Jump to content

Մալինյան ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալինյան ծով
Տեսակսահմանային ծով
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Մալինյան ծով (անգլ.՝ Malin Sea), սահմանային ծով Ատլանտյան օկիանոսի հյուսիսարևելյան հատվածում՝ Մալինյան ծանծաղուտի վրա, մայրցամաքային ծանծաղուտ Իռլանդիայից հյուսիս և Շոտլանդիայից հարավ-արևմուտք: Կապված է Իռլանդական ծովի հետ Հյուսիսային ջրանցքով և որոշ չափով համընկնում է Շոտլանդիայի արևմտյան ափերը ողողող Ներքին ծովերի հետ։ Տարածքը գտնվում է Իռլանդիայի և Միացյալ Թագավորության տնտեսական գոտիների սահմաններում։

Մալինյան նավարկության կանխատեսման գոտին մոտավորապես համապատասխանում է Մալինյան ծովին

Տարբեր հեղինակներ տարբեր սահմաններ են նշում Մալինյան ծովի համար։ Միջազգային հիդրոգրաֆիկ կազմակերպության 2002 թվականի հրապարակած «Ծովերի սահմանները» հրապարակման մեջ «Մալինյան ծովը» նշված է որպես «Շոտլանդիայի արևմտյան ափի մոտ գտնվող Ներքին ծովերի» հոմանիշ[1]։ Hardisty֊ն այն սահմանում է Մինչիից և Հեբրիդյան ծովից առանձին, որոնք Ներքին ծովերի մասեր են. Dormels-ը վերանայում է Hardisty֊ի սահմանումը, քանի որ այն համապատասխանում է Ներքին ծովերի մոտավորապես հարավային կեսին[2]: Բանները այն սահմանում է որպես «Իռլանդիայի ափերից մինչև հյուսիսային լայնության 56°20′ և Մայրցամաքային ծանծաղուտից մինչև Քինթայր, որը զբաղեցնում է ավելի քան 14 հազար կմ² (5 հազար մղոն) տարածք»[3]։ Կուպերը և այլք որոշել են Մալինյան ծովի հարավային սահմանը՝ սահմանելով այն Ինիշոուենից մինչև Ռաթլին կղզի[4]։ Շոտլանդիայի կառավարության ծովային ատլասում ափամերձ ջրերը բաժանված են բնակելի գոտիների, որոնցից մեկը «Մինչես և Մալինյան ծովերն» է, որն ընկած է «Քինթայր ծովածոցից հյուսիս մինչև Ռոֆ հրվանդան, որը ծովային գոտի է Շոտլանդիայի մայրցամաքի և Արևմտյան կղզիների միջև»[5]։

«Մալինյան ծով» անվանումը գալիս է Իռլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ինիշոուեն թերակղզու ծայր հյուսիսում գտնվող Մալին Հեդ հրվանդանի անունից[6]։ Այս անունը գիտական հրապարակումներում գործածվել է 1970-ական թվականներից և համաձայնեցվել է 1998 թվականին այն անդամ պետությունների կողմից[7][8], որոնք ստորագրել են հյուսիսարևելյան Ատլանտյան օվկիանոսի շրջակա միջավայրի պահպանության OSPAR Կոնվենցիան[6]։ 2001 թվականին Բոննի «Մեծ Հյուսիսային ծովի և հարակից տարածքների» աղտոտվածության մասին համաձայնագրի վերանայված տեքստում Մալինյան ծովը վերագրվում է Հյուսիսային ծովից հյուսիս և արևմուտք գտնվող ջրերին[9]։

  • «Chapter 2: Geography, hydrography and climate» (PDF). Region III: Celtic Seas. Quality Status Report 2000 for the North-East Atlantic. OSPAR Commission. 2000.
  • Dormels, Rainer (20–22 August 2010). Practice and policies of the use of binominals, endonyms and exonyms in the naming of sea bodies (PDF). International Seminar on Sea Names (16th ed.). The Hague. Վերցված է 29 May 2014-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «North Atlantic Ocean and its sub-divisions». S-23 Limits of Seas; Draft of 4th edition. International Hydrographic Organization. 2002. էջեր 7, fn. Արխիվացված է օրիգինալից 29 May 2019-ին. Վերցված է 30 May 2014-ին.; cited in Dormels 2010
  2. Hardisty, Jack (1990). The British Seas: An Introduction to the Oceanography and Resources of the North-west European Continental Shelf. Routledge. ISBN 9780415035866. cited in Dormels 2010
  3. Banner, Frederick Thomas (1980). The North-West European shelf seas: the sea bed and the sea in motion. Elsevier Scientific. էջ 25. ISBN 9780444417343.
  4. Cooper, J.A.G; J.T Kelley; D.F Belknap; R Quinn; J McKenna (2002). «Inner shelf seismic stratigraphy off the north coast of Northern Ireland: new data on the depth of the Holocene lowstand» (PDF). Marine Geology. 186 (3–4): 369–387. Bibcode:2002MGeol.186..369C. doi:10.1016/S0025-3227(02)00311-0. ISSN 0025-3227.
  5. «Scotland's Marine Atlas: Information for The National Marine Plan». Scottish Government. March 2011. Վերցված է 29 May 2014-ին.
  6. 6,0 6,1 «This scepter'd isle ... this precious stone set in the, er, Malin Sea». The Independent. 14 June 1998. Վերցված է 28 May 2014-ին.
  7. Dobson, M. R.; D. Evans (1974). «Geological structure of the Malin Sea». Journal of the Geological Society. 130 (5): 475–478. Bibcode:1974JGSoc.130..475D. doi:10.1144/gsjgs.130.5.0475. ISSN 0016-7649.
  8. Pendlebury, D. C. (1976). Recent Sediments, Shelly Fauna and Foraminifera of the Malin Sea. Ph.D. thesis. University of Wales, Aberystwyth.
  9. «Text of the Bonn Agreement». Bonn Agreement. էջեր Article 2, and Annex Part II. Արխիվացված է օրիգինալից 5 April 2014-ին. Վերցված է 28 May 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]