2019 թվականի մայիսին ֆիլմը ստացել է Կաննի 72-րդ կինոփառատոնի[8] ոսկե արմավենու ճյուղը[9]։ Նա դարձել է առաջին կորեացի ռեժիսորը, որն արժանացել է այս մրցանակին[10]։ «Մակաբույծ»-ն հաղթել է նաև 77-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, իսկ Պոնն առաջադրվել է Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենարիստ անվանակարգերում[11]։ «Մակաբույծ» Ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և դարձել հարավկորեական առաջին ֆիլմը, որ այս մրցանակաբաշխությանն առաջադրվել է որևէ անվանակարգում. Պոնն առաջադրվել է Օսկարի Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում։ Պոնը չորրորդ ասիացի ռեժիսորն է Հիրոշի Տեշիգահարայից, Ակիրա Կուրոսավայից և Էնգ Լիից հետո, որն առաջադրվում է Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում և առաջին հարավկորեացի ռեժիսորն է, որն առաջադրվում է այս մրցանակաբաշխությանը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 21-ին՝ Կաննի կինոփառատոնում։ Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 20-ին՝ Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» միջազգային կինոփառատոնում։