անտառհատումներով։ Վենեսուելայի զինված ուժերը մեծ ավանդ են ներդնում նաև Մարակայի տնտեսության մեջ։
Մարակայն ունի լավ տրանսպորտային ցանց և ենթակառուցվածքներ։ Քաղաքը կենտրոնական տարածաշրջանային մայրուղով կապվում է շատ այլ կարևոր վայրերի հետ։ Այն նաև մուտքի արտոնագիր ունի նաև Վենեսուելայի փոքր ազգային երկաթուղային ցանցում։ Քաղաքը հպարտանում է ազգային Հիդրոօդային օդանավակայանով, որը գտնվում է Վալենսիա լճի ափին։ Քաղաքում չկա մետրոյի համակարգ, բայց մի գիծը պլանավորման փուլում է։
Բանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարակայը քաղաք է, որը գտնվում է զինվորական ուժերի ազդեցության ներքո։ Մարակայը Վենեսուելայի ավիացիայի բնօրրանն է և այնտեղ է գտնվում երկրի ամենամեծ ռազմաօդային ուժերի երկու բազաները (ВВС): Այստեղ տեղակայված են Վենեսուելական F-16 կործանիչներ, ինչպես նաև նոր Су-30МКЕ ինքնաթիռներ, որոնք գնվել են Վենեսուելայի կառավարության կողմից։
Այլ ռազմական օբեկտներ իրենց նեջ ներառում են տանկային բանակային 4-րդ դիվիզիան, հիմնական ռազմապահեստները, Վենեսուելայի դեսանտայինների ուսումնական կետրոնը։
Այստեղ է գտնվում նաև պետական զինամթերքի և զենքի արտադրության գործարանն, որն արտադրում է FN FAL (Fusil Automatique Leger-Light Automatic Rifle) և AK-103 հրացանների վենեսուելական տարբերակը, ինչպես նաև զինամթերք երկու մոդելների համար։
Արգելոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարակայի հյուսիսային կողմում գտնվող լեռները, որոնք առանձնացրել են այն ափերից, կազմել են Հենրի Պիտտեր ազգային պարկն, որն անվանակոչվել է դրանք ուսումնասիրած շվեցարացի բնախույզի անունով։ Պարկը շատ փարթամ արևադարձային անտառ է՝ բազմատեսակ ձարխոտերով։ Երկու շատ ոլորապտույտ ճանապարհներ լեռների միջով այգին կտրել են և հասել դեպի ափ։ Առաջինն սկսվում է քաղաքի հյուսիս-կենտրոնական մասում և հայտնի է որպես Urbanization El Castagno անվամբ, ձգվում է մինչև լողափային քաղաք Հորոնի։ Երկրորդն սկսվում է Էլ Լիմոն քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածից և դուրս է գալիս Օկումարե դե լա Կոստա և Կատա ու Կույագուա լողափերին։
Բարձրագույն ուսումնական հաստատություններ և մշակութային վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարակայում են գտնվում Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի անասնաբուժական և ագրոնոմիայի ֆակուլտետը և Կարաբոբոյի համալսարանի մասնաճյուղը։
Այստեղ է գտնվում UNEFA-ի (ռազմական համալսարան, որը բաց է քաղաքացիական անձանց համար) հիմնական մասնաշենքը։ Շրջանավարտները մասնագիտանում են էլեկտրոնիկա, ավիացիոն և ինժեներաարդյունաբերություն մասնագիտություններում, ինչպես նաև այլ գիտության ճյուղերում, ինչպիսիք ավիոնիկան է։
Հավատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովանավորը Սուրբ Հովսեփն է։
Քաղաքում չկան ժողովարաններ՝ սինագոգներ։ Այնուամենայնիվ, 2014 թվականին, ինը բնիկներ, երեք տարվա դասընթացից հետո՝ Վալենսիայում ընդունել են պահպանողական հուդայականություն։ 2016 թվականին՝ Իսրայելի Ներքին գործերի նախարարությունը մերժել է նրանց արտագաղթը Իսրայել՝ ենթադրելով, որ նրանք չեն պատկանում Մարակայի «հրեական համայնքին»։
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական թանգարաններն են.
- Մարդաբանական թանգարան
- Ավիացիայի թանգարան
- «Մարիո Աբրեու» ժամանակակից արվեստի թանգարան
- Օպերային թատրոնի թանգարան
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարակայը բեյսբոլի տեղական Tigres de Aragua թիմի տունն է։
Քաղաքի ցլամարտի ասպարեզը երկրում միակ «Maestranza»-ն (ցլամարտի դպրոց) է։ Ներկայումս այն կոչվում է «Maestranza Cesar Girón»։
Զանգվածային լրատվական միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեռուստակայաններ՝ TVS, TVR (Orbivisión), Color TV, TIC TV (Televisión Informativa del Centro), Novavisión TV, Aragua TV
- Թերթեր՝ El Aragüeño, El Periodiquito, El Siglo, El Impreso
- Մարակայը համացանցում՝ maracaycity.net Արխիվացված 2008-05-17 Wayback Machine, MaracayUp, Maracay Extrema, En Aragua, Ciudad Maracay
Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոբի Աբրեու- բեյսբոլ խաղացող
- Խուան Արանգո - ֆուտբոլիստ
- Խոսե Ալտուվե - բեյսբոլ խաղացող
- Էլվիս Անդրուս - բեյսբոլ խաղացող
- Լա Դիվազա - բլոգեր և երգչուհի
- Խուան-Կառլոս Բիանկի - թենիսիստ
- Միգել Կաբրերա - բեյսբոլ խաղացող
- Ալբերտո Կալասպո - բեյսբոլ խաղացող
- Դեյվիդ Կոնսեպսիոն - բեյսբոլ խաղացող
- Կանսերբերո - ռեփեր
- Սեզար Գիրոն - ցլամարտիկ
- Կառլոս Գիլեն - բեյսբոլ խաղացող
- Լուիս Լագունա - երաժիշտ և երգահան
- Պիլին Լեոն - «Միսս աշխարհ» 1981 թ
- Ալիսիա Մաչադո - «Միսս տիեզերք» 1996 թ
- Պաստոր Մալդոնադո - Ֆորմուլա 1-ի վարորդ
- Օմար Նարվազ - բեյսբոլ խաղացող
- Մարտին Պրադո - բեյսբոլ խաղացող
- Անիբալ Սանչես - բեյսբոլ խաղացող
- Խորխե Վալդիվիա - ֆուտբոլիստ
- Գաբրիելա Իսլեր - «Միսս տիեզերք 2013»
- Մարիա Ալեքսանդրա Ռոդրիգեզ - «Միսս տիեզերք 2014»
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարակայ
-
Բոլիվարի հրապարակը
-
Յունիվերսիդադի պողոտան
-
Հենրի Պիտերի ազգային պարկը
-
Առնոլդո Գաբալդոնի ինստիտուտը
-
Լաս Դելիքիաս մարզական կենտրոնը
-
Լուսանը՝ Մարականի հնդիկների խորհրդանիշը
-
Վենուս դե Տակարիգուա՝ Մարակայի մեկ այլ խորհրդանիշը
-
Մարակայի տեսարան բլուրներից
-
Մարակայի տաճարը
-
Մարակայի ավիացիոն թանգարանը
-
Լանդշաֆտը Մարակայում
-
Սեզար Գիրոնի հրապարակը
-
Սինդոնի աշտարակը մայրաքաղաքից դուրս (ամենաբարձր աշտարակն է)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ine.gov.ve/documentos/Demografia/CensodePoblacionyVivienda/pdf/aragua.pdf
- ↑ «Lista de ciudades de Venezuela por población» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիրարդոտի քաղաքապետարանի պաշտոնական կայքը
- Մարակայի քարտեզը
- Տեղեկատվություն Մարաքայի և Արագուա նահանգի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարակայ» հոդվածին։ |
|