Մաթիլդա Բուլգակովա
Մաթիլդա Բուլգակովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1919 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հունիսի 10, 1998 (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ծնողներ | հայր՝ Mikhail Galperin? |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Երեխաներ | Olga Bulgakova? |
Մաթիլդա Բուլգակովա (ռուս.՝ Мати́льда Миха́йловна Булга́кова, փետրվարի 13, 1919, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 10, 1998, Մոսկվա, Ռուսաստան), նկարիչ և մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1919 թվականի փետրվարի 13-ին, բանաստեղծ և դրամատուրգ Միխայիլ Գալպերինի (1882-1944) և Ալեքսանդրա Գալպերինայի (1894-1956) ընտանիքում։
Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո սովորել է Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի կերպարվեստի կենտրոնական ստուդիայում։
1938 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ։ 1941 թվականին ամուսնացել է նկարիչ Վասիլի Բուլգակովի հետ։ Այդ տարում նրանց ընտանիքում ծնվել է դուստրը` Տատյանան։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, տարհանման մեջ լինելով, աշխատել է Կարաիդելի մանկատանը որպես դաստիարակ։
1946 թվականին Մաթիլդա Բուլգակովան դարձել է Մոսկվայի նկարիչների ընկերակցության անդամ։
1947 թվականից շարունակել է պատերազմի պատճառով ընդհատված պարապունքները Վասիլի Սուրիկովի անվան ինստիտուտում և այն ավարտել է 1949 թվականին։ Նրա ուսուցիչներն էին Իգոր Գրաբարը, Ալեքսանդր Օսմյորկինը, Միխայիլ Բոբիշովը և Միխայիլ Կուրիլկոն։
1950 թվականին դարձել է Մոսկվայի նկարիչների միության անդամ։
1962-1986 թվականներին դասախոս է աշխատել Մոսկվայի` 1905 թվականի հիշատակի գեղարվեստական ակադեմիական ուսումնարանում։ Ուսումնարանում աշխատանքի տարիներին բազմաթիվ տաղանդավոր նկարիչների է դաստիարակել։
Մաթիլդա Բուլգակովան մահացել է 1998 թվականի հունիսի 10-ին, Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսինը Վասիլի Բուլգակովն է, (1917-1970 թվական), նկարիչ[1], դուստրերից Տատյանա Ռիխլովա-Պրավդինան (1941-2002 թվական) լրագրող է, իսկ Օլգա Բուլգակովան (ծն. 1951 թվական)` նկարիչ։
- Ոչ հարազատ եղբայրը Եվգենի Ուլիցկին է (1916-?), գյուղատնտեսական տեխնոլոգիայի ոլորտի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, գրող Լյուդմիլա Ուլիցկայայի հայրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսների կատալոգների ընտրանի
- Выставка живописи группы московских художников. Москва, 1954, с. 4
- Весенняя выставка МОССХ. Москва, 1955, с. 13
- Выставка живописи и графики московских художников, Москва, 1956, с. 9
- Выставка «Москва социалистическая в произведениях московских художников». Москва, 1957, с. 22
- Выставка произведений женщин-художников г. Москвы к 50-летию Международного женского дня. Москва, 1960, с.8
- Выставка произведений московских художников. Москва, 1961, с. 7
- Выставка живописи и скульптуры московских художников. Москва, 1962, с. 5
- Выставка работ художников В. С. Бибикова, М. М. Булгаковой, И. Н. Поповой, З. О. Правдиной, Е. М. Родионовой. Москва, 1963, с. 2
- Выставка живописи московских художников к XXIII съезду КПСС. Москва, 1966, с. 5, илл.
- Выставка «Художники Москвы — 50-летию Октября». Москва, 1967, с.12
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Персональная страничка на moscow-painters.ru
- В. Москвинов «Женская, праздничная…», Газета «Московский художник», № 14(185), 31 марта 1967
- Художники народов СССР. Библиографический словарь. Издательство «Искусство», Москва, 1972
- Московское государственное академическое художественное училище памяти 1905 года. 75 лет. Юбилейное издание. Москва, 2000
- В. Слатинский «Мы здесь учились», Журнал «Юный художник», № 9, Москва, 2005
- Московское государственное академическое художественное училище памяти 1905 года. 85 лет. Юбилейное издание. Москва, 2011
|